Երեւանում ծաղկող ու գեղատեսիլ ծառերի քանակը կավելանա. Կանաչապատման ՀՈԱԿ-ն այս տարի 10.000 ծառ կէտի, կտնկի նոր 4000 ծառ

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարի նախատեսել է կանաչապատման մեծածավալ աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր ուղղություններով:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանի խոսքով՝ գրեթե 10 հազար ծառ են գույքագրել՝ գարնանը էտելու նպատակով: «Տեղի է ունենում նաեւ չոր եւ անկենսունակ ծառերի հատումը, որոնք քաղաքի տեսքն են փչացնում: Այս պահին ունենք մոտ 400 այդպիսի ծառ, եւ առաջիկա ամիսների ընթացքում դրանք կհատվեն: Էտին զուգահեռ իրականացվում է նաեւ ծառերի, ծաղիկների ու թփերի տունկը»,- ասաց Աղայանը «Արմենպրես» լրատվականի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:

Այս տարի ՀՈԱԿ-ը նախատեսել է մոտ 4000 նոր, ծաղկող ծառ տնկել, տնկելու են մոտ 70-80 հազար թուփ եւ մոտ 3000 ծաղիկ: Նոր ծառերը տնկվելու են հիմնականում Երեւանի այն փողոցներում, որտեղ դրանք բացակայում են, նաեւ այգիներում եւ պուրակներում են լրացվելու: ՀՈԱԿ-ն այս տարի շեշտը դնելու է այնպիսի ծառատեսակների վրա, որոնք համարվում են ծաղկող ու տարվա բոլոր եղանակներին գեղեցիկ տեսք ունեն: Ընտրել ու շատացնելու են այն ծառատեսակները, որոնք ծաղկման ժամանակահատվածում առավել գեղատեսիլ են, դրանցից են սկումբիան, դրախտածառը եւ այլ ծառատեսակներ:

ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ առաջիկա շաբաթներին պլանավորել են նաեւ Հրազդանի կիրճում շաբաթօրյակ իրականացնել, որպեսզի այն մաքրեն տարվա ընթացքում կուտակված աղբից: Հավաքված աղբն էլ նախատեսել են հենց տեղում տեսակավորել: «Մենք շատ ենք կարեւորում այն որպես յուրահատուկ կանաչ գոտի Երևանում: Այնտեղ մաքրման աշխատանքներ պարբերաբար չեն արվում, հետեւաբար անհրաժեշտ է տարվա ընթացքում մի քանի անգամ նման միջոցառում անցկացնել: Մեր սիրելի երեւանցիներին եւ հետաքրքրված բոլոր անձնաց հրավիրում ենք մասնակցել այդ հանրօգուտ գործին»,- ասաց Աղայանը՝ հավելելով, որ օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Տնօրենը նկատեց, որ հաճախ է շատերի մոտ հարց առաջանում, թե ինչու իրենք մեծամասշտաբ ծառատունկ չեն իրականացնում, օրինակ՝ տնկում 10-20 հազար ծառ: «Բնականաբար, մենք կարող ենք եւ ավելի շատ տնկել, բայց ծառատունկը ենթադրում է մի քանի տարի տեւող բարդ միջոցառումների համալիր, այսինքն՝ ճիշտ բույսի ընտրություն, տեղանքի, համապատասխան ոռոգման համակարգի առկայություն եւ այլն»: Նրա խոսքով՝ ծառատունկի համար ընտրում են այնպիսի տարածքներ, որտեղ կա սեւահող: Ըստ Աղայանի՝ այսօրվա հիմնական խոչընդոտներից մեկը նաեւ սեւահողի պակասուրդն է: «Ինձ թվում է՝ այդ հարցը պիտի լուծվի Կառավարության աջակցությամբ, որպեսզի կարողանան մեզ սեւահողով ապահովել, որովհետեւ առանց դրա մենք չենք կարող նորմալ ծառատունկ իրականացնել: Անում ենք այնքան, որ երաշխավորված լինի այդ ծառերի հետգա աճը»,-նկատեց Աղայանը:

Ըստ Աղայանի՝ այս տարի կանաչապատման հիմանական նոր ծրագերերը վերաբերում են Ծիծեռնակաբերդի ու Սարալանջի հատվածներին, սակայն դրանք դեռ քննարկման փուլում են, իսկ աշխատանքները մեկնարկելուց հետո մի քանի տարվա աշխատանք կպահանջվի, բայց հիմքը կդրվի այս տարի: «Մասնագետները մշակում են Ծիծեռնակաբերդի մոտ 8 հեկտար տարածքի լանդշաֆտային նախագիծը, այնտեղ նախատեսված են մեծածավալ կանաչապատման աշխատանքներ իրականացնել: Այնտեղ ոռոգման աշխատանքներն արդեն իրականացված են, բայց այս գարնան ամիսներին կգործարկենք՝ դրա արդյունավետության մեջ համոզվելու համար»,- ասաց Աղայանը:

Ինչ վերաբերում է ծրագրերից մյուսին՝ Սարալանջի կանաչապատմանը, ապա, ըստ տնօրենի, դրա նախագիծը դեռ քննարկման փուլում է: «Ըստ նախնական պատկերացման՝ այնտեղ կլինի խառը անտառային տնկարկ, այսինքն՝ մի քանի տեսակ ծառեր ու թփեր են լինելու: Տնկելու ենք այնպիսի ծառատեսակներ, որ տարվա բոլոր եղանակներին գեղեցիկ տեսք ունենան: Շեշտը դրվելու է փշատերեւների ու սոճու վրա, այդ ծառատեսակները նպաստում են օդի մաքրմանը»,- եզրափակեց Աղայանը:

Տպել
1979 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ