«Սանիթեքը» միջազգային արբիտրաժային դատարանին ներկայացրել է իր ներդրումային հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

«Սանիթեք» ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարանին ներկայացրել է իր ներդրումային հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերության տնօրինությունը, որում ասված է.

««Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրահուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի։

Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Վեճն առաջացել է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան և Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումներից՝ կապված Երևանի աղբահանության ոլորտում «Սանիթեք»-ի ներդրումների հետ: Ավելի կոնկրետ, վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից:

Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեք»-ի աշխատանքն ի սկզբանե արժանացել էր Երևանի բնակիչների բարձր գնահատականին՝ Երևանի քաղաքապետարանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշեց հեռացնել «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ:

Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ: Ավելին, նոր պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:

«Սանիթեք»-ի վնասները, ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:

Այս հայտարարությունը հետևում է «Սանիթեք»-ի ավելի վաղ, մասնավորապես՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին տարածած հայտարարությանը, որով ընկերությունը ծանուցել էր իրավասու պետական մարմիններին արբիտրաժային հայց ներկայացնելու մտադրության մասին: Սակայն մինչ օրս այդ ծանուցումն անպատասխան է մնացել պետական մարմինների կողմից:

Հայաստանի կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերել օտարերկրյա ներդրողի նկատմամբ, և, մասնավորապես, Երևանի նոր քաղաքային իշխանությունները, որդեգրելով վճռական քաղաքականության ռազմավարություն, ավելի սրեցին լարվածությունը «Սանիթեք»-ի հետ` քաղաքական առավելություն ստանալու նպատակով վերջինս փոխարինելով քաղաքային ընկերությամբ: Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստենք, որ Հայաստանը չկարողացավ պաշտպանել «Սանիթեք»-ի ներդրումներն անհիմն կամ խտրական գործընթացներից և արդարացի վերաբերմունք ցուցաբերել:

Հայաստանն ապօրինի կերպով բռնագրավեց հայցվորների ներդրումներն առանց օրինական հանրային շահի, պատշաճ ընթացակարգի, խտրական հիմունքներով և առանց արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցում վճարելու: «Սանիթեք» ընկերությունն ու իր ներդրողները նախատեսում են վերականգնել իրենց խախտված իրավունքները միջազգային արբիտրաժի միջոցով` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում»։

Տպել
560 դիտում

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ

Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան

Արզնի գյուղում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա

Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, բայց՝ ներկայանալի. նշվեց Գյումրու օրը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի ազգային գրադարանում բացառիկ ցուցահանդես կբացվի