Երեւանի մետրոն 2019 թվականին 21 միլիոն ուղեւոր է տեղափոխել, 2020-ին՝ 11 միլիոն. Մետրոպոլիտենը 40 տարեկան է

Մարտի 7-ին լրանում է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 40-ամյակը:

Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ, հաշվի առնելով երկրի վիճակը, չեն կարող իրենց ճոխ միջոցառումներ թույլ տալ, բայց նաեւ չեն էլ կարող ուղեւորներին չհիշեցնել, որ Մետրոպոլիտենը 40 տարեկան է:

Ավետիսյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քննարկումներ են ունեցել, որի արդյունքում որոշվել է պարգեւատրել Մետրոպոլիտենի առաջավոր աշխատակիցներին: Ասաց, որ պարգեւատրումներ են սպասվում մեդալների, շնորհակալագրերի ու պատվորգերի տեսքով: Մարտի 7-ին սպասվում է ցուցահանդես. ցուցադրվելու են Մետրոպոլիտենի հին ու նոր նկարները:

Գեւորգ Ավետիսյանը շեշտեց, որ, համավարակով պայմանավորված, երբ Մետրոպոլիտենը դադարեց աշխատել, տարվա կտրվածքով ուղեւորների ընդհանուր թիվը շեշտակի նվազեց. «Եթե 2019 թվականին տեղափոխել ենք 21 միլիոն ուղեւոր, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 11 միլիոն: Գրեթե 50 տոկոսով կրճատվել է»: Նախորդ տարիների ցուցանիշների հետ համեմատելով՝ Ավետիսյանը նաեւ նշեց, որ փորձում են ուղեւորների դինամիկան վերականգնել. օրական 50-55 հազար ուղեւոր:

Անդրադառնալով 2019 թվականից նախատեսված մետրոյի նոր կայարաններին՝ Ավետիսյանն ասաց. «Նոր կայարանի լինելու պարագայում այն նախատեսվում է Աջափնյակ թաղամասում»: Տնօրենի պաշտոնակատարը ժամկետներ չնշեց՝ ասելով՝ այդ մասով աշխատանքները դեռեւս քննարկման փուլում են: 

Հիշեցնենք՝ դեռեւս 2019 թվականից քննարկվում էր, որ նախատեսվում է Մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Աջափնյակում 2 կայարան էր նախատեսվում ունենալ:

Երեւանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12.1 կմ է, գործում է 10 կայարան: Դրանցից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային եւ Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա: Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մայրաքաղաքի մետրոյի ցանցն է, որի կառուցումն սկսվել է 1972 թվականին, այն գործարկվել է 1981 թվականին եւ ընդլայնվել մինչեւ 1996 թ., երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ-Չարբախ հատվածը: 

Տպել
1912 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը