Իսրայելում կրկին պատրաստվում են ընտրությունների. կլուծվե՞ն քաղաքական ճգնաժամն ու Նեթանյահուի խնդիրները

Իսրայելում հաջորդ շաբաթվա սկզբին կրկին ընտրություններ են սպասվում ՝ վերջին երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ: Երկրում պառակտումը այնքան մեծ է, որ 2019-ի ապրիլից ի վեր կուսակցությունները չեն կարողացել ձևավորել գործուն կառավարություն:

Անվերջ քարոզարարշավներն արդեն երկրի համար միլիոնավոր դոլարներ են արժեցել, խորհրդարանի աշխատանքը գործնականում կաթվածահար է, բարդ շրջանից դուրս գալու հեռանկարներն էլ շատ քիչ են:

Բենյամին Նեթանյահուն մնում է Իսրայելի քաղաքական ասպարեզի հիմնական դերակատարը: Վարչապետի պաշտոնը նա զբաղեցնում է Իսրայելի պատմության մեջ ամենաերկար ժամանակահատվածով ՝ 2009-ի մարտից, իսկ մինչ այդ ՝ 1996-99 թվականներին: Թվում է, թե Նեթանյահուի դարաշրջանը հնարավոր չէ ավարտել ոչ արտաքին, ոչ ներքին գործոնների միջոցով, անգամ՝ նրա դեմ կոռուպցիայի մեղադրանքով  հարուցված քրեական գործերով:

Քվեարկության մեկնարկից մեկ օր առաջ իսրայելական մամուլը գրել է, որ, ամենայն հավանականությամբ, Նեթանյահուն կրկին կընտրվի:

Վերլուծաբանների կարծիքով, ընդհանուր առմամբ, երկրի համար հերթական ընտրությունները կարծես թե անիմաստ են, քանի որ որևէ համադրությամբ կոալիցիա ստեղծելու հեռանկար գրեթե չկա, բայց անձամբ Նեթանյահուի համար սա, ակնհայտորեն, կրկին շահավետ իրավիճակ է:

Իհարկե, նա ինքը հույս է դնում հաղթանակի վրա, որը իր «Լիկուդ» կուսակցությանը կտա 61 տեղ խորհրդարանում. Այդքան է պետք խորհրդարանում լիարժեք վերահսկողություն հաստատելու համար: Այդ դեպքում նա ստիպված չի լինի բանակցել որևէ մեկի հետ, և հաջորդ 4 տարիներին երկրի օրենսդիր մարմինը կլինի նրա տրամադրության տակ:

Նեթանյահուն հույս ունի, որ իրեն կօգնի այն, թե ինչպես է իր կառավարությունը աշխատել համաճարակի պայմաններում: Նա քաղաքական ընդդիմախոսների ցանկացած քննադատությանը պատասխանում է պատվաստումների առաջընթացի վերաբերյալ տվյալներով և սա համարում է իր ամենաուժեղ հաղթաթղթերից մեկը:

Այնուամենայնիվ, վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, «Լիկուդ» -ի խոշոր հաղթանակը բացառվում է, և կոալիցիա ստեղծելն էլ դժվար թե լինի: Սա նշանակում է, որ Իսրայելը երկուսուկես տարվա ընթացքում հինգերորդ ընտրությունները կունենա, բայց Նեթանյահուն կրկին կհաղթի:

Իսրայելի երկարամյա վարչապետը քաղաքական դաշտում սկսեց խնդիրներ ունենալ այն բանից հետո, երբ վերջինիս կուսակցության առաջատար դեմքերը սկսել են լքել այն, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին կուսակցությունից հեռացել է Գիդեոն Սաարը, որին Նեթանյահուի իրավահաջորդ էին համարում: Նա 2 անգամ զբաղեցրել է Կառավարության քարտուղարի պաշտոնը, որն, ըստ էության, կատարում է փոխվարչապետի գործառույթները: Սաարն այժմ սեփական կուսակցությունն է հիմնել: Այժմ սոցհարցումները վկայում են, որ նրա «Նոր հույս»կուսակցությունը  ստանալու է 10-ից ավելի տեղ խորհրդարանում:

Ի դեպ, «Լիկուդ»-ից հեռացել է նաև Նեթանյահուի աջ ձեռքը համարվող Զեեվա Էլկինան: Նա անգամ ուղեկցում էր վարչապետին բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ: BBC-ի հետ զրույցում Էլկինան հայտարարել է, որ կուսակցության ու հետո նաև իշխանության ճգնաժամի հիմնական պատճառն այն էր, որ Նեթանյահուն սկսել էր միանձնյա որոշումներ կայացնել՝ բացառապես սեփական շահը հետապնդելով:

Նրա խոսքով, «Լիկուդ»-ը դադարել է լինել լայն հայացքների և սկզբունքների կուսակցություն, ինչը տարիներ շարունակ եղել է:

Իսրայելում ընդունված ընթացակարգի համաձայն, ժողովրդական քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահը, որն այժմ Ռեուվեն Ռիվլինն է, պետք է կոալիցիա ստեղծելու մանդատ տա ամենամեծ թվով ձայներ հավաքած կուսակցության առաջնորդին:

4-6  շաբաթ հատկացված է տարբեր կողմերի բանակցությունների և դաշինք կազմելու համար:

Իսրայելի հիմնական քաղաքական հրատարակությունը ՝ Haaretz-ը, կանխատեսում է, որ «Լիկուդ» -ը երեքշաբթի կարող է նվաճել շուրջ 30 պատգամավորական մանդատ:

Նրանից բացի, Իսրայելում կա եւս երեք խոշոր կուսակցություն, որոնք կանխատեսվում են տպավորիչ արդյունքներով:

Հետաքրքրականն այստեղ այն է, որ այս բոլոր կուսակցությունների ղեկավարները վճռականորեն հայտարարել են, որ նրանք երբեք կոալիցիայի մեջ չեն մտնի Նեթանյահուի հետ:

Գրեթե մեկ տարի է, ինչ Իսրայելում ծավալվել է 2011 թվականից ի վեր առաջին լայնածավալ սոցիալական բողոքի ալիքը, որը միավորել է բնակչության շատ շերտերի ՝ ստանալով Pink Protest (Վարդագույն բողոք) անունը: Անվան մեջ վարդագույն բառը խորհրդանշում է հույսը, առանց որի, ասում են շարժման մասնակիցները, Իսրայելն ապրել է երկար ժամանակ:

Pink Protest-ը սկսվել է որպես բողոքի ակցիա մշակույթի գործիչների կողմից, որոնք համաճարակի բռնկումից ի վեր մնացել են առանց աշխատանքի և կառավարության օգնության, և աստիճանաբար հասել անհավատալի չափերի: Բողոքին միացել են ուսանողներ, միայնակ մայրեր, բանվորներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ և ծառայողներ: Ավելի քան 20 հազար մարդ է հավաքվել Երուսաղեմում և Թել Ավիվում կայացած որոշ օրերի ցույցերի ժամանակ:

Երկրում գործում են նաև բողոքի բազմաթիվ այլ խմբեր և կազմակերպություններ: Յուրաքանչյուրն ունի իր նպատակները, բայց հիմնական պահանջը, որը միավորում է բոլորին, այն է, որ Նեթանյահուն պետք է հրաժարական տա:

Տպել
933 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է