Հայաստանը «AstraZeneca»-ի մեկ դեղաչափը գնել է 4․5 ԱՄՆ դոլարով. առաջին եւ երկրորդ դեղաչափը կարվի 8 շաբաթ ընդմիջումով

Հայաստանը  «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Շատերը մեղադրում են մեզ ցածր գնով պատվաստանյութ ձեռք բերելու մեջ։  Համաշխարհային շուկայում «AstraZeneca»-ի գինը բավականին բարձր է, մինչև 25 դոլարի է  հասնում, բայց մենք քանի որ ձեռք ենք բերել «կովաքսի» շրջանակներում,  որն արտադրողի հետ մեծ պայմանագիր է կապել 170 միլիոն դեղաչափ գնելու համար։ Սա հնարավորություն է տալիս  պատվաստանյութը  արտադրողից ձեռք բերել  4․5 ԱՄՆ դոլարով, որը  բավականին մատչելի գին է։ Մեզ համար դա ձեռքբերում է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա կարևոր է պատվաստել ռիսկային խմբերին, եթե երկիրը ի վիճակի լինի մեծ քանակությամբ ձեռք բերել պատվաստանյութեր, 2-րդ փուլի ժամանակ պատվաստվածների շրջանակը  կընդլայնվի։ «Խոսքը այն անձանց մասին է, ովքեր իրենց աշխատանքի և միջավայրի բերումով շփումների ռիսկի ներքո են, օրինակ՝  կրթական ոլորտի աշխատակիցները, ոտիկանությունը։ Երեկ ենք ստացել պատվաստանյութը, այսօր մինչև շաբաթվա վերջ  բաշխում կկատարենք։ Ռիսկի խմբերի անձիք հաշվառված են նաև առաջին օղակի բուժհաստատություններում՝ պոլիկլինկիաններում, ամբուլատորիաներում, այդ անձանց կզանգեն, կտեղեկացնեն, նրանց կտրամադրվի նաև անձնական քարտեր կորոնավիրուսային հիվանդության համար, քարտերում բժիշկը իրեն հետաքրքրող  հարցերն է տալու։ Եթե քարտը լրացնելու ընթացքում որևէ խնդիր հայտնաբերվի, նրանք կուղղորդվեն հետազոտության։ Պատվաստումից առաջ թեստի կարիք չկա, քանի որ առավոտյան կարող է բացասական լինել, մեկ ժամ հետո իր մոտ դրական լինի։ Պատվաստումից հետո մենք սպասում ենք իմունային համակարգի արձագանքին 15-20 օր հետո, մինչև դա օրգանիզմը պաշտպանված չէ»,- ասաց նա, ընդգծելով՝ պատվաստանյութը հասանելի կլինի մարզերում և Երևանում։

Այն անձիք, ովքեր կպատվաստվեն հիվանդության դեմ, պատվաստվելուց հետո 15 րոպե ապահովության համար պետք է մնան բուժհաստատությունում։ Առաջին դեղաչափը ստանալուց հետո՝ 8 շաբաթ անց նրանք կստանան նաև երկրորդ դեղաչափը։ Սահակյանը նշեց՝  «Հիմա պատվաստմանը սպասող հերթագրված անձիք կան։ Մասնավոր սեկտորը բավականին ակտիվ  է։ Առողջապահության նախարարությունը հեշտացնող գործընթացներ է փնտրում, որ ոչ ռիսկային խմբի մարդիկ էլ  պատվաստվեն»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը շեշտում է՝ չի եղել այնպիսի եվրոպական երկիր, որը կտրականապես դադարեցրել է օգտագործումը։ Հիմա դժվար է ասել  նաև՝ արդյոք պատվաստանյութը ամբողջ կյանքի ընթացքում կպաշտպանի պատվաստված անձանց թե ոչ։ «ԱՄՆ-ում, օրինակ, հուսադրող տվյալներ կան, «AstraZeneca»-ն 65 տարեկանից բարձր անձանց հոսպիտալացումները 85 տոկոսով կանխարգելում է, իսկապես սա շատ մեծ արդյունք է։ Եթե մենք կարողանանք վտսահություն առջացանել, մեր բնակչության շրջանում,  որպեսզի նրանք պատվատեվեն, կկարողնանաք կյանքեր փրկել։ Պատվաստանյութը չեմ կարող ասել, ամբողջ կյանքի համար է, թե ոչ,  գուցե սովորական գրիպի նման լինի՝ գա մի պահ  ասեն  ամեն սեզոնից  առաջ պետք է պատվաստվել, գուցե էնպես լինի, որ ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանի անձանց, համենայնդեպս որոշ արտադրողներ ասում են՝ իմ պատվաստանյութը երկու տարվա իմունիգեն ունի, մյուսը՝ 3 տարի, բայց սրա  համար դեռ ժամանակ է պետք»։

Տպել
1354 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ