Վանաձորի ԲԿ-ն 1 շաբաթում ընդունել է կորոնավիրուսով վարակված 40 քաղաքացու․ տնօրենը խնդրում է հարգել բժիշկների աշխատանքը

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային վիճակը վերջին օրերին շարունակում է մնալ  խիստ լարված։ Առողջապահության նախարարությունը, ինչպես արդեն հայտնել ենք, ավելացրել է վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը՝ հասցնելով դրանք 19-ի։

Վերապրոֆիլավորված հիվանդանոցների թվում է նաև Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը։ Հիվանդանոցը երկրորդ անգամ վերապրոֆիլավորվել է այս տարվա մարտի 25-ին, մեկ շաբաթվա ընթացքում ընդունել է 40 հիվանդ: «Առողջապահության նախարարության աջակցությամբ մեզ մոտ նորից բացվել է համապատասխան բաժանմունք։ Ունենք 40 մահճակալ, նույնքան էլ՝ վիրուսով վարակված հիվանդ։ 5-6 հիվանդ էլ ունենք մեր մեկուսարանում, ովքեր սպասում են կորոնավիրուսի թեստի պատասխանին»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը։

Նրա փոխանցմամբ, հիվանդանոցը 2020 թվականի հոկտեմբերից՝ երկու ամսվա ընթացքում, ընդունել է 200 հիվանդի, բայց այդ ժամանակ հիվանդներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կամ այլ մասնագիտացված քովիդ հիվանդանոցներ, քանի որ Վանաձորի ԲԿ-ն դեռ համապատասխան բաժանմունք չուներ: Այն բացվել է մի փոքր ուշ և գործել մինչև դեկտեմբերի 25-ը։ Այժմ վերաբացվելուց հետո հիվանդանոցը ընդունել է տարբեր տարիքային խմբի հիվանդների, որոնք կա՛մ միջին ծանրության, կա՛մ ծանր վիճակում են։ 2021 թվականի փետրվար-մարտ ամսվա ընթացքում գրանցվել է մահվան երկու դեպք։ Հիվանդների ավելացման դեպքում տնօրենը կդիմի նախարարություն։

«Տեղափոխվում են Վանաձորից, մոտակա գյուղերից և քաղաքներից։ 40 հիվանդ միշտ ունենում ենք, բայց հիվանդները մի կողմից դուրս են գրվում, մյուս կողմից գալիս են։ Սա շատ բարդ հիվանդություն է։ Մենք ամեն ինչով ապահովված ենք՝ դիմակներ, ախտահանիչ նյութեր, անհրաժեշտ թթվածնային կետեր և կոնցենտրատներ, ուղղակի մեր հնարավորությունները 40 մահճակալն է։ Ունեցել ենք մահվան երկու դեպք, 80-անց անձիք էին հավելյալ հիվանդություններով։ Հիվանդանոցը մեծ է, բայց չենք կարող ընդլայնվել, որովհետև այլ բաժանմունքներ ևս ունենք։ Եթե հիվանդների թիվը ավելանա, մարզպետարանում ունենք առողջապահության վարչություն, կապի մեջ ենք նաև նախարարության հետ, և մասնագետները արդեն այդ հարցով կզբաղվեն»,- ասաց Մկրտչյանը։

Տնօրենը քաղաքացիներին հորդորում է հետևել անվտանգության կանոններին, հարգել բժիշկների աշխատանքը․ «Ամբողջ բեռը առողջապահական համակարգի և բժիշկների վրա է։ Մարդկանց ուղղակի հորդորում եմ դիմակ կրել, պահել սոցիալական հեռավորությունը։ Մարդիկ այսօր մասսայական միջոցառումներ են անում, դրա համար էլ այս վիճակն է։ 2020 թվականի մարտից գերծանրաբեռնված վիճակում ենք, մենք էլ ենք մեղք, հետո էդ նույն մարդիկ են մեզ զանգում, խնդրում՝ տեղափոխենք հիվանդանոց, ասում են՝ վատ ենք, մեռնում ենք: Մեր խնդրանքը միայն այն է, որ  համաճարակային կանոններին հետևեն, իրենց առողջության մասին մտածեն»,- հավելեց Վահագն Մկրտչյանը։

Մերի Խաչատրյան

Տպել
2568 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում