Մյանմայում այսօր բախումների հետևանքով 38 մարդ է սպանվել. իրավիճակը շարունակում է լարված մնալ

Այսօր Մյանմայում շարունակվել են ցուցարարների և ոստիկանության բախումները, որոնց սրացման հետևանքով  սպանվել է 38 մարդ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրազեն է կիրառել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քրիստին Շրեներ Բուրգեները:

«Այսօր փետրվարի 1-ի հեղաշրջումից ի վեր ամենավատ օրն է եղել. մահացել է 38 մարդ, զոհերի ընդհանուր թիվը փետրվարի 1-ից  մինչ օրս անցնում է 50-ը, այսօր գրանցվել է զոհերի ամենամեծ թիվը»,-ասել է նա:

Փետրվարի 28-ին էլ տեղի ունեցած բախումների հետևանքով Մյանմայում զոհվել էր 18 մարդ, վիրավորում էին ստացել 30 քաղաքացիներ:  Մասսայական բախումներ են տեղի ունենում Մյանմայի միաժամանակ մի քանի քաղաքներում, ցույցերը ցրելու համար միջամտում են թե՛ ոստիկանության աշխատակիցներ, թե՛ զինվորականներ, որոնք մինչ այդ կիրառում էին արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ձայնաղմկային նռնակներ:

Բախումներն առավել ուժգին են երկրի ամենամեծ քաղաքում՝ Յանգոնում, այնտեղ սպանվել են նաև ցույցերի մասնակից ուսուցիչներ: 

Դիվանագետը հավելել է, որ, ինչպես փորձագետները եզրակացրել են ակտիվիստների կողմից իրեն տրամադրված տեսանյութերի հիման վրա, ոստիկանությունը ցույցերը ցրելու համար ավտոմատներ է օգտագործել ու կիրառել իրական փամփուշտներ:

Փետրվարի 1-ին, Մյանմայի զինված ուժերը փողոց էին դուրս բերել զինվորականներին՝ խափանելով նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը, տնային կալանքի տակ էին առել երկրի քաղաքացիական ղեկավարներին, արտակարգ դրություն հայտարարել մեկ տարի ժամկետով և պարետային ժամ՝ երեկոյան 20-ից առավոտյան 4-ը, Բանակի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Մին Աուն Հլայնը հայտարարել է, որ ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները:

Նա իր գործողությունները հիմնավորում է հայտարարություններով, թե անցած տարի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք հաղթանակ բերեցին Աուն Սան Սու Կիի գլխավորած «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությանը, կեղծվել են:

Մյանման  ղեկավարվել է ռազմական ուժերի կողմից 1962-ից 2011 թվականներին: 1988-ին ՝ բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, սպանվել էր շուրջ 3 հազար մարդ, իսկ 2007-ին ՝ մոտ 30-ը:

Երկրում շաբաթ օրը զինված ուժերի կողմից ինտերնետը արգելափակելու փորձը ձախողվել է, քանի որ քաղաքացիները շարունակել են իրենց հեռախոսներում նկարահանված տեսանյութերը ներբեռնել ցանցեր`օգտագործելով արտասահմանյան օպերատորների SIM քարտեր և ռոումինգ: Կիրակի օրը ինտերնետը կրկին սկսել է աշխատել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանդիպել ու քննարկել է Մյանմայում տիրող իրավիճակը:

Աշխարհի տասնյակ երկրներ դատապարտել են ռազմական հեղաշրջումը, Մյանմայում քաղաքացիական առաջնորդների ձերբակալումը և ցուցարարների նկատմամբ բռնությունները:

Մյանման 54 միլիոն բնակչությամբ պետություն է հարավարևելյան Ասիայում, որը սահմանակից է Թայլանդին, Լաոսին, Բանգլադեշին, Չինաստանին և Հնդկաստանին: Բնակիչների մեծ մասը բիրմայերեն է խոսում և բուդդայականություն է դավանում:

Երկիրը անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից 1948 թվականին և 49 տարի ղեկավարվում էր տեղական զինված ուժերի կողմից:

1989 թվականին երկիրը Բիրմայից վերանվանվել է  Մյանմա: Մի շարք պետություններ, այդ թվում ՝ Միացյալ Թագավորությունը, շարունակում էին օգտագործել հին ձևը ՝ ի նշան ռազմական ռեժիմի չճանաչման, բայց «Մյանմա» անվանումը աստիճանաբար մտել է շրջանառության մեջ: 2016 թվականին երկրի փաստացի ղեկավար Աուն Սան Սու Կին երկու անուններն էլ համազոր հայտարարեց:

Ավելի քան 30 տարի երկրում ժողովրդավարության պայքարի ճանաչված առաջնորդը անկախության համար պայքարի դարաշրջանի ականավոր քաղաքական գործչի ՝ Աուն Սան Սու Կիի դուստրն է: Նա այժմ 75 տարեկան է: Նա ընդհանուր առմամբ 15 տարի անցկացրել է տնային կալանքի տակ: 1991-ին նրան շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

2011 թ.-ին, միջազգային ճնշման ներքո, զինվորականները նախաձեռնել են աստիճանական անցում դեպի ժողովրդավարություն, բայց պահպանել են խորհրդարանի տեղերի 25% -ը և անվտանգության գործակալությունների վերահսկողությունը:

Այդ ժամանակվանից անցկացված բոլոր ընտրություններում հաղթել է Աուն Սան Սու Կիի կուսակցությունը:

Նա չի դարձել նախագահ միայն այն պատճառով, որ զինվորականները սահմանադրության մեջ կետ են գրել, որով արգելում է այդ պաշտոնը զբաղեցնել այն անձանց, ում հարազատները օտարերկրյա քաղաքացիություն ունեն (Աունգ Սան Սու Կիի երկու որդիները Միացյալ Թագավորության քաղաքացի են): Այնուամենայնիվ, նա ստացել էհատուկ ստեղծված պետական խորհրդականի պաշտոն և համարվում էր պետության փաստացի ղեկավար:

Աուն Սան Սու Կիի հեղինակությունը որպես իրավապաշտպան թեպետ մարել է մարել է, բայց նա շարունակում է մնալ չափազանց սիրված երկրի ներսում:

Աուն Սան Սու Կին և Նախագահ Վին Միինգը այժմ տնային կալանքի մեջ են երկու շաբաթով: Նրանց, համապատասխանաբար, մեղադրանք է առաջադրվել անցյալ աշնանը նախընտրական քարոզարշավի ընթացքում առանց համապատասխան մաքսազերծման և կարանտինի կանոնները խախտելու `երկիր յոթ դյուրակիր ռադիոկայան ներմուծելու մեջ:

Ըստ լրատվամիջոցի, չնայած մեղադրանքների ծիծաղելի լինելուն, քաղաքական գործիչների դեմ մեղադրական եզրակացությունը կարող է նրանց հետագայում զրկել ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Տպել
1124 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց