Այսօր հրդեհված «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհային անվտանգության 42 պարտադիր նորմերից 16-ը խախտված են եղել

Ապրիլի 6-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում բռնկված հրդեհի պատճառով այրվել են շուրջ 2000 քմ տարածքի վրա գտնվող մոտ 20 խանութներ: Դրանք հիմնականում խաղալիքների եւ գրենական պիտույքների խանութներ են, կան նաեւ ավելի փոքր տարածք ընդգրկող հագուստի, ապակե իրերի եւ մթերային խանութներ։ 

Հրդեհաշիջման աշխատանքների պատասխանատուն դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տուժածներ չկան։ 

Վաճառողներից մեկը, որի վարձակալած խանութ-սրահն ամբողջությամբ է այրվել, «Հայկական ժամանակի» հետ զրույցում, խոսելով կրած վնասների հնարավոր չափի մասին, ասաց, որ մինչեւ հունվարի 1-ը 44 միլիոն դրամի ապրանք է եղել:  «Դրանից հետո արդեն պետք է հարկայինից իմանանք, տեսնենք ինչքան է եղել շրջանառությունը հունվարի մեկից մինչեւ էսօր, որովհետեւ վառվել է ամեն ինչը՝ ՀԴՄ, փաստաթղթեր, համակարգիչ»,- ասաց նա: Այստեղ, ի դեպ, ասում էին, որ նույնիսկ չհրկիզվող պահարանի մետաղադրամներն են հալվել:

Սուրմալու առեւտրի կենտրոնը տեղամասի պետ Վարդան Մանուկյանի փոխանցմամբ՝ կենտրոնն ունի կառավարման խորհուրդ, կհավաքվեն կփորձեն լուծում գտնել: «Այս պահին տուժողներին այլ անվճար տարածքներ են տրամադրվում, որպեսզի փրկված գույքը տեղափոխեն»,-ասաց նա: Նաեւ նշեց, որ իր ունեցած տեղեկության համաձայն՝ հրդեհը բռնվել է խաղալիքների խանութներից մեկից։

Տարածքի վարձակալության համար խանութների տերերը ամսական վճարում են 500-ից 600 հազար, կախված քառակուսի մետրից: Նրանք փոխհատուցում են ակնկալում:

Տարածքի անվտանգության պետ Հակոբ Թորոսյանն էլ ասաց, որ գիշերային հերթափոխի աշխատակիցն ամեն ինչ փորձել է անել հրդեհի առաջխաղացումը կանխելու համար, սակայն դա նրան չի հաջողվել:

Քաղաքաշինության եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ «Սուրմալուում» չեն պահպանվել հրդեհային անվտանգության կանոնները: Այստեղ, ըստ նրա, մարտի 9-16-ը ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ 42 պարտադիր նորմերից 16-ը խախտված են, արձանագրություն է կազմվել և ուղղարկվել տոնավաճառի սեփականատիրոջը եւ կողմերին: Մասնավորապես տվյալ հատվածում շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել, հրդեհային համակարգը միացված չի եղել լիազոր մարմնին, տանիքների վրայով հոսանքալարեր են անցել, ինչը հրդեհի վտանգ է ստեղծում եւ այն: Ստուգումներն անցկացվել է Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարականով՝ տարեկան պլանով նախատեսված ստուգումների շրջանակներում:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն:

Տպել
1811 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ