Արցախում չպայթած զինամթերքի հայտնաբերման մասին 1 շաբաթում ստացվել է 49 կանչ. ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

05/04/2021 schedule13:30

2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 991 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 263-ով:

Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նվազել են հրդեհի դեպքերը: Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է 6 դեպք, որոնք հիմնականում բռնկվել են տեխնիկական ու քաղաքացիների անզգուշության պատճառով բաց տարածքներում:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Յոթօրյա ժամանակահատվածում զինամթերքի հայտնաբերման մասով ստացվել է 49 կանչ: Արցախի բոլոր շրջաններում սակրավորական ջոկատները ռուս գործընկերների և հումանիտար ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները:

Վերջին շաբաթվա տվյալներով՝ հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է ընդհանուր 68 հատ թնդանոթի արկ (100մմ), 50 հատ թնդանոթի պայթուցիչ, գնդիկաբեկորային 15, հրթիռակասետային 27 ռումբ, հակատանկային մեկ ական (M-57) և 2000-ից ավելի փոքր տրամաչափի փամփուշտ: Ամբողջությամբ ականազերծված տարածքների, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների անվտանգության մասին տեղեկատվություն կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտի 31-ին բարձունքային դիրքում շինարարական աշխատանք կատարելիս Ստեփանակերտ քաղաքի բնակիչը վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: Վիճակը բավարար է:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարականով՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են ուսումնական պլանով նախատեսված ուսումնավարժությունները: Անցած շաբաթ մեթոդական պարապմունքներ են տեղի ունեցել Մարտակերտի շրջանային բաժնում և կառուցվածքում գործող բաժանմունքներում:

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում փրկարար-որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատները կատարել են 7 ելք: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել է 1529 աճյուն:

Տպել
849 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ