Ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկը տրված է. պաշտպանության փոխնախարար

16/03/2021 schedule14:02

Մեկնարկել է բանակի բարեփոխումների ծրագիրը, կունենանք ավելի մարտունակ բանակ, որը կհանդիսանա մեր անվտանգության երաշխավորը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Հունվարից սկսած՝ բարեփոխումների մեկնարկը, կարելի է ասել, տրվել է: Նախարարի գլխավորությամբ իրականացվող աշխատանքները, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն, և գլխավոր նպատակը ավելի բարձր պաշտպանունակությամբ օժտված, ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Կարծում ենք՝ գրավչությունն ապահովելուն ուղղված ինչ-որ քայլեր պետք է կատարվեն: Որպես նախկինում ոստիկանությունում ծառայած պաշտոնատար անձ՝ կարող եմ ասել, որ բանակի զինծառայողները սոցիալական ավելի լավ երաշխիքներից են օգտվում, քան ոստիկանությունում, բայց դա բավարար չէ, եթե բավարար լիներ, ապա այսօր կունենայինք այլ պատկեր: Բացերը պետք է լրացվեն անձնակազմի հետ շփումների և ստորին օղակներում ծառայող զինվորականների կողմից խնդիրները ներկայացնելու միջոցով, և դրանց առաջնահերթության կարգ տալու շնորհիվ պետք է հասնենք նրան, որ այդ բարեփոխումներով զբաղվող կառույցը իրավիճակին լիարժեք տիրապետի և ունենա այն հստակ ուղեգիծը, ինչով պետք է շարժվի առաջ»,- ասաց փոխնախարարը:

Սարգսյանի խոսքով՝ սոցիալական մեծ աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում, հաշմանդամություն ստացած զինծառայողների իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովմանը.

«Նաև խնդիրներ կան նրանց շահառու դարձնելու ՊՆ-ի և հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներից օգտվելու հարցում: Երբ խնդիրները բարձրաձայնում են, մենք արագ փորձում ենք մեր եղբայրներին զերծ պահել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Իսկ ինչ վերաբերում է սպառազինության և տեխնիկայի թարմացմանը, այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և մոտ ապագայում այդ համալրման խնդիրներում առաջընթաց կունենանք»:

Պաշտպանության փոխնախարարը նշեց՝ կրթությունը և գրավչությունը փոխկապակցված են: «Որպեսզի ունենանք բանիմաց ուսանողներ, պետք է ունենանք գրավիչ բանակ և գրավիչ աշխատանք տվող կառույց: Սրա համար նաև պետք է աշխատանք իրականացնել, որ պետական մտածողությունը գերիշխի բանակում, այլ ոչ հովանավորչությունը: Հնարավորինս ձերբազատվելով նման մոտեցումներից՝ նաև այդ արդարության սկզբունքի վրա հիմնված կադրային քաղաքականության իրականացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ներհոսք բանակում»,- հավելեց Սարգսյանը: 

Տպել
1949 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին