Կայացել է ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երկրորդ նիստը

Մարտի 24-ին առցանց ձևաչափով  կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երկրորդ նիստը։ Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը,  իսկ Եվրոպական Միություն կողմից՝ ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Սուսաննա Ասպիրոզը։

Այս մասին տեեղկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի ընթացքում կողմերը հաստատել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները, քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ամրագրված «Շամպայն» և «Կոնյակ» աշխարհագրական նշումների վերաբերյալ դրույթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակը:

Կողմերը ներկայացրել և քննարկել են նաև աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենսդրական զարգացումները, աշխարհագրական նշումների ցանկերի փոփոխությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին առնչվող հարցեր։ Այնուհետև ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:

Ըստ նախարարուրթյան, 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեն ստեղծվել է Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն։

 

 

Տպել
292 դիտում

Երևանի 2022 թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Մհեր Արմենիան ազդարարել է համազգային շարժում սկսելու մասին. նա Շուռնուխից ոտքով գալիս է Երևան (տեսանյութ)

Վարդան Մինասյանը կթողնի ղազախական ակումբի մարզչի պաշտոնը. պատճառը ակումբի ղեկավարության վերաբերմունքն է

605 արտակարգ դեպք, 218 հրդեհ. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

ԿԽՄԿ-ն փրկարարների համար վերապատրաստման դասընթաց է անցկացրել (տեսանյութ)

Նախագահի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն

ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով

Օգնեք «սպիտակ բանակ»-ին. Արմեն Մուրադյանը դիմում է Հայաստանի բոլոր կանանց

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը հետևում են 10 դեսպաններին արտաքսելու մասին հայտարարությանը՝ չշտապելով քայլեր ձեռնարկել

ՀայՓոստը գործարկել է պիլոտային նոր Stamps.am կայքը

Դեկտեմբերի կեսերին Երևանի և Վիլնյուսի միջև կսկսվի ուղիղ ավիահաղորդակցություն

Արցախում փամփուշտները հափշտակելու ու կամովին հանձնելու գործը վարույթ է ընդունվել

Հիվանդանոցներում այլևս տեղեր չկան, չկան նաև դիահերձարաններում. բժիշկ Կամարովսկին խնդրում է պատվաստվել (տեսանյութ)

Երեւանի ավագանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանին առաջադրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

Պայմանավորվածության համաձայն՝ աճյունների որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը. ԱԻՊԾ

ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

Բուհերը կանցնեն հեռավարի. առողջապահության նախարարության առաջարկը՝ ԿԳՄՍՆ-ին

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված. ԱՆ

Սեբաստիա փողոցում 2 քաղաքացու վրաերթի ենթարկած 29-ամյա վարորդը ձերբակալվել է. ՔԿ

Մի խումբ պատգամավորներ այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ

Կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցերում

Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսի 135 վարակակիր, 9 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Գերեզմանատան վարիչը տարածքի համար վճարված լինելու պարագայում լրացուցիչ գումարներ է պահանջել ու ստացել. ԱԱԾ

«Ռեալը» հաղթեց Կլասիկոյում, իսկ «Մանչեսթերը» ջախջախիչ պարտություն կրեց. խաղային օրվա արդյունքները

Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը ՀՀ 6 մարզերում ձյուն է սպասվում

Ռազմիկ Մարգարյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի արարողակարգի պատասխանատու

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 մարդ, ևս 3 հոգի էլ՝ այլ հիվանդությունից

2022 թվականի բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ. Փաշինյան

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են փոխադարձ հետաքրքրության հարցեր

Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին

Ծովինար համայնքում անցկացվեց «ԹոնրաՏոն» փառատոնը

Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում ներառված է 30 հոգի, որից 27-ը կուսակցական է, 3-ը՝ անկուսակցական

Առողջապահության ազգային ինստիտուտը՝ «Կորոնավակ» և «Մոդեռնա» պատվաստանյութերի մասին

5-6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Տաթև-Աղվանի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ. Պապիկյան

Էրդողանը որոշել է վտարել 10 երկրների դեսպաններին. ինչ հետևանքներ կլինեն ու ինչ կապ ունի հայ-քրդական համայնքը