Դիմումի մեջ նշել եմ ISTAK, բայց երևի ես էլ չիդեմ ինչ կնշանակե. Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի տանիքն օղի է գովազդում

16/03/2021 schedule23:33

«Vodka Ohanyan»-ը, «ISTAK»-ն ու Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը: Երեքն էլ գտնվում են Գյումրու Վարդանանց հրապարակում և արդեն մեկ շաբաթ է՝ գյումրեցիների զայրույթն են հարուցում:

Ուղիղ Վարդանանց արձանախմբի թիկունքում «ISTAK»-ի գովազդի հայտնվելն ու  բողոքի ալիքի բարձրանալը մեկ եղավ: Մի մասը պնդում էին, որ թուրքական ապրանքանիշ է գովազդվում, շատերի կարծիքով`թուրքական մաքրող միջոցներ: Այն, որ հսկա գովազդային վահանակը հայտնվեց կինոթատրոնի տանիքին և ավելի մեծ չափերով, քան որ «Հոկտեմբեր» կինոթատրոն գրառումն է, ևս քննարկումների առանցքում է:

Գյումրեցիները պահանջում են հեռացնել վահանակը կինոթատրոնի ճակատից:

Ո՞վ է գովազդի պատվիրատուն, և ինչպես այն հայտնվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնի տանիքին:

Գյումրու քաղաքապետարանի Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պատասխանատու Մարտուն Սարուխանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, դիմումը ստացել են «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Գագիկ Գևորգյանից: Պայմանագիրը դեկտեմբերի 18-ին է հաստատվել: 7քմ մակերեսով տարածքը տրամադրվել է 2021-ի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածով:

Իրականում ի՞նչ է գովազդում «ISTAK»-ը: Քաղաքապետարանի պատասխանատուն հստակ չգիտի: Գովազդի տեղադրման թույլտվությունն էլ, ըստ Սարուխանյանի, տվել են առանց էսքիզի:  

«Ոնց որ խմիչքի, ծխախոտի գովազդ է: Էսքիզ չի եղել սկզբի համար: Որ էսքիզը չենք ունեցել, մենք թույլտվությունը տվել ենք որպես սովորական գովազդ: Իրենք էսքիզն ուշացրել են որպես Երևանի ֆիրմա, դե մինչև բերել են, արդեն տեղադրման որոշումն եղել է: Սովորական գովազդի դիմում է մեզ եկել: Համայնքի ղեկավարի որոշում կա, դրա  հիման վրա է գովազդի թույլտվություն տրվում»,-ասաց Սարուխանյանը:

Գովազդվող ապրանքի մասին հստակ պատկերացում չունի նաև դիմումատուն՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Գագիկ Գևորգյանը: «Ես դիմումի մեջ նշել եմ ISTAK բառը, բայց թե ինչ կնշանակե, երևի ես էլ չիդեմ: Գիտեմ որ խմիչքի անուն է, ինչ-որ ցորենի տեսակ է, թե չէ Կինո Հոկտեմբերը շատ հեռու է արաղից»,-հեռախոսազրույցում ասաց ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրենը:

«ISTAK»-ն իրականում օղի է գովազդում, գովազդատուն «Մոսկվա» կինոթատրոնն է: Մեզ հետ զրույցում կինոթատրոնի փոխտնօրեն Նորիկ Ազատյանն ասաց՝ դիմել են Գյումրու քաղաքապետարան, ստացել քաղաքապետի թույլտվությունն ու գովազդը տեղադրել են: «Օրենք ու կարգ չենք խախտել»,-հավելեց Ազատյանը:

«Մենք գովազդը նոր ենք դրել, հլը ամիսն էլ չի լրացել, բայց նախապես երեք ամսվա գումար ենք վճարել: Իրենք կանխավճար են ուզել, մենք էլ փոխանցել ենք»,-տեղեկացրեց «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենը:

Գյումրու քաղաքապետարանին ի սկզբանե էսքիզ ներկայացվել է, թե ոչ: Ի տարբերություն քաղաքապետարանի բացասական պատասխանի, Ազատյանն ասաց՝ իհարկե ներկայացվել է:

«Բա որ էսքիզը չլիներ, ոնց էին էդքան քառակուսի մետրը հաշվել ու գրել էդ թույլտվության մեջ: Գրած է 7 քմ»:

Օղու հսկա գովազը կինոթատրոնի ճակատին գյումրեցիները տեսնել չեն ուզում: Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է՝ դրա հեռացման համար բանակցում են գովազդատուի հետ: Գովազդատուն ասում է՝ ուղիղ հակառակը: «Օրենքի խախտում թույլ չենք տվել, ինչո՞ւ պիտի ապամոնտաժվի որ: Վճարել ենք, ո՞նց կարող ա հանենք, կամ ինչի չպիտի մնա, ես դա չեմ հասկանում»:

Ի՞նչ կապ ունի «ISTAK»-ը «Մոսկվա» կինոթատրոնի հետ: Փոխտնօրենն ասաց, որտեղ է գրված որ գովազդվող առարկան գովազդատուի հետ պիտի կապ ունենա: «Դրա համար էլ գումար ենք տվել: Որ կապ ունենար, կինո լիներ, առանց գումարի կգովազդեինք: Ամբողջ քաղաքում, որ գովազդներ են արվում բոլորը մշակութային են, կամ բնակելի շենքի վրա իրեն համապատասխան գովազդն է դրվո՞ւմ, բնակիչները պտի անպայման համաձայն լինե՞ն, կամ ЖЕК-ի գովազդ են դնո՞ւմ»,-ասաց Նորիկ Ազատյանը:

Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուն հստակ նշում է՝ իրենք չեն իմացել, որ «ISTAK»-ը օղու գովազդ է: Նաև նշում է. կարող է իրենք էլ չեն իմացել, թե ինչ են գովազդում (նկատի ունի գովազդատուին):

Գովազդատուն՝ «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենը վստահեցնում է՝ իրենք գիտեն ինչ են գովազդում, այդ մասին նաև քաղաքապետարանն է իմացել. «Ոգելից խմիչքների գովազդի համար սանդղակ գոյություն ունի: Ամենաբաձր կայֆիցենտներով է հաշվարկված, 40 գրադուսանոցի հաշվարկ է արվել, էդ որ չեն իմացել, բա ո՞նց են հաշվարկել, հաշիվը ներկայացրել»,-ասաց Ազատյանը:

Զրույցի ավարտին «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենը նշում է. իրենց տեղադրած գովազը չեն հեռացնելու, պայմանագիրը 1 տարի ժամանակով է: «Եթե հեռացնենք, ապա կընկնենք տուգանքների տակ, այդ թվում նաև քաղաքապետարանը: Էդ որ դրանից առաջ «OHANYAN»-ի գովազդը դրված էր, բա ինչի չէիք ասում, որ հեռացնեն օղու գովազդը հրապարակից»:

Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուն, սակայն, նշում է, թե համայնքապետարանը պատասխանատվություն չի կրում: «Որովհետև իրենք են դիմումը սխալ տվել (նկատի ունի գովազդատուին), մեղքն իրենցն է, «ISTAK»-ը սովորական գովազդ չէ, գովազդում է օղի կամ սիգարետ»:

«ISTAK»-ը կմնա, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց «OHANYAN»-ը շուտով կլքի հրապարակը: Արդեն երեք ամիս է, պայմանագրի ժամկետը լրացել է: Ինչո՞ւ այդ դեպքում, մինչև հիմա հսկա վահանակը չի հեռացվել հարցին՝ քաղաքապետարանի պատասխանատուն ասաց եղանակային պայմանները թույլ չեն տալիս:

Ի դեպ, «OHANYAN»-ի գովազդից ամեն ամիս, ըստ Մարտուն Սարուխանյանի, համայնքի բյուջե է մուտքագրվել 100.000 դրամ:

Ինչ վերաբերում է ««ISTAK»-ին, ապա ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, 8000 դրամ է սահմանվել:

Չնայած գովազդատուն նշում է, թե երեք ամսվա կանխավճար են փոխանցել քաղաքապետարանին, Սարուխանյանն ասում է. «ISTAK»-ից բյուջե մուտք չի եղել դեռ»:

Տպել
5365 դիտում

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել