ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ

26/03/2021 schedule17:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:

Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

Հանրային քննարկման դրված երկրորդ նախագծով առաջարկվում է սահմանել պետական և համայնքային  նախադպրոցական  հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության, խմբերի դասակարգման չափանիշները։ Առաջարկվում է հաստատել  հաստիքացուցակի ձևավորման գործակիցներ՝ հաշվի առնելով խմբերի քանակը:

Անհավասար մոտեցումը փոխարինել միասնական մեթոդաբանությամբ

Նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորումը կարգավորող  միասնական իրավական ակտեր մինչ այժմ չեն գործել, որի հետևանքով ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելու համար ստացել են հաճախ միմյանցից կտրուկ տարբերվող ֆինանսավորում:

Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ՝ ոլորտի ֆինանսավորումն առավելապես կախված է եղել համայնքների սահմանափակ ֆինանսական հնարավորությունից և որոշակի վերաբերմունքից: Ըստ կատարված ուսումնասիրության՝ ֆինանսավորման համար ներկայումս  մի դեպքում  ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, որի հետևանքով  ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են: 

Առաջարկվող նոր իրավական կարգավորումները նպատակ ունեն կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն, որն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման կարգ, բայց հետագայում կարող է ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։

Մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման բանաձև

Առաջարկվում է պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով. հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի համար տրվող ֆինանսավորման գումարը (սաների միջին տարեկան քանակը հաշվարկվում է  հունվարի 1-ի դրությամբ սաների քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի)։

Ընդ որում,  որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված  միջին մեծությունները։

Հաստատության աշխատավարձի և պահպանման ֆինանսավորում

Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1,3 գործակիցներ:

Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է  93.300 ՀՀ դրամ:

5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1,15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1,3 գործակիցները:

10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը։

Բարձրլեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար:

Հաստատության պահպանման տարեկան ծախսերի մեջ ներառվում են  էլեկտրոմատակարարման, գազի, ջեռուցման, աղբահանության, կապի, տնտեսական և ուսումնական, ինչպես նաև սննդի և այլ ծախսեր, որոնց հաշվարկման համար սահմանվում են որոշակի բանաձևեր և չափեր:

Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ

Ըստ տվյալ ուսումնական հաստատություն հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ կարիքով սաների թվի՝ առաջարկվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ հաստատության տարեկան ֆինանսավորման 1-4 տոկոսի չափով:

 Նոր կարգի ներդրման ժամանակացույց

Հաշվի առնելով, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կիրառել ֆինանսավորման նոր կարգի ներդրման հետևյալ ժամանակացույցը՝ ըստ առաջնահերթության հետևյալ խմբերի համար.

  • 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,
  • 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
  • 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցողների համար,
  • 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։

Նախագծով վերոնշյալ խմբերին ըստ ժամանակացույցի պետական բյուջեի միջոցներից կտրվի ֆինանսավորում՝ նոր կարգի պահանջներին համապատասխան:

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական հաստատություններում երեխաների թվի ընդգրկվածությունը մեծացնելու ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությամբ:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կառույցներն ու անհատները իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը:

Նպատակը՝ 70 տոկոս ընդգրկվածություն

Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝  բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը՝ մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության՝ 2018 թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Որպես հիմնական պատճառներ նշվել է, որ երեխայի մայրը չի աշխատում՝ 39.5%, մանկապարտեզ չկա՝ 11.3%, իսկ դրանից օգտվելը թանկ է և նախադպրոցական հաստատությունը փակ է՝ 2.1%։

Նշենք, որ 2019 թվականի համեմատ  2020 թվականին նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունն ավելացել է 6 %-ով։

Տպել
1057 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա