Հանձնաժողովի անդամներն ինչո՞վ են տարբերվում դահլիճում ներկա մյուս անդամներից. Տիգրանյանը՝ Խաչատրյանին

09/03/2021 schedule15:14

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացրեց որոշ պատասխաններ, որոնք ստացել են Կառավարությանն ուղղված հարցումների արդյունքում:

«Ստացել ենք նամակ Տիգրան Ավինյանից, որը արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում հանդիսացել է պարետ, որում տեղեկացվում է, որ Կառավարությունը առաջարկում է ողջամիտ ժամկետ ամբողջական և սպառիչ տեղեկատվություն ներկայացնելու համար մինչև սույն թվականի մարտի 30-ը»:

Կենտրոնական բանկի կողմից էլ պատասխանելու համար ողջամիտ ժամկետ է առաջարկվել մարտի 12-ը:  «Բազմաթիվ նախարարությունների և պետական մարմինների կողմից ևս նույնաբովանդակ պատասխաններ են ստացվել, ըստ որի՝ նրանք տեղեկատվությունը ներկայացնելու են Կառավարություն»:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատասխաններ են ստացել ԿԳՄՍ-ից, Կրթության տեսչական մարմնից, «Հայաստան համահայկական» հիմնադրամից, Պետական եկամուտների կոմիտեից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետարանից և Երևանի թիվ մեկ տուն ինտերնատից՝ իրենց մասերով:

«Իմ քայլից» Հերքինազ Տիգրանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի անդամներն ինչո՞վ են տարբերվում դահլիճում ներկա մյուս անդամներից, օրինակ՝ ԶԼՄ ներկայացուցիչներից: «Մենք գալիս ենք հանձնաժողովի նիստին՝ չիմանալով, որ ուղարկվել են լրացուցիչ հարցեր, որոնց բովանդակությանը ծանոթ չենք: Մենք պետք է նախապես իմանանք, թե ինչ հարցեր են ուղարկվում պետական մարմիններին, հետո նոր դրանք հրապարակվեն: Մեզ մոտ գործում է հակառակ տրամաբանությունը՝ ուղարկվում է, հետո է հրապարակվում, կամ մեզ այդ մասին տեղյակ է պահվում»:

Տիգրանյանը հավելեց, որ Խաչատրյանի հորդորը պետական մարմիններին, այն է՝ ժամանակին պատասխանել հարցերին, տեղին է: «Բայց մյուս կողմից էլ 251 հարց ամբողջ փաթեթով ուղարկել բոլոր պետական իրավասու մարմիններին, և նրանք այդ 251 հարց փաթեթից պետք է առանձնացնեն իրենց վերաբերելի հարցերը, պատասխանեն, դա բավականին ժամանակատար է: Հետևաբար որքանով մենք ենք ակնկալում իրենցից ողջամիտ ժամկետում աշխատանք, նրանք էլ ակնկալում են քննիչ հանձնաժողովի կողմից շատ ավելի հստակ, կոնկրետ աշխատանքներ»:

Խաչատրյանն էլ ասաց, որ, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հարցումներն ուղարկելու համար անհրաժեշտ չէ հանձնաժողովի որոշում, այլ հարցումներն ուղարկվում են առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: «Մինչ այսօր բոլոր հարցումներն ուղարկված են եղել «Լուսավոր Հայաստան»  և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ, «Իմ քայլը» խմբակցության կողմից որևէ նախաձեռնություն այս մասով չի եղել»:

Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ ջանքերն ուղղելու է արդյունավետ, գործընկերային միջավայր ստեղծելուն: «Ցանկացած հարցում ուղարկելուց հետո պատրաստ եմ նաև աշխատանքային քննարկում կազմակերպելու, ձեր դիտարկումները լսելու, առաջարկությունները՝ ևս»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ավելի վաղ 251 հարցից բաղկացած հարցաշար էր ուղարկել Կառավարությանը: 

Տպել
1135 դիտում

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ