Աշխատավարձի հավելում կստանան այն ուսուցիչները, որոնք ատեստավորման ժամանակ կապահովեն առնվազն 80% արդյունք

17/03/2021 schedule23:23

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում խոսեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ պատրաստվում են այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման համակարգը:

Նա նաեւ նշեց, որ հաջողությամբ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը սկզբնական շրջանում կբարձրանա 30-50 տոկոսով:

Իսկ արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար, թե՞ նոր ատեստավորում է կազմակերպվելու: Այդ ատեստավորումը կամավո՞ր, թե՞ պարտադիր է լինելու, սա նո՞ր հնարավորություն է ուսուցչի համար, թե՞ լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Եվ, ի վերջո, քանի՞ ուսուցիչ կստանա աշխատավարձի հավելավճար:

Սրանք հարցեր են, որոնք առաջին հերթին հուզում եւ հետաքրքրում են ուսուցիչներին:

Կրթության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ծրագրից տեղեկանում ենք, որ աշխատավարձերի բարձրացման նպատակով ուսուցիչների ատեստավորումը կլինի կամավոր: Հավելյալ վարձատրության իրավունք կստանան այն մանկավարժները, որոնք 80 տոկոս եւ ավելի արդյունք կապահովեն: 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար 50 տոկոսի չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79 տոկոս արդյունք կապահովեն, պարզապես կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի:

Կլինեն նաեւ ատեստավորումը չանցած ուսուցիչներ, եւ այդ դեպքում հնարավոր է՝ նրանք զրկվեն աշխատելու իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ վերաատեստավորման ժամանակ եւս չկարողանան դրական արդյունք ապահովել: Առաջին անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչները մեկ տարի անց պարտադիր կվերաատեստավորվեն, իսկ արդեն երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իրենց հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:

Կամավոր ատեստավորումը վերաբերելու է միայն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչներին, եւ ատեստավորումն անցած ուսուցչին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի: Կամավոր ատեստավորումը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով:

Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցչի մանագիտական գիտելիքների ստուգումով էլ այս ատեստավորումը տարբերվելու է պարտադիր ատեստավորումից, որի ժամանակ ստուգվում է մանկավարժի օրենսդրական գիտելիքները, ոչ թե մասնագիտական: Այսինքն՝ կամավոր ատեստավորման միջոցով կբացահայտվի, թե ուսուցիչն ինչպիսի որակական ցուցիչներ ունի:

Նշանակում է, որ նախկին՝ պարտադիր ատեստավորումը եւս կշարունակի մնալ: Այս նոր՝ կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացն աստիճանաբար փոխարինել կամավոր ատեստավորման սկզբունքներով:   

Նախարարությունից տեղեկացանք, որ կամավոր ատեստավորման հայտագրումը կլինի առաջիկայում, ինչի մասին նախապես կհայտարարվի: Իսկ արդեն մոտավորապես սեպտեմբերից կսկսվի ատեստավորման բուն գործընթացը:

Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում (5-12-րդ դասարաններում) դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:

Կրթական գերատեսչությունն ունի նաեւ նախնական կանխատեսումներ՝ կապված ատեստավորման մասնակիցների թվի եւ նրանց կողմից ցուցաբերվելիք արդյունքների մասին:

Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ առաջին տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի ընդհանուր ուսուցիչների թվի 4.2 տոկոսը, որոնց 76.8 տոկոսը կստանա հավելավճար: Երկրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 13.9 տոկոս, որոնց 81,8 տոկոսը կստանա հավելավճար, երրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 23.1 տոկոս, որոնց 88 տոկոսը կստանա հավելավճար:

Այսպիսով՝ ըստ նախնական կանխատեսումների՝ 3 տարվա ընթացքում կամավոր ատեստավորմանը կմասնակցի դասավանդող ուսուցիչների ավելի քան 46 տոկոսը, հավելավճար կստանա նրանց ավելի քան 41 տոկոսը, իսկ ատեստավորումը չանցած ուսուցիչների թիվը կկազմի 15 տոկոս:

Եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում 2020 թ.-ի առաջին կիսամյակում ուսուցիչների մեկ դրույքի համար աշխատավարձը կազմել է 108. 000 ՀՀ դրամ, ապա, ըստ մոտավոր հաշվարկների, ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մոտ 32000 - 54000 դրամով:

 Մարիամ Գեւորգյան

Տպել
2940 դիտում

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան

Փաստաբանի միջոցով «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկացել եմ հրապարակային հայտարարելուց ընդամենը 3,5 ժամ առաջ․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (ուղիղ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, ըստ տեղեկությունների՝ նա Ոստիկանության Մարտունու բաժնում է. փաստաբան

Պարո՛ն Սամսոնյան, հարկ է աշխատանքն այնպես կազմակերպվի, որ քաղաքացին դժգոհ չլինի. Շիրակի մարզպետը՝ Գյումրու համայնքապետին

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Գյումրիում կնշվի հավաք և զուսպ

Թմրամիջոցներ կարմիր պղպեղի տուփում և արգելված իրեր դատապարտյալի խցում ու նրա համար նախատեսված հանձնուքում

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

Զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան. Տիգրան Արզաքանցյան

Էջմիածում այրվել է չշահագործվող շինության տանիք

ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում

Քննարկվում է Երեւանյան լճի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 133 դեպք

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դոլարն ու եվրոն էժանացել են. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ուկրաինա

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին