ԿԳՄՍ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

26/03/2021 schedule10:50

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են նախատեսված: «Նախադպրոցական կրթությունը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է. 2023 թվականի համար ամրագրված է, որ անհրաժեշտ է առնվազն 70 տոկոս ընդգրկվածություն ապահովել այս տարիքային խմբի համար: Ներկայում քայլեր ենք ձեռնարկում՝ այդ ընդգրկվածությունը մեծացնելու համար: Մասնավորապես «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո մշակվել և հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելների ներդրման կարգը: Առաջիկայում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել և պետական աջակցություն ստանալ այն համայնքները, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ որոշ խմբերի համար նախատեսվում է նաև նախադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու պետական ֆինանսավորում, որն այս պահին քննարկման փուլում է:

«Հուսով ենք՝ այդ նախագիծը կներառվի հաջորդ տարվա բյուջետային հայտում: Դրանով նախատեսվում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռել օգտվել նախադպրոցական կրթության ծառայություններից: Ընդգրկվածության ծավալները մեծացնելուց զատ՝ շատ կարևոր է նաև, թե ինչ բովանդակության կրթություն և ինչ ծառայություններ ենք տրամադրում երեխաներին: Այս տեսանկյունից կարևոր է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի նախագիծը, որը մշակել է աշխատանքային մեծ խումբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբի անդամներին, որոնք, ըստ փոխնախարարի, նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտի գործող մասնագետներ են, ինչպես նաև տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, մասնավորապես՝ հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ:

«Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, և դա բնական է, քանի որ նախադպրոցական կրթությունը դիտելով իբրև հանրակրթության սկզբնական աստիճան՝ մենք պետք է փորձենք դրանց միջև ապահովել հարթ անցում: Հետևաբար չափորոշիչը մշակվել է հենց այդ տրամաբանության հիմքով՝ երկու տեսանկյունից: Առաջինը մեթոդաբանականն է, այն է՝ կարողունակությունների վրա հիմնված մոտեցման տրամաբանությունը, և երկրորդը՝ թե ինչպես ենք նախադպրոցական կրթության ավարտին ապահովելու այն վերջնարդյունքները, որոնցով սկսվում է տարրական դպրոցը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երեխաների կրթության գործընթացում կարևորելով ամբողջական տրամաբանության և մոտեցման ապահովումը:

Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատումից հետո մեծ աշխատանք է նախատեսվում, առաջին հերթին՝ նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ: «Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարևոր փոփոխություններից մեկը ոլորտի մասնագետների՝ տարեկան առնվազն 1/5-ի շարունակական վերապատրաստումն է: Սա շատ կարևոր բաղադրիչ է, քանի որ մշակված բոլոր լավ ծրագրերը կմնան թղթի վրա, եթե չունենանք այն մարդկային ռեսուրսը, որի միջոցով դրանք կարող են կյանքի կոչվել: Չափորոշիչն իրականացվող փոփոխությունների ընդամենը մի բաղադրիչն է. ամբողջական փոփոխություններ տեղի կունենան, եթե բոլոր գործընթացներն իրականացնենք փոխկապակցված, համահունչ և ժամանակային ճիշտ հաջորդականությամբ»,- ասել է փոխնախարարը և հույս հայտնել, որ քննարկման ընթացքում հնչած դիտարկումները և առաջարկությունները կօգնեն էլ ավելի բարելավել նախագիծը և որպես արդյունք՝ ունենալ մասնակցային գործընթացով անցած փաստաթուղթ:

Փոխնախարարի ելույթից հետո ներկաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում չափորոշիչը մշակած աշխատանքային խումբը հանգամանալից պատասխանել է ներկաների բոլոր հարցերին:

Տպել
691 դիտում

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին