Իրար հաջորդած սպանությունները բացահայտվել են, դիակները՝ հայտնաբերվել (տեսանյութ)

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել այն մասին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։

Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրել են ծավալուն օպերատիվ միջոցառումներ, որոնց միացել են նաև Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում կատարվածի մի շարք հանգամանքներ հայտնի են դարձել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Մասնավորապես, պարզվել է, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վեճ էր սկսվել, որին միջամտել էր 30-ամյա տղամարդու ընկերը։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել էր անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, համաձայն ձեռք բերված օպերատիվ տվյալների, սպանվածի դին նրանք նետել էին Հրազդան գետը։ Քրեական հետախույզներին հայտնի էր դարձել նաև, որ նրանք տղամարդու դին գետն էին նետել իրենց երկու ընկերների հետ։

Այսինքն, ոստիկանության ծառայողների տեսադաշտում արդեն չորս անձ կար։ Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձն ու ընկերները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանություն, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Վերը նշված հանգամանքները հիմնավորելուց զատ իրավապահների խնդիրն էր նաև սպանված տղամարդու դին հայտնաբերելը: Որոնողական աշխատանքներին զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երբ նրանք ցանկացել էին սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել էր։ Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել էր ականատեսին, որը ևս մահացել էր։

Երկրորդ սպանվածի դին ևս նետել էին Հրազդան գետը։ Այս գործողությանը հիշյալ չորս տղամարդուց բացի մասնակցել էր նաև նրանց ևս մի ծանոթ, որը նույնպես հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներն ամբողջությամբ լծվեցին սպանված տղամարդկանց դիակները հայտնաբերելու միջոցառումներին։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվեց ականատեսի դին։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։

Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվեց անհետ կորած համարվող տղամարդու դին։ Մինչ այդ բերման ենթարկվածներից մեկի իրերում հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Նախաքննությամբ կհստակեցվի կատարված սպանություններում յուրաքանչյուրի դերակատարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
2980 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել