Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Պռոշյանում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ

02/04/2021 schedule22:17

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներում շարունակվում են:

Այսօր մարզպետը Պռոշյան և Քասախ համայնքներում է եղել։ Այցի օրակարգում համայնքային խնդիրներն են, կատարված և նախատեսվող աշխատանքները:

Պռոշյան համայնքում Մեսրոպ Մեսրոպյանի այցը մեկնարկել է Արցախյան պատերազմներում զոհված հերոսներին նվիրված «Զորաց» պանթեոնից, որտեղ մարզպետը ծաղիկներ է խոնարհել ընկած հայորդիների շիրիմներին:

Այնուհետև մարզպետ Մեսրոպյանը Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մշակույթի կենտրոնում, որը երկար տարիներ չէր գործում և հիմնանորոգվել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, գույքի ձեռքբերումից հետո առաջիկայում կենտրոնը մասնակիորեն շահագործման կհանձնվի:

Պռոշյանում մարզպետը եղել է նաև համայնքային մանկապարտեզում, ծանոթացել համավարակի պայմաններում կրթօջախի գործունեությանը:

Մարզի ղեկավարը հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրթօջախի գործունեության անընդհատությունն ապահովելու համար:

Կոտայքի մարզպետարանը նշում է, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Պռոշյանում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ:

Ընթացիկ տարում համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել 4 ծրագրային հայտ՝ գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցում:

Աշխատանքային այցի շրջանակում մարզի ղեկավարը եղել է նաև Քասախ համայնքում, խորհրդակցություն անցկացրել համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների հետ:
Մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է համայնքում, ծանոթացել իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Նշվում է, որ ընթացիկ տարում համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել սուբվենցիոն 4 ծրագրային հայտ, որոնցով նախատեսում են իրականացնել գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման համակարգի կառուցում և հասարակական շենքերի կառուցում, վերանորոգում:

Տպել
765 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)