Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը

08/03/2021 schedule23:02

Կանանց խնդիրները ոչ ոք չի կարող այդքան լավ պատկերացնել, քան հենց ինքը՝ տարիների թոհուբոհով անցած, մի քանի պատերազմ, ութսուն գարուն տեսած կինը, որի համար անցյալը ներկայի ու ապագայի միջեւ սոսկ հիշողություն չէ, այլ ապրելու ու արարելու խորհուրդ:

Լուսիկ տատիկի հետ անկեղծ ու հուզիչ հանդիպման տպավորությունները երկար ժամանակ անընդհատ հիշվում են, իսկ նրա մասին շարադրելիս՝ անընդհատ մտաբերում նրա բառերը՝ մարդուն չես կարող փոխել, բայց ամեն տեղ ներդաշնակություն եւ հանգստություն ստեղծել կարող ես:

Լուսիկ Մկրտչյանը Երեւանում ապրող, վաղն արդեն 80 տարեկանը բոլորող կին է, ում համար ամենակարեւորն այսօր խաղաղությունն է. հայ կինը ամեն ինչին կդիմանա, միայն թե տանը, շրջապատում խաղաղություն լինի:

Նա հպարտությամբ եւ անկեղծությամբ մեզ հետ կիսվեց հայ կնոջ մասին իր ընկալումներով, պատմեց իր կյանքի պատմությունը՝ անցյալի հիշողությամբ վերարժեւորելով ներկան ու ապագան: 

Լուսիկ տատի համար հիշողության արմատները ձգվում են դեպի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղ, որտեղ աղոտ  պատկերների միջից միշտ ուրվագծվում են ամենահարազատ մարդիկ ՝ թոնրի առաջ ծնկած մայրը, ում անուշահոտ լավաշի համը այլեւս ոչ մի տեղ չի զգացել ու հայրը՝ Անդրանիկի քաջ զինվորը՝ Եղիազարը: Հպարտության, ազնվության, բարության խորհրդանիշ ծնողներից Լուսիկ տատը ստացել է կյանքի կարեւորագույն դասերը՝ շրջապատը երջանկությամբ լցնելու եւ կյանքից ճշմարիտ հաճույք ստանալու խորհուրդը:

Գեղեցիկը եւ ճշմարիտը, բարին եւ չարը զանազանելու դասերն էլ ծնողներից է սովորել. հիմա թոռներին է պատմում պատմություններ իր մանկությունից, թե ինչպես մայրը կռունկի ձվերը բերել էր տուն ու արժանացել տատի հանդիմանությանը, թե ինչու չպետք է վնասել դիմացինին ու ինչպես ապրել, որ մարդ լինելը երազանք չմնա:  

Տատի պատմած պատմությունները այնպես սիրով եւ ուշադրությամբ է լսում թոռնիկը՝ Անին, որ երբեմն չի  կարողանում չընդմիջել նրա խոսքը՝ իր հիացմունքը արտահայտելով եւ նույնիսկ տեղ-տեղ լրացումներ անելով: Հետո էլ՝ կեսկատակ-կեսլուրջ ավելացնում. «Տատիկի հետ ավելի շատ եմ կիսվում, քան տան յուրաքանչյուր անդամի հետ»:

Լուսիկ տատի պատմությունները համեմվում են կենդանի, աշխույժ բառ ու բանով, ու զարմանում ես, թե կենսաբան կինը ինչպես է կարողանում կյանքի փիլիսոփայության իր պատկերացումները տալ այսպես պարզ, այսքան հուզումնահորդ եւ այսքան սրտաբուխ: Պատմում է  ծնողների  մասին այնպես սիրով ու ջերմությամբ, որ դու էլ ես ուրախանում Անդրանիկ զորավարի զինվորի քաջագործություններով եւ հուզվում՝ լսելով, թե ինչպես տնեցիները առաջին անգամ հայրիկի  աչքերում արտասուքի կաթիլներ տեսան Անդրանիկի մահվան լուրը լսելու պահին:

«11 տարեկան էի, որ մայրս մահացավ, հորս ավելի շուտ եմ կորցրել: Տանը հինգ աղջիկ էինք, ես՝ ամենափոքրն էի. 5 եղբայրներից չորսին կորցրած մայրս անընդհատ լացում էր, իսկ ինձ թվում էր, թե աչքերից թափվող արցունքները ուղղակի միշտ հոսում են: Չեմ հիշում, որ մեր ընտանիքում որեւէ մեկը բարձր խոսեր, քույրս առավոտ շուտ միշտ կգար, մեղմ ձայնով կասեր՝ Վեներա ջան, ինձ այդպես էր ասում միշտ, պիոներական լուսաբացն է արդեն, վեր կաց. մինչեւ հիմա էլ ձայնը ականջներումս է»,- հուզված պատմում է Լուսիկ տատիկը:

Սիրելի ծնողներից շուտ զրկվելն է թերեւս  պատճառ դարձել, որ Լուսիկ տատը ժամանակից շուտ ավելի հասուն եւ խելամիտ է դարձել եւ ճիշտ որոշումներ կայացրել իր կյանքի ամենապատասխանատու հարցերում: Այսպես եղավ նաեւ  մասնագիտության ընտրության դեպքում: Բանասեր - ուսուցիչ քրոջ օրինակով ցանկացավ «տետրեր ստուգող» դասատու դառնալ. տետր ստուգելը  մի այլ հաճույք էր թվում երիտասարդ աղջկան, բայց բանասեր քույրը չէր համաձայնում. մեկս հերիք է՝ ասել է նա :

Իսկ մանկավարժի մասնագիտությունը ընտանեկան էր. որպես ուսուցիչ  աշխատող գրագետ հայրիկի օրինակով թերեւս Լուսիկ տատն էլ  ընտրեց ուսուցչի մասնագիտությունը:

«Բժշկական տվեցի, չընդունվեցի, տվեցի մանկավարժական ու հետո արդեն հասկացա, որ ամենաճիշտ ընտրությունն եմ արել»,- անկեղծանում է նա:

58 տարի սիրելի ամուսնու հետ ապրած  Լուսիկ տատը իր ընտանիքով շատ է հպարտանում, իսկ ամուսնու մասին խոսելիս անընդհատ ամուսնական մատանուն է դիպչում, ու լցվում են աչքերը:

«Ամուսնուս՝ Արսենին, դպրոցում եմ հանդիպել, ամուսնացել ենք 4 տարի հետո։ Ամբողջ կյանքս նրա հետ երջանկություն էր ու ջերմություն: Մայիսի մեկին անպայման պետք է պարտադիր հանդիպեինք, ինքը միշտ ուշադիր էր. մարտին միշտ ձնծաղիկ էր նվիրում։ Միշտ միասին ենք անցկացրել բոլոր ծննդյան տարեդարձերը: Ավանդույթ ունեինք. անպայման Համո Սահյանի բանաստեղծություններն էինք միասին ընթերցում, ու էջ առ էջ անգիր գիտեինք բոլորը: Հիշում եմ, մահվանից երկու օր առաջ կարդաց Թումանյանի՝ լավ մարդու եւ լավ գործի մասին ստեղծագործությունից: Ամուսնուս գերեզմանի վրա խաչքար է դրված, իսկ տապանաքարն էլ գիրք է»,-ասում է ու ձայնը դառնում է դողդոջուն, երբ ցույց է տալիս տապանաքարի նկարները. տապանաքարի վրա գրված է՝ «Հերթով գալիս, անց ենք կենում էս անցավոր աշխարհից»:

«Մտածեցինք, որ կուզեր այդ տողերը գրվեր, մենք էլ գրեցինք»,- աչքերը սրբելով պատմում է Լուսիկ տատը:

Нет описания.

Լուսիկ տատը՝ ամուսնու հետ

Համեմատելով այսօրվա ընտանիքիները՝ Լուսիկ տատը անկեղծանում է.

«Հաճախ ի՞նչ եմ մտածում, չգիտեմ՝ ճի՞շտ եմ մտածում, թե՞ չէ (ծիծաղում է), բայց մեր ժամանակներում, երբ հնարավորությունները շատ մեծ չէին, ու աշխատավարձով ապրող, համեստ ապրող ընտանքներ էինք, չկար գումար վաստակելու այսօրվա մրցությունը:  Ես մտածում եմ՝ հանրավոր է, որ այդ նեղ պայմաններն են ստիպել մեզ ավելի կապվել իրար հետ»:

Բայց Լուսիկ տատիկը փոփոխություններից չի նեղվում: Գտնում է, որ ժամանակի խնդիր է, ու ժամանակի հետ ամեն ինչ կփոխվի եւ կվերարժեւորվի: Խորհուրդ տալ էլ չի սիրում. ու թեպետ արդեն հինգ թոռների ու մեկ ծոռնիկի պատվավոր տատիկ է, բայց  երբեք ոչ մի անգամ չի խառնվում իր երկու տղաների ընտանեկան հարաբերություններին: Հայ կնոջ ողջամտությամբ ու հայ մոր նվիրվածությամբ, սակայն, կարեւորում է հայ ընտանիքը ու այդ ընտանիքում հայ կնոջ դերը:

«Պիտի ունենաս ընտանիք, դրա համար էլ պիտի ժամանակ գտնես ու քո ընտանիքը կազմես: Բայց որ  անընդհատ զբաղված լինես, ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին էլ կմտածե՞ս: Կամ այդ ընտանիքում կլինի՞ խաղաղություն. չէ՛, չի լինի։ Հայ կինը պետք է նաեւ տանը ճաշ եփի: Ոչ թե խոհանոցը պիտի միայն հայ կնոջ տեղը լինի, այլ խոհանոցն էլ պիտի լինի: Իմ եւ իմ ամուսնուս մեջ իրավահավասարություն կար, որը միայն խոսքով չէր, այլ նաեւ գործով էր»,- ասում է նա:

Հետո խոսում է քաղաքականությամբ զբաղվող կանանց մասին՝ երբեմն համաձայնելով, որ կինը քաղաքականության մեջ էլ պիտի կայանա՝ բերելով Անգելա Մերկելի օրինակը:

Բայց Լուսիկ տատը ավելի շատ բարկանում է կանանց այն տեսակի վրա, որ ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից, բայց «իրենց գցել են էդ կրակը ու լաչառությամբ են ուզում հասնել իրենց ուզածին»:

«Հայ կինը թեթևամիտ չպետք է լինի, թող նա իր գործը անի, իր աշխատանքը անի, բայց լրջության մեջ, հոգատար լինի ե՛ւ երեխաների, ե՛ւ ամուսնու նկատմամբ: Դրանից հետո նա փոխադարձաբար հետ կստանա նույնը: Բայց եւ չեմ ընդունում պատրիարխատը, պետք է հավասարություն, եթե ոչ լրիվ, գոնե ինչ -որ չափով, իրար հասկանալ է պետք. ամուսինները իրար պետք է օգնեն բոլոր գործերում, նաեւ կենցաղային ու տան: Այսօր, իհարկե, անհրաժեշտ է, որ աշխատեն, ստեղծեն, չկորցնեն կանացիությունը, երջանիկ կին, հոգատար մայր լինելու լինելու տրված առաքելությունը»,- ասում է նա:

48 տարվա մանկավարժական ստաժ ունեցող կենսաբան Լուսիկ տատը հայ կնոջ մեջ կարեւորում է ինքնաքննադատություն ունենալու կամքը, սխալը հասկանալու, ընդունելու եւ ուղղելու պատրաստակամությունը:

Լուսիկ տատը, ում 80 տարին կբոլորի վաղը, մարդու երկարակեցության իր բանաձեւն ունի. «Մարդու հոգին չի ծերանում, մարդը մնում է նույնը: Մարտի 8-ի տոնը հիմնականում նշում ենք մարտի 9-ին՝ ծննդյանս օրը, երբ հավաքվում ենք երկու տղաներիս ընտանիքներով. վաղն էլ 80 տարեկան կդառնամ, բայց ինձ դեռ երիտասարդ եմ զգում»,- հպարտությամբ ասում է Լուսիկ տատը:

Կողքից ժպտում է հարսը՝ Լուսինեն, ով այս օրերին խոհանոցի աշխատանքները իր վրա է վերցրել եւ դրանից ազատել հրաշք տատիկին, ում ծննդյան առթիվ վաղը մեծ գերդաստանը նորից պիտի  համախմբվի եւ շնորհավորի ընտանիքի մեծին:

Нет описания.Լուսիկ տատի տղաները

Մարիամ Գեւորգյան

Տպել
2762 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է