Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել հայ ռազմագերիներին. Human Rights Watch

Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել հայ ռազմագերիներին 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո և ընթացքում՝ նրանց դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով գերեվարելիս, տեղափոխելիս կամ տարբեր կալանավայրերում անազատության մեջ գտնվելու ընթացքում:

Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության՝ այսօր հրապարակված զեկույցում:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական գերիներին և տեղեկություններ տրամադրի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց իրավիճակն անհայտ է, բայց վերջին անգամ տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ խոշտանգումները, զզվելի իրողություն են և համարվում են պատերազմական հանցագործություն: Այդ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը:

Human Rights Watch-ը հարցազրույց է վերցրել չորս նախկին ռազմագերիներից, ովքեր մանրամասն նկարագրում էին իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքը կալանավայրում, ինչպես նաև դաժան վերաբերմունքը այլ ռազմագերիների հետ, որոնց հետ նրանք գերեվարվել էին կամ բաժանված էին խցերում: Նրանք բոլորը նկարագրել են երկարատև և կրկնվող ծեծերը: Մեկում նկարագրվում էր, որ խոշտանգել են սուր մետաղական ձողով, իսկ մյուսում ասում է, որ գերուն ենթարկել են էլեկտրաշոկի, մեկ այլ գերու բազմիցս այրել են վառվող ծխախոտի մնացորդներով: Տղամարդիկ պահվել են նվաստացուցիչ պայմաններում, նրանց պահելու առաջին օրերին շատ քիչ ջուր են տվել և քիչ սնունդ:

Սոցիալական ցանցերում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս տեսարաններ, որոնցում ադրբեջանցի սպաները վատ վերաբերմունքի են արժանացնում հայ ռազմագերիներին: Human Rights Watch-ը սերտորեն ուսումնասիրել և ստուգել է այս տեսանյութերից ավելի քան 20-ը, այդ թվում՝ վերջերս հայրենադարձված ռազմագերիների և զինծառայողների ընտանիքի անդամների հետ հարցազրույցների միջոցով, որոնք տեսանյութերում կան, բայց դեռ չեն վերադարձել: Human Rights Watch-ը վերանայել է նաև բժշկական փաստաթղթերը:

Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները մտավախություն են առաջացնում, որ հայ գերիները, որոնք դեռ գտնվում են ադրբեջանական կալանքի տակ, հետագա կտտանքների վտանգի տակ են, հայտնում է Human Rights Watch-ը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հայ ռազմագերիները և մյուս կալանավորվածները դեռ անազատության մեջ ունենան այն բոլոր պաշտպանությունները, որոնք նրանք իրավունք ունեն մարդու իրավունքների և հումանիտար միջազգային օրենքների համաձայն, ներառյալ՝ ազատում խոշտանգումներից և վատ վերաբերմունքից:

Ըստ կազմակերպության՝ անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների թիվը դեռ անորոշ է մնում: 2021 թ. փետրվարի վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը խնդրել էր դատարանին միջամտել Ադրբեջանին ենթադրյալ ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների 240 դեպքերի վերաբերյալ: Գրասենյակի հաղորդմամբ, այդ դեպքերի մոտ 90 տոկոսում նրանք տրամադրել են լուսանկարչական և (կամ) տեսանյութերի տեսքով ապացույցներ, որոնք հաստատում են, որ ադրբեջանական ուժերը բերման են ենթարկել այդ մարդկանց:

Տպել
1566 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ