Երեխայի ծնունդն էր, սեղանին արջուկ կար. մահացած 27-ամյա մոր ու դստեր մասին հարեւանները մանրամասներ են պատմում

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում 27-ամյա կնոջ ու 7-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել: Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ մայրն ու դուստրը բոլորովին վերջերս էին տեղափոխվել այդ բնակարան եւ վարձով էին ապրում:

Նրանք, ովքեր տեսել են նրանց անշնչացած մարմինները, շոկի մեջ են ու պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նման ողբերգության պատճառ դառնալ: Հարեւանների խոսքով՝ երիտասարդ մայրն ու աղջիկը առավելագույնը 10 օր է, ինչ տեղափոխվել էին այդ բնակարան: Հարեւանների մի մասն ընդամենը մեկ-երկու անգամ էր տեսել նրանց, մյուսները չէին էլ ճանաչում:

Կողքի բնակարանում ապրող տղամարդու խոսքով՝ գիշերը ժամը մոտավորապես 1-ի սահմաններում իրենց դռան զանգն է տվել մի երիտասարդ տղամարդ, ասել, որ քույրը հարեւան բնակարանում է ապրում, ներսում երեխայի հետ է ու բավականին երկար ժամանակ է՝ չի արձագանքում, խնդրել է թույլ տալ իրենց պատուհանից նրանց պատշգամբ մտնել:  

«Ինչ կարող էինք անել, այլընտրանք չկար, պատուհանը բացեցինք, կողքի երկաթներից բռնվեց ու մի կերպ մտավ բալկոն, էդ ժամանակ էնքան լարված էինք, չգիտեինք՝ ներսում ինչ է կատարվում, ջրի ձայն էր գալիս, անհարմար տեղից էդ տղան էր փորձում մի կերպ պատշգամբ մտնել, օգնեցինք, մտավ, բախտը բերեց՝ պատշգամբի դուռը փականով փակած չէր ներսից: Մտել էր ու տեսել, որ մայր ու դուստր անշնչացած են»,- պատմեց հարեւան տղամարդը:

Նրա խոսքով՝ ականատեսների ու բժիշկների նախնական վարկածը գազի թունավորումն է, բայց դուռը բացելուց մի քանի րոպե հետո էլ ինքն է հարեւանի բնակարան մտել. գազի հոտ բոլորովին չի զգացել: «Բալկոնից ներս մտնող տղան ասաց, որ պատուհանը բաց է եղել, երեւի հասցրել էր բացել»,- ասաց հարեւանը:

Տանը պահել են նաեւ խամյակներ, որոնք սատկած են հայտնաբերվել:

Հարեւանի խոսքով՝ երբ ներս են մտել, լոգարանի տաք ջուրը բաց է եղել, ենթադրում են, որ այդ հատվածից է գազի արտահոսք եղել:

«Այդ օրը աղջկա ծնունդն է եղել, տանը սեղանին արջուկ էր դրված, բայց ուտելիքներ չկային, ամեն դեպքում բացված սեղան կար, որից կարելի էր ենթադրել, որ նշել էին ծնունդը: Գուցե հյուրեր էլ էին ունեցել, ես չեմ կարող ասել, մենք ոչինչ չենք լսել: Ամեն դեպքում այդ ժամանակ սառնարանը բացեց աղջկա քույրը, ես տեսա, որ կտրած տորթ կար. ծնունդի տորթն էր երեւի»:

Դիմացի հարեւանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նոր հարեւաններին ընդամենը մեկ-երկու անգամ էր տեսել: «Մի քանի օր առաջ սառնարան էին գնել, ինչ-որ մարդիկ տուն էի բարձրացնում, ես էլ տուն մտնելիս տեսա, որ իրենց տան դռները բաց են, փոքրիկ աղջկան էլ մի պահ տեսա, ուրախ թռվռում էր ու ասում՝ ինչ սիրո՜ւն տուն է»,- ասաց նա:

Տունը 27-ամյա աղջկան վարձակալությամբ տված Ն.-ն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ աղջիկը կյանքով լի, նորմալ, ադեկվատ մարդու տպավորություն է թողել, ու գաղափար չունի, թե ինչ կարող է եղած լինել: «Եկել է, ասել, որ երեխայի հետ է ապրելու: Անգամ դեպոզիտն էլ դեռ չէր տվել, առաջին ամսվա վճարը տվեց ու մտավ: Վստահելի մարդ թվաց: Առաջին անգամ էինք տունը վարձով տալիս, ինչ իմանայինք, թե գլխներիս ինչ է գալու»,- ասաց նա:

Դիմացի հարեւան Ն.-ի խոսքով՝ գիշերը լացի ձայներ լսելուց հետո դուրս են եկել, հարեւանները զգուշացրել են, որ շատ առաջ չգնա: «Տեսա ընկած էր՝ մտածեցի ուշաթափվել է, հետո ասացին, որ մահացած է, նայեցի՝ մի փոքր էն կողմ էլ աղջիկն էր»,- ասաց նա: Հարեւանուհու խոսքով՝ ոչինչ չի կարող ասել, ոչ մի վարկած չունեն:

«Գաղափար չունենք, թե ինչից կարող էին մահանալ, ամեն դեպքում, երբ մտա, տունը ծննդի, առիթի տուն էր հիշեցնում, սեղանը դրած, խաղալիքը... Դռան մոտ էլ մինչեւ հիմա տոպրակով աղբ կա, մտածում ենք՝ գիշերը նշել են, հետո դա հավաքել, դուրս է դրել, դե սովորաբար մենք աղբը դռան մոտ չենք թողնում»,- ասաց նա:

Հարեւանուհու խոսքով՝ դեպքից հետո այսօր գազի գրասենյակից աշխատակիցներ են գնացել նշյալ բնակարան, բայց քանի որ դուռը ոստիկանները կապարակնքել են, նրանց չի հաջողվել զննում իրականացնել: «Աշխատակիցներից մեկին հարցրի, թե գազի՞ց է եղել, ասաց, որ շտապօգնությունը առաջին վարկածը գազի թունավորում է գրել, ըստ դրա էլ՝ իրենց ուղարկել են ստուգելու: Դուռը փակ էր, չմտան, թողեցին գնացին»,- ասաց Ն.-ն: Վերջինս նաեւ նշեց, որ երկար տարիներ դեմ-դիմաց ապրել են, ու նոր հարեւաններից առաջ այդ տանն այլ մարդիկ էին ապրում, իրենց հետ մտերիմ էին, գիտի՝ գազի խնդիր երբեւէ չի եղել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ 27-ամյա կնոջ եւ 7-ամյա դստեր մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով (շմոլ գազ)»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով: Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
53857 դիտում

Երբ «սառեցվածը» թրև էր գալիս փողոցներում, անկարգություններ հրահրում, Սահմանադրություն չէ՞ր խախտվում. տեսանյութ

Ճամբարակի շենքի փլատակներում հայտնաբերվել է 5-րդ դին

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների և որոնվող տղամարդու ինքնությունները հայտնի են. անուններ

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել. ԱԱԾ

Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ. հիմնանորոգում է իրականացվում

Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ

Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան

Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Sophia Antipolis» տեխնոպարկ, ծանոթացել ինովացիոն հնարավորություններին

Ճշտված տվյալներով՝ 5-րդ անձը եղել է շենքում. Ցուցուլյանը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքով անհետ կորածի մասին

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին

Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ճամբարակի պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 11-ը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

Որոնվող աղջիկը Երևանում է եղել, ոչ թե փլատակներում. այժմ որոնվում է 2 անձ․ Ցուցուլյան

Ճամբարակի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 230 փրկարար ծառայող և ոստիկան

Ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա կաթողիկոսի պաշտոնից՝ հանուն եկեղեցու և պետության. Հովհաննիսյան

Կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1500-2000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. Խուդաթյան

Լոս Անջելեսում կրքերը չեն հանդարտվում. սահմանվել է պարետային ժամ

Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար

Մալաթիա-Սեբաստիա շրջանում գերությունից փրկված արջերը վիրահատվել են

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Այդ հատվածներում կապ գոյություն չունի. Սյունիքի մարզպետը՝ անչափահասների մոլորվելու դեպքի մասին

Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ը կտեղափոխվեն Երևան. ԱՆ

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած Պզ մականվամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Ալեն Սիմոնյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն այս հարիֆին տանում են մատաղ անելու. Սիմոնյան

Բացառում եմ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, բարոյականության հակառակ. Խուդաթյանը՝ կաթողիկոս ընտրելու մասին

Զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ

Պայթյունը եղել է շենքի 3-րդ հարկի տներից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, կից մուտքը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան

Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի. 3 զոհերն էլ կանայք են