Կորոնավիրուսը երբեմն ախտահարում է նաև ուղեղանյութը՝ առաջացնելով հոգեկան առողջության խնդիրներ. Արմեն Սողոյան

2020 թվականին աշխարհի շատ բժիշկներ սկսեցին խոսել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ ապացուցված նոր փաստի մասին՝ վիրուսն ի վիճակի է առաջացնել մի շարք նյարդաբանական խնդիրներ, ինչպիսիք են անհանգստությունը և դեպրեսիան: Այն կարող է խաթարել նաև մարդու ուղեղի քիմիան:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց երկու պատճառ, երբ կորոնավիրուսով վարակված մարդու մոտ առաջանում են հոգեբանական լուրջ խնդիրներ՝ պայմանավորված սթրեսով և ուղեղանյութի ախտահարմամբ: «Ապացուցված է, որ վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Մի ուղղությունը պայմանավորված է երկարատև սթրեսով և ինֆորմացիոն այն աղմուկով, որը բարձրացված է համաճարակի վերաբերյալ: Բացի դա, վիրուսը ախտահարելով միկրոանոթները որոշ դեպքերում ախտահարում է նաև ուղեղանյութը, այստեղից էլ նույնպես առաջանում են հոգեկան առողջության խնդիրներ»,- մանրամասնեց նա:

Պայմանավորված այս հանգամանքով, Հայակական հոգեբուժական ասոցիացիան և Կարմիր Խաչի սոցիալ-հոգեբանական կենտրոնը, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, կորոնավիրուսով վարակված հիվանդներին նույնպես տրամադրում են հոգեբաններ, եթե հիվանդը կամ նրա ընտանիքը տեղեկացնում են, որ ունեն հոգեբանի կարիք: Հայկական հոգեբուժական ասոցիացիան դեռ համավարակի սկզբին կամավոր հոգեբաններ է ուղարկել տարբեր բժշկական հաստատություններ, որտեղ նրանք օգնել են կորոնավիրուսով վարակված հիվանդներին հաղթահարել սթրեսը:

«Այդ հիվանդների հետ նույնպես մեր մասնագետներն են աշխատել: Կամավորներ ենք ուղարկել տարբեր բժշկական հաստատություններ, բայց երբ սկսեց նվազել հիվանդության դեպքերի աճը, պահանջարկ այլևս չկա: Որոշ ԲԿ-ներ ունեն հոգեբանի ծառայությունը և մեզ դիմելու անհրաժեշտություն չկա, եթե լինի, նորից կուղարկենք մեր հոգեբան կամավորներին»,- ասաց հոգեբուժական ասոցիացիայի նախագահը:

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ համավարակի սկզբից «Նորք ինֆեկցիոնը» ունեցել է հոգեբանների խումբ, որոնք շուրջօրյա ծառայություններ են մատուցել կորոնավիրուսով հիվանդներին: Հիմա էլ հիվանդանոցը ունի հոգեբանների խումբ: «Փետրվարին երեք հիվանդ է ունեցել հոգեբանական աջակցության կարիք: Ընդհանրապես հիմա հոգեբանական աջակցության կարիքը շատ փոքր է»,- ասաց Մադոյանը:

Նրա խոսքով՝ ճիշտ է հոգեբանական աջակցության կարիք չկա, բայց կորոնավիրուսով վարակված հիվանդների դիմելիությունը հիվանդանոցում գնալով աճում է: «Հիվանդանոց են դիմում արդեն զարգացած փուլում, ծանր ընթացքը ունեցող անձիք: Ծանր ընթացքը ավելի երիտասարդ անձանց մոտ է: Երեք օրը մեկ մի բաժանմունք ենք բացում կորոնավիրուսով հիվանդների համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Հոգեբանական աջակցության տրամադրման և կորոնավիրուսային հիվանդության դեպքերի մասին խոսեցինք նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի (նախկին ոստիկանական հոսպիտալ) տնօրեն Նարեկ Վանեսյանի հետ: Ի դեպ, տեղեկություն ունեինք, որ այս կենտրոնում պացիենտներից մեկը, չնայած ընդունվել է հիվանդության ոչ ծանր փուլում, չափազանց մեծ վախեր է ունեցել, հոսպիտալացումն արդեն համարել է դատավճիռ՝ առանց ապաքինման որեւէ հույսի: Իր այդ հոգեվիճակում, նա հրաժարվել է սնունդ ընդունել եւ որոշ ժամանակ անց մահացել է: Նարեկ Վանեսյանը վստահեցրեց, որ այդպիսի դեպք չի եղել:

«2020 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով  վիրուսով վարակված հիվանդների համար  հոգեբանի կարիք չի եղել, որովհետև նրանց հետ աշխատում են փորձառու բժիշկները, նրանք տեսազանգով խոսում են նաև ընտանիքի անդամների հետ: հիվանդասենյակում էլ մենակ չեն, իրար հետ շփում ունեն: Եթե հիվանդները հոգեբանի աջակցության կարիք ունենան, մենք կդիմենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, մասնագիտակցված հոգեբանական ընկերություններին: Բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- խոսելով ընդհանուր իրավիճակի մասին՝ ասաց «Ավան» կլինիկայի տնօրենը:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին՝ նա նշեց, որ փետրվարի դրությամբ թվերը աճել են, կարիք կա վերագործարկել նաև կլինիկայի ռեանիմացիան. «Մեր մահճակալային ֆոնդը 223 է, բոլոր մահճակալները զբաղված են: Ամբողջական զբաղվածության իրավիճակ մենք ունեցել ենք դեկտեմբերին, հունվարին գնալով պակասել է, որովհետև հիվանդների քիչ թվի պատճառով փակել էինք երկու-երեք բաժանմունք: Ժամանակավորապես չէինք ընդունում այդ բաժանմունքներում հիվանդներ, որովհետև չկային: Փակ էր նաև մեր ռեանիմացիան, բայց հիմա փետրվարի վերջից մարտ ընկած հատվածում հիվանդների թիվը աճել է»:

Ըստ բժշկի՝ հիմա կլինիկա են ընդունվում միջին ծանրության կամ ծանր դեպքերը: Հիվանդները ավելի ծանր վիճակով են տեղափոխվում հիվանդանոց:

Մերի Խաչատրյան

Տպել
2104 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը