Պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը. Նազելի Բաղդասարյան

10/03/2021 schedule14:19

Այսօր Ազգային ժողովում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, որ պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը:

«Որպես շահագրգիռ կողմ, որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ կարևորում եմ այս հարցը, որովհետև ստեղծված իրավիճակներից պետական քաղաքականությունը և մոտեցումները պետք է փոփոխվեն: Տեղյակ լինելով, որ դեռևս 2006 թվականից անհայտ անձանց հետ կապված այս քննարկումները եղել են, 2007-2008-ին փորձ է կատարվել օրենքը դնել շրջանառության մեջ, այնուհետև 2010-ին արտգործնախարարության հենքի վրա ստեղծվել է աշխատանքային խումբ, բայց անգամ 2011-ին այս օրենքի ընդունմանը բազամթիվ խոչընդոտներ ծագել էին»:

Բաղդասարյանի խոսքով՝ որոշ գերատեսչություններ օրինագիծը ժամանակավրեպ են համարել: «Կամ հիմնավորել էին, որ օրենքի կարգավորման առարկայի հետ կապված խնդիրներ կան, և մասնավորապես խնդիրները լուծվում են այլ իրավական ակտով, ինչի հետ ես որևէ կերպ համակարծիք չեմ: Պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը և ոչ թե ինչ-որ իրավական ակտերով, այլ կոնկրետ մեկ կոդիֆիկացված փաստաթուղթ պետք է ունենանք»:

Պատգամավորը հավելեց, որ անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենքի նախագիծը դեռևս շրջանառության մեջ չի դրվել, և իրենք բաց են օրինագծի վերաբերյալ առաջարկություններ լսել:

Նա նշեց նաև, որ հաշվի առնելով հարցի նուրբ կողմը՝ քննարկման առաջին 15 րոպեն միայն բաց ձևաչափով կանցկացվի:

Պատգամավորը անդրադարձավ նաև ընդդիմության կողմից Ազգային ժողովի մուտքերի շրջափակման վերաբերյալ կոչերին՝ ընդգծելով, որ ԱԺ-ն շարունակում է բնականոն աշխատանքը: «Ցավոք սրտի, միջազգային կառույցների ներկայացուցիչները այսօր անվտանգության նկատառումներով հրաժարվեցին ներկա գտնվել, բայց իրավամբ պետք է նշել, որ Ազգային ժողովը իր բնականոն գործունեությունը շարունակում է: Մենք աշխատում ենք նորմալ աշխատանքային ռեժիմով, և որևէ ընթացք չի կարող խոչընդոտվել այս պարագայում»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ընդդիմադիրները փակեցին նաև Դեմիրճյան փողոցը, որտեղ գտնվում է Ազգային ժողովի մուտքերից մեկը: Նրանք վրաններ են տեղադրել և գիշերել են այնտեղ: Իսկ Բաղրամյան փողոցը ընդդիմադիրները փակ են պահում փետրվարի 25-ից՝ Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու հայտարարությունից հետո: 

Տպել
794 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին