Ավարտին է մոտեցել «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» մշակումը. քննարկում՝ փոխվարչապետի գլխավորությամբ

Մարտի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում ասել է.

«Հարգելի գործընկերներ, այսօր քննարկման առարկան պետական ծառայությունների սպասարկման գրասենյակների հարցն է։ Տեղյակ եք, որ մի շարք պետական մարմինների կողմից նախաձեռնվել են պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում տրամադրվող ծառայությունների բարեփոխումներ, որոնք երբեմն կոնցեպտուալ և բովանդակային առումով տարբերվում են միմյանցից՝ կրելով էպիզոդիկ բնույթ։ Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել  միասնականացնելու կառավարության քաղաքականությունը պետական և համայնքային ծառայությունների մատուցման բարեփոխումների գործում։

Նախարարությունների հետ համագործակցությամբ մեր գրասենյակի կողմից այս ոլորտում նախաձեռնվել են մի շարք ծրագրեր։ Նախ ավարտին է մոտեցել «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» մշակումը, որի չորս ուղղություններից մեկը պետական և համայնքային ծառայությունների բարեփոխումներ են։ Պետական և համայնքային ծառայությունների ոլորտում կառավարության քաղաքականությունը հստակեցնելու, գործողությունները ներդաշնակեցնելու նպատակով, այսօր նախարարությունները համառոտ կներկայացնեն իրենց մոտեցումները պետական և համայնքային ծառայությունների սպասարկման գրասենյակների մոդելի վերաբերյալ և համապատասխանաբար արդեն մեր բոլոր գործողությունները ընդհանուր մեկ տրամաբանության կբերենք քննարկման ավարտին»:

Քննարկման ընթացքում ներկայացվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ զեկույց: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է հանրային ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրման հայեցակարգին: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին:

Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհանի» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը:

Քննարկման ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են բարեփոխումների առաջիկա փուլերի իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ:

Տպել
1152 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն