Պոլիտեխնիկում ռեկտոր չի նշանակվել. Դումանյանը տեղյակ չէ՝ ով ում սանիկն է

22/03/2021 schedule19:23

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր չի նշանակվել: Ռեկտորի նշանակման հարցում դեռ որոշում են կայացնելու` քննարկելով մի շարք հարցեր։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, որ 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, որն, ըստ շրջանառվող խոսակցությունների, Արմեն Աշոտյանի սանիկն է։ Հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից երեքը, սակայն, չէին ստորագրել համապատասխան արձանագրությունը՝ համարելով, որ վավեր են ճանաչվել նաեւ անվավեր համարվելու ենթակա քվեաթերթիկները: ԿԳՄՍ նախարարությունը մրցույթի մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտելու համար սպասում էր Հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան պաշտոնական գրությանը: 

«Ուրբաթ օրն ինձ ասացին, որ ստացել ենք փաստաթղթեր խորհրդի նախագահի կողմից ուղարկված, որոնք հիմա կուսումնասիրվեն եւ սահմանված կարգով որոշում կկայացվի: Ըստ մեր ներկայացուցիչների՝ կան տարբեր խնդրահարույց հարցեր, որոնց պատասխանները իրենք չեն ստացել: Այդ բոլոր հարցերը կուսումնասիրվեն, կպարզաբանվեն: Ի դեպ, ես կարող  եմ ձեզ խոստանալ, որ այդ ամենը լինելու է լիովին թափանցիկ, որպեսզի ցանկացած որոշում, որը կայացվի, լինի հիմնավոր եւ բոլորի համար պարզ, որ ոչ մի մութ անկյուն չմնա»,- նշել է նախարարը:

Նա հավելել է նաեւ, որ ինքը լսել է լիազոր մարմնի ներկայացուցիչների (բուհի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված նախարարության պաշտոնյաների-խմբ.) կարծիքները, բայց այս պահին այն միայն իրենց կարծիքն է, եւ որեւիցե այլ հետեւություն դրանից իրենք չեն անում:

Դիտարկմանը, թե թեկնածուն «իշխանության սրտով» չէ, նախարարը պատասխանեց հետեւյալը. ««Իշխանության սրտով» թեկնածու արտահայտությունը տվյալ պարագայում կիրառելի չէ. կա գործընթաց, սահմանված կարգով ինչը որ լինի օրինական եւ կարգին համապատասխան, դա կգրանցվի որպես որոշում»:

Հարցին՝ հիմա Գոռ Վարդանյանը ինչ կարգավիճակով է գնում համալսարան, Վահրամ Դումանյանը պատասխանեց.

«Ես Գոռ Վարդանյանին չեմ ճանաչում, եւ մյուս թեկնածուներից որեւիցե մեկին անձամբ չեմ ճանաչում եւ չգիտեմ՝ ով, ուր, ինչ կարգավիճակով է գնում»:

Նախարարն ասաց, որ տեղյակ չէ` ով ում սանիկն է, և անձնական հարաբերություններն այս դեպքում որևէ նշանակություն չեն ունենալու։

«Ես չգիտեմ՝ ով ում սանիկն է: Բացարձակ խնդիր չկա, եկեք անձնական հարաբերություններ չմեկնաբանենք՝ ով ում հետ ինչ հարաբերություն ունի: Բարեկամական, ընկերական, միջանձնային, հարևանային, գործընկերային, անձնական հարաբերությունները մեր դաշտից դուրս են»,- խոսքն այսպես է ամփոփել նախարարը:

Տպել
1278 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին