Խառատյան, Գյուրջյան, Ղազարյան, Սմբատյան. մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները եւ առաջիկա ծրագրերը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում վերջերս ստեղծված մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը եւ մշակույթի տարբեր բնագավառների մեկ տասնյակ այլ ներկայացուցիչներ:

Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կազմն ԱԳՆ-ն չի հրապարակում, եւ վերը ներկայացվածներն այն անուններն են, որոնք մեզ հաջողվեց պարզել: Անդամների մասին մեր հարցմանը պատասխանելով՝  ԱԳՆ-ից միայն նշեցին, որ մշակութային նորաստեղծ հարթակը բաց է. ակնկալվում է հասարակական հիմունքներով նոր անդամների ներգրավում, ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Հիշեցնենք՝ մարտի 20-ին արտաքին գործերի նախարարությունումկայացել էր մշակութային դիվանագիտության հանձնաժողովի առաջին նիստը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ նորաստեղծ հանձնաժողովի նպատակն է հնարավորինս բազմազանեցնել եւ ակտիվացնել միջազգային համագործակցությունը մշակույթի ոլորտում: Հանձնաժողովի պատվավոր նախագահը մաեստրո Տիգրան Մանսուրյանն է:

Հանձնաժողվի անդամներից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրուցում հայտնեց, որ այս նախաձեռնության նպատակն ու առաքելությունն է մեր մշակույթը, գաղափարներն ու ինտելեկտը ներկայացնել դրսում եւ իհարկե՝ պայքարել տարբեր հակայկական շարժումների ու հայտարարությունների դեմ, որոնք ուղղված են մեր մշակույթը ոչնչացնելուն կամ օտարի կողմից որպես իրենցը ներկայացնելուն:

«Սա հենց մշակութային դիվանագիտության զարգացում է ենթադրում: Օրինակ՝ այսօր լայն տարածում է գտնում մեր ազգային, մշակութային արժեքների ոչնչացումը կամ ապօրինի կերպով նրանց զավթումը, որի դեմ մենք պատշաճ ու կենտրոնացված որեւէ աշխատանք չենք կատարում, ուստի այս նորաստեղծ խորհուրդը կոչված կլինի նաեւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու»,-նկատեց նա:

Կարեն Ղազարյանը հայտնեց, որ հանձնաժողովի անդամների հետ քննարկված ու համատեղ իրականացվելիք առաջին մշակութային միջոցառումն ինքն է առաջարկել, այն Ապրիլի 24-ի առիթով է: «Այդ պրոյեկտը հիմա քննարկվում է նաեւ Կառավարությունում, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում վերջանական որոշումը կկայացվի, թե կոնկրետ ինչ ձեւաչափով է այն արվելու»,-ասաց նա:

Ապրիլի 24-ին 1915 թվականի զոհերի հիշատակը հարգող տարբեր միջոցառումներ են լինելու. օրվա եզրափակիչ միջոցառումը կմեկնարկի ժամը 19:15-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Հրավիրված են լինելու դիվանագիտական բոլոր միսիաները, որոնք գտնվում են Հայաստանում: Եթե այդ օրը մեր երկրում գտնվեն արտերկրից եկած այլ պատվիրակություններ, իրենք եւս կհրավիրվեն»,-մանրամասնեց Համալիրի տնօրենը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգային երեկոյի ընթացքում հնչելու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակին նվիրված գործն առաջին անգամ հնչել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, եւ Հովեր կամերային երգչախմբերի կատարմամբ 2013 թվականի ապրիլի 24-ին: Ղազարյանի փոխանցմամբ՝ այս անգամ «Ռեքվիեմը» կհնչի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբերի կատարմամբ, երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվեն անիմացիոն պատկերներ:

«Հենց հայ կոմպոզիտորի «Ռեքվիեմով» սկսելը ցույց կտա մեր ազգի հզորությունը, մշակութային հարուստ ժառանգությունը: Մտածում ենք նաեւ հնարավորություններ գտնել, որպեսզի համերգը ուղիղ հեռարձակվի ոչ միայն հայկական հեռուստաալիքներով, այլ նաեւ օնլայն հարթակներ գտնենք ու կարողանանք հեռարձակել արտերկրում»,-ասաց նա:

Ղազարյանի խոսքով՝ այժմ մտածում են նաեւ մեկ այլ ծրագրի ուղղությամբ, թե ինչպես կապել 1915 թվականին տեղի ունեցած Մեծ եղեռնը այսօր Ադրբեջանի իրականացրած մշակութային եղեռնի հետ: «Դիվանագիտական առումով շատ զգույշ պիտի լինենք գնահատումների մեջ, բայց կարծում ենք՝ մեր ձեռքի տակ եղած բազմաթիվ ապացույցներ կօգնեն որպեսզի կարողանանք խնդրին եւս մեկ անգամ պատշաճ հնչողություն տալ: Շատ զգույշ, բայց միեւնույն ժամանակ դիպուկ կերպով կփորձենք մեկտեղել թշնամու կողմից պղծված ու ավերված մեր մշակութային կոթողների ցուցադրումը»,-ասաց Ղազարյանը՝ հավելով վերջին առաջարկը ԱԳՆ-ինն է, ինչի հետ կապված բավականին աշխատանք արդեն արված է:

Նրա կարծիքով՝ ԱԳՆ-ի՝ մշակութային դիվանագիտության հանձնաժողովում իր ընգրկվելու առաջարկը պայմանավորված է Հայաստանում, որպես պրոդյուսեր երկար տարիներ կատարած տարբեր պրոյեկներով, Հայաստանում ու դրսում արած մշակութային նախաձեռնություններով: «Մեծ հաճույքով կներդնեմ իմ ունակություները, կօգտագործեմ դրսի հետ ունեցած կապերս, որ գոնե մի բանով կարողանամ օգտակար լինել մեր երկրին, մեր վաղվա օրվան»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ մոտավորեպես 20 հոգանոց հանձնաժողովի կազմով առաջարկ են արել, որպեսզի առնվազն ամիսը մեկ անգամ հավաքվեն ու քննարկումներ ծավալեն: «Լավ նախաձեռնություն է, պարզապես պետք է համակարգել: Դժվար ժամանակներում ենք ապրում, բազմաթիվ մարտահրավերներ են մեր առջեւ դրված, ու եթե բոլորս չմիանանք եւ խելք խելքի չտանք, թե ոնց ենք սրա տակից դուրս գալու, շատ դժվար է լինելու»,-եզրափակեց Կարեն Ղազարյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ պարուսույց, բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանն էլ մի փոքր այլ տեսանկյունից ներկայացրեց հանձնաժողովի բուն նպատակը: Նրա խոսքով՝ մեր մշակույթն այսօր գրեթե ոչինչ չի անում, այն մեռած է. «Այս կարծիքն արտահայտելիս ավելի շատ հիմնվում եմ մեր Օպերային թատրոնի վրա, որը ոչինչ չի անում: Ինձ համար Օպերային թատրոնը երկրի փոքր մոդելն է, որը պետք է գաղափարախոսության իր տեսլականով ցույց տա, թե ուր է գնում մեր երկիրը, ինչ առաքելություն ունի, սակայն այդ ամենը տեղի չի ունենում ու դրա համար էլ ԱԳՆ-ն ձեռնարկել է այս գործը, որպեսզի արվեստի միջոցով մեզ դրսում հայտնի դարձնի»:

Խառատյանի խոսքով՝ չի պատկերացնում, թե ինչպես է ստացվել, որ ինքն էլ է ընդգրկվել հանձնաժողովի կազմում, բայց մի բան հստակ գիտի՝ երկար տարիներ դրսում ապրելով միշտ կրկնել է, որ ինքը հայ է, ու ցավոք սրտի հայկական մշակույթը ոչ այնքան է հայտնի: «20 տարի է՝ ես Վաշինգտոնում էի, բայց 10 տարի է, ինչ իմ բեմադրած «Արքա» բալետի համերգային ծրագրերի մեջ միշտ գոյությոն ունի մի կտոր՝ նվիրված հայկականությանը, հայկական երաժշտությանը»,-ասաց նա՝ նկատելով՝ այսօր մեր մշակութային կյանքում հայկականությանը քիչ տեղ է տրվում:

Խառատյանը նաեւ հայտնեց, որ հանձնախողովի անդամներից ամեն մեկը մի ասպարեզ է ներկայացնելու, ապա ցույց է տալու ճանապարհային քարտեզ, որի միջոցով իր առաջարկած մշակութային ճյուղն առաջ կմղվի եւ ճանաչելի կդառնա աշխարհի տարբեր ժողովուրդներին: «Ցույց ենք տալու, թե ով ենք մենք, մեր մշակույթը, գիտական ձեւով դրա խորությունները»,-ասաց նա:

Առաջիկա նիստին Ռուդոլֆ Խառատյանը ներկայացնելու է, թե ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը: Բեմադրիչը ներկայացնելու է, թե ինչ կարելի է անել օրինակ բալետայն արվեստի միջոցով: «Պարզվեց, մեր գործունեությունը նաեւ կախում ունի ֆինանսից, նրանից՝ ինչքան հնարավորություն կարող ենք ունենալ մեր մշակութային միջոցառումներն ու արվածը դեսպանատներից այն կողմ էլ տարածելու, որպեսզի չսահմանափակվենք միայն նեղ շրջանակներին ներկայացնելով: Բավարար չէ, որ էստեղից մեկ դաշնակահար կամ արվեստի գործիչ գնա ու դրսում ներկայանա: Պիտի կարողանանք օտարներին բերել եւ ճանաչելի դարձնել մեր մշակույթը»,-ասաց նա:

Ըստ Խառատյանի՝ մենք պետք է կարողանանք մեր գաղափարներն ու մտածելակերպը այլ երկրների կատարողների միջոցով էլ հանրայնացնել: «Պետք է փորձենք առաջ գնալ: Արտաքին գործերի նախարարը շատ գործունյա եւ հեռատես է, տեսլականը շատ լավն է, ճկուն մարդ է, սա ինձ հույս է տալիս, որ մենք կշարժվենք ճիշտ ուղղությամբ»,-հույս հայտնեց նա:

Տպել
1668 դիտում

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան