Դպրոցի հեղինակությանը ծանր հարված է հասցվել. Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի կոլեկտիվը հայտարարություն է տարածել

Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Ա մանկավարժական կոլեկտիվը՝ նշելով.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանցավոր անգործության պայմաններում դպրոցում իշխում է ամենաթողություն, ինչի դեմ 40 օր պայքարող մանկավարժական կոլեկտիվի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց արձագանք չի գտնում լիազոր մարմնի կողմից:  Չանհանգստանալով, որ ծայրահեղ քայլի` գործադուլի դիմած մանկավաժներին արհամարելը կաթվածահար է արել դասապրոցեսը, վերադաս մարմինները ուղղորդել են իրենց դրածո Ք. Առաքելյանին դիմել դատարան` անօրինական ճանաչելու մանկավարժների գործադուլ անելու սահմանադրական իրավունքը: Ինչից հետո ճնշումներով, բոլորին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել լռել ու հաշտվել աղաղակող անարդարության հետ: Դատարանը կարճել է դատական գործը և գործադուլը ա ն օ ր ի ն ա կ ա ն չի ճանաչել (հակառակը պնդողները թող հրապարակեն դատարանի որոշումն ամբողջությամբ): Ինչից հետո սպառնալիքներից գործի անցնելով, դրածո տնօրենը աշխատանքից ազատել է նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիա Հանիսյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին, տնտեսվար Նունե Քամալյանին, դռնապահ Մարուսյա Հովհաննիսյանին: Ավելի վաղ, ըստ բանավոր հայտարարությունների, ազատվել էր պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նման ապօրինի և անգրագետ քայլերը առաջիկայում կանխելու նպատակով, ազատված աշխատակիցները նույն օրը դիմել են դատարան: Մ. Բաբայանը դիմել է դատարան Ք. Առաքելյանի տնօրեն նշանակվելու նախարարի հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ բողոք է ներկայացվել Կոտայքի մարզի դատախազություն ոստիկանության` իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու ,«ազատված» ուսուցիչներին բռնի ուժով դպրոցից դուրս հանելու վերաբերյալ:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ:

Մանկավարժների տարիների անդուլ աշխատանքի շնորհիվ ձեռք բերված հեղինակությանը ծանր հարված է հասցվել: Դպրոցը կանգնած է փլուզման առջև: Պահանջելով իրենց աշխատանքից ազատված ընկերների վերադարձը` մանկավարժական կոլեկտիվը շարունակում է գործադուլը:

Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ»:

Հիշեցնենք, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցում դասապրոցեսը կանգ է առել: Ուսուցիչները դեռ գործադուլ են անում, ծնողներն էլ աստիճանաբար սկսում են ավելի դժվար հանդուրժել ստեղծված իրավիճակը, եթե անգամ ի սկզբանե դեմ չեն եղել նախկին տնօրենին վերադարձնելու համար սկսված այս պայքարին:

Մետաքսյա Բաբայանի պաշտոնավարման 5 տարի ժամկետը լրանալուց հետո տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթ էր անցկացվել: Մրցույթին մասնակցել էր թե նախկին տնօրենը, եւ թե մեկ այլ դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Երկու թեկնածուները հավասար ձայներ էին ստացել ու սահմանված կարգով վերջնական որոշումը կայացրել էր կրթության նախարարը՝ տնօրենի պաշտոնում նշանակելով Քարմիլե Առաքելյանին: Այդ ընտրությունն, ահա, ուսուցիչները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել:

Տպել
1211 դիտում

Երևանի Արզումանյան փողոցում հրդեհի հետևանքով տնակ է այրվել

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվեց

Ավստրալիայի իշխանությունները թույլատրել են «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստված անձանց մուտքը երկիր

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 9 բեռնատար

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

ԱՄԷ-ում քննարկվել են Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները

Երևանում ու 7 մարզերում մի քանի ժամով լույս չի լինի

Արարատի մարզում մեքենան հայտնվել է ջրանցքում․վարորդը մահացել է, կան վիրավորներ

Հրազդան քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

Նոր օրինագծով առաջարկվում է զինծառայությունից ազատել ընտանիքի զավակին, որն ունի պատերազմում զոհված եղբայր

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ երեխան

Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատարին ու գլորվել ձորը. կան տուժածներ

Ձեռագործելն ինձ համար արվեստ է. Անգել Դայան՝ հայկական արտադրության պայուսակների հեղինակ

Մահացել է նկարիչ, հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ Ռուբեն Արուտչյանը

Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում սպասվում է ձյուն, կցրտի 6-8 աստիճանով

Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը արտաքսվել է Ավստրալիայից՝ չկարողանալով մասնակցել մրցմանը

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Շրջանառության է դրվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նոր նախագիծ

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս

Արտակարգ դեպք Աշտարակում. ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում կանխվել է հացատան հրդեհի հետևանքով 500 լիտր դիզվառելիքի և 1 տոննա քարածխի բռնկումը

Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում վեց զինյալների չեզոքացման մասին

Վթարային իրավիճակ է ստեղծել, մեքենան վարել ոչ սթափ. Արցախի ՃՈ-ն 2 մեքենա է տեղափոխել հատուկ պահպանվող տարածք

Մեղրիի լեռնացքում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

Շինուհայրի խաչմերուկում բքի պատճառով արգելափակված 90 ավտոմեքենա է դուրս բերվել՝ 200 քաղաքացիներով

Հայ-էմիրաթական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳ նախարարին

Հրթիռակոծվել է Իրաքում տեղակայված թուրքական ռազմաբազան

Ըստ Մակրոնի, Ռուսաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ են Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար

Արցախի բոլոր ավտոճանապարհները բաց են. Լիսագորում մառախուղ է, ձյան տեղումներ

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Գողության և հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով ռուս իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Հայաստանում

Ղազախստանում անկարգությունների նոր փուլ կամ իրավիճակի սրացում հազիվ թե լինի. Զաս

Հրդեհ Շիրակի մարզի Հովունի գյուղում. այրվել է հացատուն ու ավտոտնակ

Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Հայաստանը երկիր է, ուր արժե այցելել. ՀՀ-ն՝ «Շարժայի ժառանգության օրեր»-ի հյուր

Լարսը բեռնատարների համար փակ է

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է, մի շարք ավտոճանապարհների՝ մերկասառույց

Արագածոտնի մարզի Օշական գյուղում փայտե տնակ է հրդեհվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը մեկ օրում ավելացել է 240-ով

Նոյեմբերյանում տղամարդը կրակել է իր տուն թաքուն մտած 25-ամյա երիտասարդի վրա. վերջինս վիրավորում է ստացել