Ալկոհոլի ազդեցությունը շաքարախտի վրա, հոտերի տարբերակումը սարքի միջոցով. գիտափորձերը կներկայացվեն միջազգային փառատոնին

05/04/2021 schedule22:50

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցած 21 ուսումնական հաստատություններից եզրափակիչ փուլում առավելագույն միավոր են ստացել «Քվանտ» վարժարանի եւ Երեւանի 118 ավագ դպրոցի թիմերը, որոնք մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցեն Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին:

Փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է: Փառատոնը միտված է գիտական հետազոտությունների նկատմամաբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանելուն:

Միջազգային փառատոնին մասնակցող երկու թիմերի ծրագրերի ղեկավարների հետ զրուցել ենք դպրոցի թիմերի մասնակցության եւ ներկայացված ծրագրերի մասին:

Երեւանի N 118 ավագ դպրոցը ներկայացնող, ծրագրերի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ դեռ անցած տարի պիտի անցկացվեր գիտության փառատոնը, բայց համավարակի պատճառով այն չկայացավ, ուստի դպրոցի երկու թիմերը իրենց նախագծերը ներկայացրին այս տարի, եւ երկուսն էլ ունեցան հաջողություն փառատոնի շրջանակում. մեկը իրավունք ստացավ մասնակցելու միջազգային փառատոնին, իսկ մյուսը հաղթեց այլ անվանակարգում:

Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ Միջազգային փառատոնին մասնակցության իրավունք ստացած թիմի երեք աշակերտներից մեկը սովորում է 11-րդ, իսկ երկուսը՝ 12-րդ դասարանում: Խոսելով թեմայի՝ «Շաքարային դիաբետը եւ ալկոհոլը» ընտրության մասին՝ նա ասաց, որ միտքն առաջացել է գիտական ղեկավար, կենսաբանության ուսուցչուհի Նունե Քոչարյանի եւ աշակերտների համատեղ քննարկումների արդյունքում: Սովորողները ուսումնասիրել են, թե ինչ ազդեցություն ունի ալկոհոլը շաքարային դիաբետի վրա, եւ համապատասխան եզրակացություններ արել: Պետրոսյանի դիտարկմամբ՝ աշակերտները ձեռք են բերել վերառարկայական կարողություններ եւ հմտություններ, եւ քանի որ մասնակից երեխաները ցանկություն ունեն հետագայում բնագիտական մասնագիտություն ընտրելու, ապա այս պրակտիկան նրանց անշուշտ կօգնի:

«Գիտափորձերը իրականացնելու համար վերցրել են սպիտակ առնետներ, նրանց ներարկումներ են արել, որպեսզի նրանց մոտ առաջացնեն շաքարային դիաբետ: Դրանից հետո տարբեր դեղանյութեր են ներարկել, ուսումնասիրել են առնետների վարքը: Բոլոր գիտափորձերը երեխաները տեսանկարահանել են՝ տարբեր օրերի կտրվածքով ուսումնասիրելու կենդանիների վարքային փոփոխություննեը՝ պասիվությունը, ակտիվությունը, այս կամ այն դեղանյութի ազդեցությունը: Ամենազարմանալին եւ անսպասելին այն էր, որ ուսումնասիրությունների արդյունքում այն եզրակացությանը հանգեցին երեխաները, որ ալկոհոլը դրական ազդեցություն ունի շաքարային դիաբետի վրա: Գիտական փորձերի կազմակերպման, կենդանիների եւ այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար դպրոցն ամեն ինչով օգնել եւ օժանդակել է մասնակից երկու թիմերին էլ»,-նշեց Արեւիկ Պետրոսյանը:

Հիմնական բեռը, Պետրոսյանի խոսքով, ընկած էր գիտական խմբերի ղեկավարների վրա, ովքեր մեծ նվիրվածությամբ եւ հաճույքով աշխատել են երեխաների հետ՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, նույնիսկ որոշ գերատեսչությունների հետ: «Հատկանշական էր այն, որ երեխաները ցանկացած հարցերի պատասխանում էին առանց դժվարանալու. դա եւս վերառարկայական կարողություն էր: Շատ կարեւոր քայլ էր այն, որ փառատոնին ներկայացված ծրագրերին շատ մանրամասն ծանոթացան նաեւ նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ նախարարը, երկու փոխնախարարները, դպրոցների տնօրեններ, նախարարության տարբեր աշխատակիցներ: Պետրոսյանի դիտարկմամբ՝ պետական մակարդակով նման ուշադրությունը շատ ոգեւորիչ էր եւ անհրաժեշտ հենց առաջին հերթին մասնակից երեխաների համար, այսինքն՝ գերատեսչության ղեկավարները ոչ միան իրենց ներկայությամբ, այլ ներկայացված ծրագրերի վերաբերյալ մանրամասն հետաքրքրվելով, երեխաների հետ զրուցելով, ստեղծել էին ջերմ եւ հաճելի մթնոլորտ: Պետք է անպայման նշել, որ ժյուրիի անդամները շատ կոմպետենտ էին. ժյուրիի կազմում ընդգրկված գիտնականների կարծիքը եւ նրանց կողմից տրված գնահատականը շատ ոգեւորիչ էր եւ պարտադրող, քանի որ մրցույթը գնահատող անդամները տարբեր միջազգային մրցույթների եւ միջոցառումների մասնակիցներ են, իրենց գործում պրոֆեսիոնալ եւ նվիրված մարդիկ»,- հավելեց Ա. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգայում հարթակում իրենց ներկայացնելիք ծրագիրը բավականին հետաքրքիր կլինի. թիմը մեծ սպասումներով եւ հաղթելու մեծ հավատով է ներկայանալու միջազգային փառատոնին: Խոսելով միջոցառման նշանակության մասին՝ նա նշեց, որ փառատոնը մեծ նշանակություն ունեցավ սովորողների համար, եւ կարծում է, որ մյուս տարիներին փառատոնի մասնակիցները ավելի շատ կլինեն, որովհետեւ հետաքրքրությունը շատ մեծ էր:

Մենք զրուցեցինք Երեւանի N118 դպրոցի աշակերտուհի Անի Գեղամյանի հետ, ով ոգեւորված պատմեց թիմային աշխատանքի, գիտափորձերի մանրամասնությունների մասին: Ապագա բժշկի գիտական վերլուծությամբ նա ներկայացրեց, թե կոնկրետ ինչին են ուշադրություն դարձրել երեսուներկու առնետների վրա կատարած ուսումնասիրություններում՝ արյան մեջ գլյուկոզի քանակին, արյան ձեւավոր տարրերին եւ կենդանիների վարքագծին:

«Գիտափորձերում արձանագրել ենք, որ ալկոհոլը դրական ազդեցություն է ունեցել առաջին տիպի շաքարախտի վրա. գլյուկոզի քանակը արյան մեջ իջել է: Քանի որ աշխարհում կա շաքարախտից տառապող 400 միլիոն մարդ, եւ մեծամասնությունը օգտագործում է ալկոհոլային խմիչքներ, մեզ շատ հետաքրքում էր, թե ինչպես է ազդում ալկոհոլը առաջին տիպի շաքարախտի վրա: Ամինաթթվային խառնուրդը, որը մենք ներարկել էինք առնետներին, բարելավել էր ինսուլին չարտադրող բջիջների քանակը, եւ դրա շնորհիվ սկսվել է արտադրվել ինսուլին, այսինքն՝ ինսուլինի նման այն պարբերաբար ներարկելու կարիք չունի: Մենք ուզում ենք, որ ինչքան հնարավոր է շուտ բուժում գտնվի այս դժվարագույն հիվանդության համար: Մեր ուսումնասիրությամբ մենք էլ փորձ ենք արել՝ դրան նպաստելու»,- նշեց Անին:

«Քվանտ» վարժարանը ներկայացնող, «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» ծրագրի ղեկավար Գրիգոր Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թիմի մասնակից երեք երեխաները սովորում են 12-րդ դասարանում: Թեմայի ընտրության մասին վաղուց էին մտորում. ի վերջո, կենտրոնացան հոտերի տարբերակման գիտափորձի վրա: Աղաբաբյանի խոսքով՝ աշխարհում այսօր արհեստական բանականության միջոցով պատկերներ, դեմքեր, թվեր, տառեր ճանաչելու ծրագրեր կան, կան ձայնի ճանաչման ծրագրեր, բայց հոտառական զգայարանի վերաբերյալ ծրագրեր չկան: Քվանտի թիմը կազմել է իր ծրագիրը, սարք հավաքել եւ համակարգչով, նեյրոնային ցանցերի միջոցով սովորեցրել են սարքին իրարից տարբերել այս կամ այն հոտը՝ նարնջի կեղեւի, սպիրտի եւ այլնի :

«Մեր խնդիրն է նաեւ, որ սարքը հնարավորինս պարզ եւ էժան կառուցվածք ունենա, որովհետեւ միջազգային պրակտիկայում կան սարքեր, որոնք մի քանի հազար դոլարից են սկսվում. մենք շատ էժան չինական սենսորներ ենք պատվիրել եւ դրա հիման վրա ենք արել: Այդ պատճառով սարքը հիմա 6 հոտ է տարբերակում, բայց այդ 6 նմուշը հավաքելու համար մեզ մոտ մոտավորապես 12000 չափում է կատարվել»: Ինչ վերաբերում է բուն գիտափորձերին նախորդող աշխատանքներին, Աղաբաբյանը նշեց, որ նախապես իրենք ունեցել են հանդիպումներ տարբեր գիտնականների հետ, անգամ հանդիպել են ակադեմիկոս Վլադիմիր Միխայիլի Հարությունյանի հետ: Հարցին՝ միջազգային հարթակում ինչքանով հետաքրքիր կամ նորարարական կլինի իրենց ներկայացնելիք ծրագիրը, Վ. Աղաբաբյանն ասաց, որ անշուշտ հետաքրքիր կլինի, քանի որ հարցը արդիական է ու հետաքրքիր ամբողջ աշխարհում։ Նաեւ MIT-ն՝ Մասաչուսեթսի տեխնոգիական համալսարանն է այսօր մեծ թափով զվաղվում նման հարցով։

«Քվանտ» վարժարանի սան Ռոբերտ Սիմոնյանը, ով որոշել է դպրոցն ավարտելուց հետո ինֆորմացիոն անտանգության մասնագիտությունը ընտրել եւ խորանալ այդ մասնագիտության մեջ, նշեց, որ թիմային աշխատանքները սկսել են դեռ 11-րդ դասարանից:

«Արհեստական բանականության ոլորտում դեռ շատ հետաքրքիր եւ նորարարական հետազոտություններ կարելի է անել. այս ոլորտում նոր մտքերի ու գաղափարների կարիք կա, հիմնականում դա էր պատճառը, որ սկսեցինք դրանով զբաղվել: Աշխատանքներում եղել են ե՛ւ դժվարություններ, ե՛ւ ձեռքբերումներ, բայց վերջնական արդյունքը ստանալուց հետո միանգամայն ուրիշ էր ոգեւորությունը եւ հաջողության բերկրանքը»,- ընդգծեց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1471 դիտում

Երևանի կենդանաբանական այգում ժամանակացույց է փոխվել

Կայացել է ԱՊՀ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների ղեկավարների հերթական նիստը

Ադրբեջանի ռազմավարությունը հստակ է՝ նոր պատերազմ հրահրելը. ինչ կտա ՀՀ-ին Ֆրանսիայի ընդունած բանաձևը

ՀՀ կառավարությունը Պուշկինոյի դպրոցին համակարգիչներ է նվիրել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս, հետևել ծառայության կազմակերպմանը (լուսանկարներ)

Լուսանկարներում պատկերվածը մեկ տարվա պատմություն չէ և վստահաբար ոչ մի կապ չունի այս ամանորյա լուսավորության նախագծի հետ

F խմբի հանդիպումներն ավարտվեցին. Բելգիայի հավաքականը դուրս մնաց պայքարից

«Շան հոտ եկավ, շան օրի ես». նույնիսկ մեր լեզվամտածողության մեջ շների հանդեպ կա կանխակալ վերաբերմունք. Նուարդ Վարդանյան

ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարները դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նախապատրաստական աշխատանքներին (լուսանկարներ)

Երևանում ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը․ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի

Այգեհովիտ գյուղում ավտոմեքենան ձորն է շրջվել․ կա տուժած

Ռոբինը «Մանկական Եվրատեսիլ»-ի 4-րդ հաղորդավարն է (տեսանյութ)

Արտագնա ներկայացումներ և Ամանորի հեքիաթ․ Գյումրու տիկնիկային թատրոնը 87-րդ թատերաշրջանը բացել է այլ ձևաչափով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նոր ռազմական էսկալացիայի վտանգ միշտ էլ կա

ԱԽ քարտուղարն ու Ռիքերը խոսել են Ստեփանակերտ-Բաքու քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցերի մասին

Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

ԱԺ նախագահը Կատարում հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ

Փաշինյանը և Ռիքերն անդրադարձել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը

Սուրեն Պապիկյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են խախտումներ, ռեկտորի կողմից իրեն հատկացվել են լրավճարներ

Վարչապետի գլխավորությամբ կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է

Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը

Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռը Երևանից ուղևորվել է Աստրախան, զոհերն օդաչուներն են. քաղավիացիա

Մարդու անձնական կյանքի և առողջական վիճակի շահարկումը անբարոյականություն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ տարածվող լուրերի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով տեղի են ունեցել կադրային նշանակումներ ու վերանշանակումներ

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են. ԱԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Արևմուտքը ցանկանում է սեփականաշնորհել Երևանի և Բաքվի միջև ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները. Լավրով

Շատերը ամանորյա տոները պալանավորում են անցկացնել Ջրմուկում, արդեն իսկ ամրագրումներ են արել. մարզպետ

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով

Կոտայքի Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել և բռնկվել. հայտնաբերվել է 2 այրված դի

Յաղդան գյուղում խմբով ծեծել են համագյուղացի ամուսիններին, վնասվածք է ստացել նաև նրանց 1 տարեկան երեխան. ոստիկանություն

Երևանի Հասրաթյան փողոցում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կա ձերբակալված

Էլեկտրաէներգիայի սակագները վերանայվում են. Գարեգին Բաղրամյան

Ամանորյա միջոցառումների ժամանակ, եթե պատմամշակութային շենքերին վնաս հասցվի, անպայման վերականգնվելու է․ Դումանյան

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. ԱԳ նախարար