Գրագողության խնդիրը չի վերացել, բայց կա նախարարի հանձնարարական. ԲՈԿ-ը՝ Գոգյանի գրառման և գիտական աստիճան շնորհելու մասին

22/03/2021 schedule22:38

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության այն աշխատակցին, որին Սմբատ Գոգյանի պաշտոնավարման ընթացքում ԲՈԿ-ը մի քանի անգամ մերժել է գիտությունների թեկնածուի աստիճան շնորհել՝ պատճառաբանելով ատենախոսության մեջ առկա արտագրությունները, վերջերս տրամադրվել է համապատասխան վկայագիրը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՈԿ նախկին նախագահը:

«Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ, ու կառույցը չունի առաջնորդ։ 2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր, և նա բողոքել է նախարարին։ ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։ Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր»,- նշել է Սմբատ Գոգյանը՝ հավելելով՝

«2019-2020 թվականների ընթացքում չորս, թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարել է բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարել կայացնել նոր որոշում: Ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից»,- ընդգծել է Գոգյանը:

Նա տեղեկացնում է նաեւ, որ ԲՈԿ-ի կայքում չկան հայցորդի պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը:

«Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։ Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ Ու եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։

Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար»,- իր գրառումն այսպես է ամփոփել Գոգյանը։

ԲՈԿ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ գիտական աստիճանաշնորհումից առաջ գրագողության խնդի՞րն է վերացվել, թե համարել են, որ գիտական աստիճան չշնորհելը նախկինում է սխալ եղել: Մեզ հետ զրույցում նշեց, որ գրագողության խնդիրը չի վերացել, պարզապես կա վերադասի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից իրենց տրված հստակ հանձնարարական.

«Նախարարը չեղարկել է ԲՈԿ նախկին նախագահի հրամանը, եւ հստակ հանձնարարական է տվել կայացնել գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին որոշում, որն էլ արվել է»,- նշեց Լ. Մկրտչյանը: Ասել է թե՝ եթե մինչ այս նախարարությունը ԲՈԿ-ին միայն առաջարկում էր նոր որոշում կայացնել, հիմա պահանջը եղել է հստակ՝ գիտական աստիճանը պետք է շնորհվի:

Ինչ վերաբերում է ԲՈԿ-ի կայքից տվյալ ատենախոսության պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերի անհետացումը, ըստ տիկին Մկրտչյանի, տեխնիկական խնդրի հետեւանք է:

«Իսկապես այստեղ տեղի է ունեցել տեխնիկական խնդիր: Մենք այս  պահին կարողացանք հղման տեսքով լուծումը տալ, այսինքն՝ հղում է տրված, որի վրա սեղմելով կարող են մտնել, եւ ինֆորմացիան կբացվի: Կկապվենք նաեւ կայքի սպասարկմամբ զբաղվող  ծրագրավորողների հետ, եւ կփորձենք հասկանալ, թե որտեղ է խնդիրը: Գուցե էլի՞ կան գիտական աստիճանի շնորհման հետ կապված ինֆորմացիայի կամ դրա ինչ-որ մասի կորելու հետ կապված խնդիրներ: Ամեն դեպքում, հայցորդները կամ էջի օգտատերերն են տեղյակ պահում, որ նման խնդիրներ են առաջացել: Պատահում է երբեմն, երբ գիտական պարբերականների խմբագիրներների տվյալներն են խառնվում, օրինակ՝ մի պարբերականի խմբագրի անունը հայտնվում է մեկ այլ պարբերականի խմբագրի անվան փոխարեն: Երբեմն պատահում է պարբերականի խմբագրակազմի ինչ-որ տվյալներ են անհետանում: ԲՈԿ-ի կայքը մեկ տարի է, ինչ գործում է, եւ մինչեւ հստակ աշխատանքային հունի մեջ չընկնի կայքը, նման հարցեր ունենում ենք, այո:  Այնուամենայնիվ, պարբերաբար շտկումներ են արվում, եւ դա անընդհատ տարվող աշխատանք է մեզ մոտ: Ամեն դեպքում, չկա որեւէ պրոցես կամ որեւէ ինֆորմացիա փոխելու, հանելու միտում, հակառակը՝ կայքն անընդհատ համալրվում է եւ զուգահեռ շտկման աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն առայժմ չի մեկնաբանում հարցը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Վահրամ Դումանյանը, անդրադառնալով Գոգյանի եւ նախարարության տեսլականի տարբերությունների մասին հարցին, նշեց, որ այսօր նախարարության գործընթացները գնում են կարգին համապատասխան:

«Կարգը դուր է գալիս մեր գործընկերոջը, թե դուր չի գալիս, դա այլ խնդիր է, բայց որ ցանկացած որոշում եւ գործընթաց պետք  է լինի գոյություն ունեցող եւ գործող կարգերին համապատասխան, դա փաստ է: Այդ սկզբունքը այսօր կա եւ շարունակվում է: Իհարկե, կան որոշակի կարգեր, որոնք վերանայման կարիք են ունեցել եւ վերանայվել են, այժմ էլ կան վերանայման կարիք ունեցող կարգեր, որոնք շուտով կվերանայվեն»,- ասաց Վ. Դումանյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ ԲՈԿ-ը շուտով կունենա նախագահ: Թեկնածուի մասին նշել չցանկացավ՝ ասելով. «Կլինի, կիմանաք»:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1529 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով