ԱԱՀ վճարումները տնտեսվարողներին կվերադարձվեն ամեն ամիս. երկարատեւ քննարկումից հետո Կառավարությունը որոշում կայացրեց

11/03/2021 schedule12:40

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որով ավելացված արժեքի հարկի վճարումները ՀՀ տնտեսվարողներին կվերադարձվեն ոչ թե 3 ամիսը մեկ անգամ, այլ ամեն ամիս։

Նախագիծը նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողներին չսպասել մինչեւ եռամսյակի ավարտն ու ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները:

«Առաջարկվող կարգավորումներով յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ներկայացնել ԱԱՀ-ի հարկի վերադարձի վերաբերյալ դիմումներ: Գործող կարգավորմամբ այդ ժամկետը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ է: Նշված կարգավորումը նպատակ է հետապնդում ավելի պարբերաբար եւ ավելի արագ հնարավորություն տալ տնտեսվարողներին՝ տնօրինելու շրջանառու միջոցներն ու այն ներարկելու դեպի տնտեսություն»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչեւ 2018 թվականը ԱԱՀ վերադարձը նախատեսված էր իրականացնել 6 ամիսը մեկ։

«Երբ ընկերությունները արտադրանք են արտահանում, մեր օրենսդրությամբ ԱԱՀ-ի չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողներին: 2018 թվականի մայիսի դրությամբ այդ գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ, եւ 2018-ի դրությամբ պետության՝ տնտեսվարողներին ունեցած այդ պարտքը հասել էր 260 մլրդ դրամի»,- ասաց վարչապետը:

Նա հայտնեց, որ նախ այդ գումարները վերադարձրեցին տնտեսվարողներին, ապա այս ցիկլը փոխեցին 3-ամսյա ժամկետով 2019 թվականին եւ հայտարարեցին՝ պետք է հասնեն նրան, որ գումարները վերադարձվեն 1-ամսյա կտրվածքով. «Հիմա մենք արդեն մեր խոստմանը համաձայն՝ անցնում ենք 1-ամսյա վերադարձման փուլին»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրենքի փոփոխությունը թույլ կտա տնտեսվարողներին հնարավորինս շուտ հետ ստանալ իրենց գումարները, եւ դրանք ներդնել տնտեսության զարգացման մեջ։

ՊԵԿ նախագահը համեմատության համար նշեց, որ 2020 թվականի առաջին երկու ամիսներին ԱԱՀ գծով վերադարձը կազմել է 18 մլրդ 518 մլն դրամ, իսկ 2021-ի նույն ամիսներին՝ 21.7 մլրդ դրամ։

Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայումս քննարկում են նաեւ սահմանին վճարվող ԱԱՀ-ի վերացման առաջարկները, ինչն ավելի խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար: Սակայն դա մի փոքր ավելի ուշ կարվի:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ընդգծեց, թե սա նաեւ ուղերձ է տնտեսվարողներին, որ այս բոլոր դրական փոփոխությունների արդյունքում պետք է լինեն արտադրողականության բարձրացում եւ մեր տնտեսական բոլոր ցուցանիշների դրական զարգացումներ, այլապես սա ինքնանպատակ կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկույց է ուղարկվել՝ 1 աշխատողը 1 ժամվա ընթացքում քանի դոլարի արժեք է ստեղծում, ու այս առումով ՀՀ-ն շատ է զիջում շատ զարգացող երկրների:

Նա ասաց, որ անընդհատ մարդկանց ասում են՝ պետք է արտադրողականությունը բարձրացնել, բայց պետք է նաեւ բացատրել, թե ինչ է դա:

Արձագանքելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ԱԱՀ-ի հետ կապված բարելավումները դեռեւս չեն ավարտել: Խոսելով արտադրողականության մասին՝ նա նշեց, որ եթե Հայաստանում 1 մարդու 1 ժամվա միջին արտադրողականությունը մոտ 6 դոլար է, ապա ԵԱՏՄ երկրներում միջինը դրանից կրկնակի ավելի է:

Վարչապետն ասաց, որ միջինացված Հայաստանում 1 մարդու 1 ժամվա արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ երկրներում՝ 11 դոլար, աշխարհի զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար. «Երկրներ կան, որ անցնում է 100 դոլարը: Այստեղ մեր խնդիրներն ի հայտ են գալիս»:

Կառավարությունը հաստատեց առաջարկվող նախագիծը, եւ այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Տպել
1194 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին