Երևան
16 °C
Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և այս հիվանդությունը հաղթահարելու միակ լուծումը պատվաստվելն է:
Նախարարը հավելել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, որպեսզի լրացուցիչ քանակներ, նաև այլ պատվաստանյութեր ներկրվեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկները, պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ առկա գիտական տվյալները, ցուցումներն ու հակացուցումները:
Մասնագետը սպառիչ պատասխանել է թեմայի վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերին: Ամփոփելով քննարկումը` նախարարն ընդգծել է, որ պետք է լինել զգոն, ասեկոսեներին տուրք չտալ, հիմք ընդունել բացառապես մասնագիտական կածիքները, հետևել փաստերին և նույն սկզբունքով ուղղորդել նաև բնակչությանը:
Նախարարությունը հիշեցում է, որ ԱՀԿ-ի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և 19-ի, Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի մարտի 18-ի հայտարարությունների համաձայն` «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը:
Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խորը երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում:
Չնայած Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման արդյունքում:
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
© 2024 Հայկական ժամանակ