Ռադիկալ ընդդիմությունը սրում է իրավիճակը, ամեն ինչ կարող է լինել. քաղաքագետը արտահերթ ընտրությունը անհրաժեշտ է համարում

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդագրից 11 օր անց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դեռ շարունակում է պաշտոնավարել: Սրան զուգահեռ ներքաղաքական լարվածությունը պահպանվում է, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» լիդերները չեն դադարում ճիգեր գործադրել՝ ԳՇ պետի պաշտոնազրկումը հրապարակում հավաքվողների թիվը ավելացնելու առիթ դարձնելու համար:

Հանգստյան օրերին այս ամենին զուգահեռ լարվածության նոր առիթ էր «գտնվել». տարբեր աղբյուրներով տեղեկություններ էին տարածվում, թե Հայաստանի սահմանային 2 մարզերում՝ Սյունիքում եւ Տավուշում ադրբեջանական կողմը ինչ-որ սահմանազատումներ է իրականացնում, գյուղեր են հանձնվում, եւ այլն, եւ այսպես շարունակ:

Թե որքանով իրար հետ կապ ունեն ԳՇ պետի պաշտոնազրկումն ու սահմանների վերաբերյալ տարածվող լուրերը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դժվարանում է ասել:

Մեզ հետ զրույցում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ ղեկավարն ասաց՝ մի բան է հստակ. պետության, իշխանությունների դեմ հերթական ինֆորմացիոն պատերազմն է սկսվել. «Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ Հանրապետության նախագահը միանշանակ ճիշտ կաներ, որ ստորագրեր վարչապետի միջնորդությունը՝ ԳՇ պետի հետ կապված: Ցավում եմ, որ նա ճիշտ չկողմնորոշվեց եւ չստորագրեց: Դա է պատճառը, որ Գլխավոր շտաբի հետ կապված ճգնաժամը շարունակվում է: Երկրորդ խնդիրը. չգիտեմ՝ առնչվո՞ւմ են սահմանամերձ գյուղերի հետ կապված խնդիրները կամ այդ սուտ լուրերը, բայց մեկ բան պետք է հստակ ասեմ, որ գնում է ինֆորմացիոն պատերազմ՝ ուղղված հայ ժողովրդի, իշխանությունների դեմ, եւ իշխանություններն ունեն պարտավորություն՝ պաշտպանել հայ ժողովրդին եւ հասարակությանը ինֆորմացիոն այս հարձակումներից»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ եթե Ադրբեջանից, Թուրքիայից եկող ինֆորմացիոն կեղծ հոսքերը ինչ-որ չափով հասկանալի են՝ հաշվի առնելով մեր երկրների հարաբերությունները, ապա այդ նույնը անհասկանալի է մեր երկրի ներսում գործող ԶԼՄ-ների դեպքում:

«Բնական է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է տարածեն այդպիսի լուրեր, որ նյարդայնացնեն մեր հասարակությանը, նվաստացնեն, դուխից գցեն: Բայց այն, որ մեր երկրի ներսում կան ԶԼՄ-ներ, որոնք տարածում են նույնպիսի ստեր, դա մտահոգում է, ու այստեղ է, որ իշխանությունը պետք է ուսումնասիրի, հայտնաբերի կեղծ լուրերի հեղինակներին, պատժի: Դրա համար կան բավարար գործիքներ, որեւէ նոր սահմանափակում պետք չէ մտցնել՝ հասարակությանը ինֆորմացիոն տեռորից պաշտպանելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Հետաքրքրվեցինք՝ միանշանակ չէ՞՝ երկրի ներսում ովքեր են այդ լուրերը տարածողները, դա բացահայտելու կարիք կա՞.

«Մենք տեսնում ենք, որ սուտ լուրերը տարածվում են առաջին հերթին ռադիկալ ընդդիմության կողմից, այն ԶԼՄ-ների, գործիչների կողմից, որոնք ուղղակիորեն առնչվում են նրանց հետ, բայց այդ դաշինքը («Հայրենիքի փրկության շարժում»-խմբ.) մեծ է եւ պարզ է, որ այնտեղ ոչ բոլորն են զբաղվում սուտ լուրերի տարածմամբ: Սա է պետք բացահայտել»,- պատասխանեց քաղաքագետը:

Վերադառնալով Օնիկ Գասպարյանին՝ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ քանի դեռ նա զինվորական է՝ չպետք է որեւէ կողմին միանա: Իսկ պե՞տք է նրա պահանջով վարչապետը հրաժարական տա՝ այս կապակցությամբ քաղաքագետը ընդգծեց, որ որքան էլ ազնիվ մարդ լինի վարչապետի հրաժարականը պահանջողը՝ նա իրավունք չունի մեկ մարդու կամ մարդկանց ինչ-որ խմբի պահանջով հրաժարական տալ եւ հեռանալ:

«Լեգիտիմ ընտրված իշխանությունը չպետք է հեռանա նույնիսկ ամենաազնիվ մարդու պահանջով: Այո՛, այսօր կա դժգոհություն, ինչը պատերազմից հետո շատ նորմալ է: Բայց պառլամենտական երկրում այդ հարցը պետք է լուծվի միայն ընտրությունների միջոցով: Եթե մենք ձգտում ենք ժողովրդավարության՝ իշխանություն փոխելու մի մեխանիզմ կա՝ հրաժարական, ընտրությունների միջոցով այլ ուժի ընտրություն: Ընտրությունների ժամանակ ժողովուրդը կասի՝ դժգո՞հ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Գրիգորյանը:  

Մեր զրույցի մյուս հատվածը՝ ստորեւ.

- Պարոն Գրիգորյան, վաղը լրանում է 8-օրյա ժամկետը, որ ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Օնիկ Գասպարյանը կարող էր պաշտոնավարել: ԳՇ վերջին հայտարարությունում հենց այս դրույթին էր հղում կատարվում: Ըստ ձեզ՝ Գասպարյանը կհեռանա՞, թե կշարունակի սրել լարվածությունը:

- Ես դժվարանում եմ ասել՝ ինչ պլաններ ունի Գասպարյանը, բայց իմ համար հստակ է, որ նախագահը վաղուց կարող էր հարթել իրավիճակը՝ ստորագրելով վարչապետի միջնորդությունը: Օնիկ Գասպարյանը կհեռանար եւ կհանգուցալուծվեր ամեն ինչ, այս ճգնաժամը, այս խնդիրները չէին լինի: Ցավում եմ, որ ինքը դա չարեց: Հիմա, քանի որ սահմանադրական ինչ-որ բացեր կան, (ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ կան այդ բացերը), դժվար է ասել ոնց ԳՇ-ն կշարժվի: Մեկ օր մնաց, որ նախագահը կարող է ուղարկել ՍԴ. Կուղարկի, թե ոչ՝ չգիտեմ: Ես տարբեր սահմանադրագետներից լսում եմ, որ ավտոմատ մտնում է ուժի մեջ: Այո, զարգացումները կարող են տարբեր լինել:

- Կան այսպիսի տեսակետներ, որ Գասպարյանը կարող է դառնալ ընդդիմության առաջնորդը: Նա կհամաձայնի՞ դրան, ըստ ձեզ:

- Չեմ կարող ասել: ԳՇ պետը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել՝ միայն թե հրաժարականից հետո: Համակարգից դուրս գալուց հետո Սահմանադրությունը թույլ է տալիս նրան զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ, քանի դեռ նա ուժային կառույցի ղեկավար է՝ չպետք է զբաղվեր քաղաքական հարցերով:

- Ձեր կարծիքով, արտահերթ ընտրությունների նշանակմամբ կարո՞ղ է հանգուցալուծվել նաեւ այս ճգնաժամը:

- Այո, այս ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:

- Ըստ ձեզ ինչո՞ւ մինչ այժմ խորհրդարանական ընդդիմությունը չի եկել համաձայնության՝ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Վարչապետի առաջարկից մեկ շաբաթ է անցել՝ ԲՀԿ-ն դեռ նույնիսկ հանդիպման չի գնացել:

- Դժավարանում եմ ասել «Բարգավաճի» պլանները: Բայց ես ինչ-որ տեղ հասկանում եմ նրանց, որովհետեւ ԲՀԿ-ն ռադիկալ ընդդիմության շաքերում է, որը պահանջում է վարչապետի հրաժարական, հետո միայն արտահերթ ընտրություն:

- Բայց չեն էլ ասում, որ չեն հանդիպելու:

- Դե միգուցե մտածում են, ես չեմ բացառում, որ իրենց մոտ ներսում դեռ կոնսենսուս չկա, քննարկում են:

- Ձեր կանխատեսմամբ կկայանանա՞ն արտահերթ ընտրություններ: Ինչպե՞ս կհանգուցալուծվի իրավիճակը:

- Ես կարծում եմ՝ պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ ու այստեղ պետք է իշխանությունները ակտիվ լինեն, գտնեն կոնսենսուս պառլամենտական մյուս ուժերի հետ: Գիտե՞ք ինչ, եթե արտահերթ ընտրություններ չլինեն՝ լարվածությունը ներսում կմեծանա: Հաշվի առնելով, որ այդ ռադիկալ ընդդիմությունը հայտարարում է ամենակտրուկ, կոշտ քայլերի մասին, ես չեմ բացառում, որ ամեն ինչ կարող է լինել: Այս պայմաններում արտահերթը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն ճգնաժամից դուրս գալու համար: Մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ ռադիկալ ընդդիմությունը սրում է իրավիճակը: Ես չեմ լսում, որ իրենք ծրագրերից խոսեն, չեմ տեսնում, որ իրենք քննարկումներ անցկացնեն կլոր սեղանների շուրջ Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների, տնտեսական բարեփոխումների հետ կապված: Ես միայն տեսնում եմ կոշտ քննադատություն, ատելության խոսքի տարածում: Դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ պետք է ամեն ինչ անես, որ արտահերթ ընտրությունների գնաս, այդ ձեւով հանես լարվածությունը:

- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ամեն ինչ կարող է լինել:

- Նկատի ունեմ, որ ամեն ինչ կարող է լինել: Չեմ ուզում բացել:

- Կարո՞ղ է, օրինակ, այդ կոչերի, ընդդիմության շարունակական «ճնշումների» արդյունքում բանակը դուրս գա իշխանության դեմ:

- Ես կասեմ այսպես. ես նրանց կողմնակիցների հայտարարությունները կարդում եմ, իրենք ոչ միայն ուզում են, իրենք հայտարարում են, կոչ են անում բանակին՝ միջամտել: Դա ինչ է նշանակում՝ միջամտել: Երբ որ ասում եմ ցանկացած բան կարող է լինել՝ դա նշանակում է քաղաքական էքստրեմիստական քայլեր կարող են լինել: Եթե մարդիկ հայտարարում են, կոչ են անում գլխավոր շտաբին, որ իր քայլերը անի, փրկի երկիրը՝ հասկանալի է ինչի մասին է խոսքը, այդ թվում ռազմական հեղաշրջման մասին է խոսքը: Բայց ասեմ՝ չեմ կարծում, որ բանակը կգնա այդ քայլերին: Իմ կարծիքը դա է:

Հիշեցնենք, փետրվարի 25-ին տարածվեց ԳՇ պետի ու եւս շուրջ 40 զինվորականի հայտարարությունը, որով պահանջում էին վարչապետի հրաժարականը: Վարչապետը դա անվանեց «ռազմական հեղաշրջման փորձ»՝ հայտարարելով, որ միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նախագահը չստորագրեց այդ միջնորդությունը, փետրվարի 27-ին առարկություններով հետ վերադարձրեց: Նույն օրը վարչապետը հայտարարեց, թե հետ է ուղարկում այն:

Տպել
2912 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար