Բրիտանական շտամը կորոնավիրուսով վարակվածների մոտ հայտնաբերվել է պատահական ընտրությամբ, այսինքն՝ առկա է ամեն 5-րդի մոտ

2020 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը օրեր առաջ գրանցվեց նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Առողջապահության նախարարությունն ապրիլի երկուսին տեղեկացրեց, որ մարտին հետազոտված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ:

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե հետազոտված նմուշներն ընտրվել են պատահականությա՞ն սկզբունքով, թե՞ դրանք վերցվել են որոշակի խմբից, որովհետեւ եթե խոսքը ոչ թե այս կամ այն պատճառով բրիտանական շտամի վերաբերյալ կասկածներ հարուցած խմբի մասին է, այլ նմուշների ներկայացուցչական ընտրության, ապա ստացվում է, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր 6 հոգուց 5-ի մոտ առկա է բրիտանական շտամ: Վերջինս, ըստ Բրիտանիայի խորհրդատվական խորհրդի հետազոտության, 70 տոկոսով ավելի արագ է տարածվում, իսկ 64 տոկոսով ավելի մահաբեր է: 

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը, պատասխանելով հետազոտված նմուշների ընտրության մասին մեր հարցին, պարզաբանեց, որ դրանք ընտրվել են մարտի 18-ին կորոնավիրուսի դրական պատասխան ունեցող հիվանդներից վերցված նմուշներից: Այդ օրվա տվյալով՝ կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 1000 անձի մոտ: Այսինքն՝ ստացվում է նոր շտամն առկա է եղել վարակվածներից ավելի քան 800-ի մոտ: 

«Ամբողջ աշխարհում ՊՇՌ հետազոտության դրական արդյունքների հաստատված նմուշները սեկվենավորվում են, պարզելու՝ որ շտամն է տվյալ դրությամբ շրջանառվում: Մեզ մոտ այն հաստատվեց մարտի 18-ին կորոնավիրուսի դրական պատասխան ունեցող հիվանդների նմուշների հետազոտության արդյունքում: Այսինքն նոր շտամը շրջանառվում է նաև Հայաստանում,- ասաց Ռոմելա Աբովյանը:

Նրա խոսքերով՝ նոր շտամով վարակված մարդկանց մոտ գանգատները նույն են, ինչ վիրուսով վարակվելու դեպքում: Ներկայումս պացիենտները ստանում են համապատասխան բուժում: Անդրադառնալով նաև տարբեր գիտնակաների և բրիտանական խորհրդի կողմից արված հետազոտություններին, այն է՝ բրիտանական շտամը ավելի մահաբեր է, քան COVID19-ը, նախարարության մասնագետն ընդգծեց՝ ԱՀԿ-ն այդ մասին դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պաշտոնական հայտարարություն արվել է միայն այն առումով, որ այս շտամի վերարդադրողական ցուցանիշը 36-ից ավելի է, այսինքն այն արագ է տարածվում, այլ առանձնահատկություների, կլինիկական ավելի ծանր դեպքերի մասով դեռևս պաշտոնական հայտարարություն չկա: Մենք հիմա հիմնվում ենք միայն  ԱՀԿ-ի և միջազգային կազմակերպությունների հայտարարությունների վրա»,- ասաց Ռոմելա Աբովյանը: Նկատենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերի շեշտակի աճ չի դիտվում:

Այս ամենին զուգընթաց, երեկ հայտնի դարձավ նաև, որ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողով, որի աշխատանքները համակարգելու են «Էրեբունի բժշկական կենտրոնի» գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը և «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը:

Նախարարի խոսնակից հետաքրքրվեցինք՝ արդյոք նմանատիպ հանձնաժողովներ ստեղծվում եւ գործում են նաեւ այլ հիվանդությունների դեմ պատվաստումների դեպքում, թե՞ կորոնավիրուսային պատվաստումների հետ կապված նախարությունը որոշակի բարդություններ ու վտանգներ է կանխատեսում: «Այս հանձնաժողովն առաջինն է նրանով, որ ստեղծվել է հրամանով և առանձին հանձնաժողով է, բայց որպես այդպիսին, մնացած բոլոր պատվաստանյութերն էլ իրենցից ենթադրում են ռիսկեր, և այդ ռիսկերը գնահատող փոքրիկ հանձնաժողովներ միշտ աշխատել են,- պարզաբանեց առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Հավելենք նաեւ, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը, ինչպես ավելի վաղ անդրադարձել ենք, արդյունավետ են նաեւ նոր շտամի դեպքում: Դա Հայկական ժամանակի հետ զրույցում հաստատել էր Հռիփսիմե Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստան ներկրված պատվաստանյութերը արդյունավետ կլինեն բրիտանական շտամի դեմ: «ԱՀԿ-ն եւս հաստատում է, որ պատվաստանյութերը ընդհանուր վարակի դեմ են պայքարում, այսինքն՝ օգնում են, որ վարակված քաղաքացին հիվանդությունը թեթեւ տանի՝ դրանով նաեւ կրճատելով ու բացառելով մահվան ելքերը: Եվ կապ չունի՝ որ շտամն է»,-ասել էր նա:

Հավելենք, որ կորոնավիրուսյաին շտամը հայտնաբերվել է արդեն շուրջ 120 երկրներում:

Մերի Խաչատրյան

Տպել
1798 դիտում

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի