Մենք պետք է վերադառնանք դիմակների կրման ավելի խիստ պահպանման ռեժիմի. առողջապահության նախարար

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ ամիսներ առաջ հարց էր ուղղել, թե դիմակներ չկրելու համար սահմանված տուգանքները որքանով են օգնում վիրուսի տարածման կանխարգելմանը. «Հիմա համատարած մարդիկ դիմակ չեն կրում: Տրանսպորտային միջոցներով գալիս են ցույցների, հանրահավաքների, գալիս են ձեր ներկայությամբ, այն ոստիկանների, որոնք ժամանակին մեկ օրում դիմակներ չկրելու համար տուգանում էին մարդկանց մոտ 70 հազար դոլար չափով: Ցանկանում եմ հասկանալ ի՞նչն է փոխվել,ի՞նչն է պատճառը չտուգանելու: Միգուցե պարզվել է, որ դիմակներն անարդյունավետ են»:

Այվազյանի հարցին պատասխանելով, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դիմակների կրումը պահպանում է  կարևոր կանխարգելիչ միջոցառման դերը. «Աշնանը դուք կհիշեք, երբ մենք ունեցանք կովիդիով բարձր հիվանդացության թվեր, և մեր բնակչությունն անսալով մեր հորդորներին՝ սկսեց կրել դիմակներ, մենք ունեցանք հիվանդության կառավարելիության լավ ցուցանիշներ: Այո, լավ ցուցանիշները հանգստություն են  առաջացրել բնակչության մոտ և շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակներ: Բայց մենք տեսնում ենք վերջին երկու շաբաթում աճ: Մենք պետք է վերադառնանք դիմակների կրման ավելի խիստ պահպանման ռեժիմի»:

Պատգամավորն էլ ընգծեց՝ կանոնները պահպանվում են միայն ուսումնական հաստատություններում. «Եթե նայում ենք նախկինում որքան են ավելացել կորոնավիրուսի թվերը, տեսնում ենք, որ հիմա որքան են ավելացել, արտառոց մեծ չեն թվերը: Եթե վերլուծություն անենք, կարող է տեսնենք, որ դիմակի կրումը կանխարգելման համար այդքան էլ օգտակար չէ: Միգուցե մեղմացնենք պատիժները, ուսումնական հաստատությունների հաճախելիությունները, քանի որ էնտեղ թերացումներ են լինում»:

Ավանեսյանի պնդմամբ էլ դիմակների կրումն ունի շատ կարևոր դեր վարակի տարածելիությունը կանխելու նպատակով. «Մենք ունենք նվազում բոլոր սուր-շնչառական հիվանդությունների դեպքում: Ինչն ապացուցում է, որ ոչ միայն կովիդից, այլև այլ վարակների դեպքում էլ դիմակները հանդիսանում են կանխարգելման գործուն միջոցներ, նաև սեփական ձեռքերով պատրաստված դիմակները»:

Տպել
1091 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան