Մեղավորը գազի ներտնային ծառայությունն է. հարուցվել է քրգործ 15-ամյա տղայի մահվան կապակցությամբ

17/03/2021 schedule11:45

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացած 15-ամյա պատանու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: Նշվում է, որ մեղավորը գազի ներտնային ծառայությունն է:

Հաղորդագրության համաձայն՝ Մարտունու շրջանային բուժմիավորումից 2021թ. մարտի 15-ին՝ ժամը 22:10-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, իրենց մոտ է տեղափոխվել 2006թ. ծնված Տ. Ղ.-ի դին:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ «Արցախգազ» ընկերության Մարտունու արտադրաշահագործման տեղամասի գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման փականագործ Վ. Գ.-ը, «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական-սպասարկման ծառայությունների մատուցման մասին» համաձայնագրով պարտավոր լինելով իր լիազորությունների շրջանակներում մատուցելու սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին համապատասխանող՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի Գ. Նժդեհ փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 հասցեում տեղակայված՝ Ա. Ղ.-ին պատկանող առանձնատան լոգարանում տեղադրված ջրատաքացուցչի համակարգի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին: Համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիներում առկա էական և ակնհայտ խախտումները բացահայտելու և դրանք վերացնելու համար: Դրա հետևանքով 2021թ. մարտի 15-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Տ. Ղ.-ն լոգանք ընդունելու ժամանակ օդատար անցուղու բացակայության և ծխատար անցուղու սահմանափակ քարշի պայմաններում թույլատրելի սահմանները գերազանցող չափաքանակի և կուտակված ածխածնի մոնօքսիդ շմոլ գազից թունավորվել է ու մահացել:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքը առերևույթ պարունակում է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ 2021 թվականի մարտի 16-ին Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:

Քրեական գործի նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:

Ինչպես հայտնել ենք, Արցախի Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում, նախնական վարկածով, շմոլ գազի թունավորումից մահացած է հայտնաբերվել 15-ամյա պատանի: ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ, ըստ նախնական տվյալների, շմոլ գազի թունավորումով հայտնաբերվածը 2006թ. ծնված Տիգրան Արթուրի Ղահրամանյանն է:

Տպել
1170 դիտում

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների