Խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է․ նախագահը ելույթ է ունեցել «Հորասիս» կենտրոնի արտահերթ հանդիպմանը

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման բացմանը:

«Վերակառուցելով վստահությունը» խորագրով անցկացվող առցանց հանդիպման հիմնական թեմաներն էին COVID-19-ը և աշխարհում ստեղծված նոր իրողությունները:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: «Հորասիս»-ի գագաթնաժողովները համարվում են ամենաազդեցիկ միջազգային հարթակներից, որտեղ պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները, գործարարները լուծումներ են առաջարկում համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ ներկայիս աշխարհն էապես տարբերվում է 30 տարի առաջվա աշխարհից: Այս նոր աշխարհում փոխվել են ժողովրդավարության, ընտրությունների, քաղաքականության իրականացման ձևերն ու եղանակները. «Այս նոր աշխարհում կորոնավիրուսը հետևանք է փոփոխված աշխարհի, քանի որ ամեն բան ավելի արագ է: Մենք շատ ավելի արագ ենք ճամփորդում, և եթե կորոնավիրուսով վարակված մեկ մարդ կա, օրինակ, Մալայզիայում կամ Չինաստանում, ապա հաջորդ դեպքը կարող է լինել Արգենտինայում: Սա աշխարհ է, որտեղ ամեն քաղաքական գործիչ իր ընտրողների կողմից գնահատվում է ամեն օր ու անգամ ամեն ժամ,-նշել է նախագահը: -Ցանկացած հայտարարություն անմիջապես արձագանք է ստանում: Սա նման է ամեն օր վերընտրվելուն, ուստի ասածներիդ կամ որոշումներիդ համար պետք է պատասխանատու լինես ոչ թե հինգ տարին մեկ, այլ՝ ամեն օր: Մեր կյանքի կեսն իրական է, նյութական, իսկ մյուս կեսը՝ վիրտուալ: Շատ դեպքերում վիրտուալ աշխարհը մանիպուլացվում է ֆեյք լուրերով նրանց կողմից, ովքեր հզոր են, վերահսկում են մեդիան և գիտեն, թե ինչպես դա անել»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների մասին. «Մեր երկրում լուրջ դժվարություններ կան Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից հետո: 44-օրյա պատերազմը ճգնաժամ առաջացրեց Հայաստանի ներսում»:

Անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ վստահության վերակառուցմանը, նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմա վստահություն պետք է վերակառուցել բոլորովին այլ աշխարհում, նոր իրողությունների պայմաններում:

Նախագահ Սարգսյանը ապագայի մարտահրավերներից է համարել նաև բնապահպանական խնդիրները: Նա ասել է, որ սրընթաց փոփոխությունների աշխարհում հաջողակ լինելու համար տարբերություն չկա՝ մեծ, թե փոքր երկիր ես. «Խելացի և հաջողակ լինելը չպետք է դիտարկել, թե ինչքան գումար ունես կամ քո երկրի ՀՆԱ-ն ինչքան է կազմում, այլ, թե դու ինչքան առաջադեմ ես և ինչպես ես նայում ապագային։ Հնարավոր է՝ դու այսօր շատ բան չունես, սակայն եթե դու նայում ես դեպի ապագա, ունես տեսլական ու ծրագիր, ապա կհաջողես։ Կարծում եմ՝ խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար»:

Տպել
856 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին