Գյումրու 25 դպրոցի ուսուցիչը դատի է տվել ՀՀ փոխվարչապետին եւ Շիրակի մարզպետին

Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:

Մինասյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Շիրակի մարզպետի 2021 թվականի փետրվարի 3-ի այն որոշումը, որով տվյալ դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերին տվյալ դպրոցում տեղի է ունեցել դպրոցի տնօրենի մրցույթ, որին մասնակցել են Մերուժան Մինասյանն ու Իրինա Բաղդասարյանը, առաջինը հավաքել է 4 ձայն, երկրորդը՝ 2: Ըստ կարգի՝ տնօրեն պետք է ընտրվեր 5 ձայնով, բայց, քանի որ թեկնածուներից եւ ոչ մեկը այդքան ձայն չի հավաքել, նշանակումը կատարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նախապատվությունը տալով Բաղդասարյանին:

Փոխվարչապետի  այս որոշումից հետո, դպրոցում մի քանի օր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները պահանջում էին տնօրեն նշանակել Մերուժան Մինասյանին: Նրանք բաց նամակով դիմել էին վարչապետին, ԿԳՄՍ նախարարին եւ հենց Տիգրան Ավինյանին: Սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել եւ  այժմ Մինասյանը փորձում է իրավական ճանապարհով լուծել այն:

Տպել
1165 դիտում

Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Ունեմ հիմքեր կարծելու՝ սա միջամտություն է իմ ազատությանը. դատավորը՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթի մասին

Մանկապարտեզներում սահմանափակումները հանվում են. նախարարի հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից

Ցուցակների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. այլ կարևոր փոփոխություններ ևս «Ընտրական օրենսգրքում» կան

Սակրավորներն այսօր աշխատում են Ստեփանակերտի և Մարտունիի տարածքներում. պայթեցումներ կլինեն այլ համայնքներում

Ուժեղ իմունային համակարգը կարևոր է. Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Պապիկյան

Օրիգինալն է, այնքան էլ ծանր չէ, ես եմ բերել. Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում

Կոմանդոսի ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ էր. նախագահն ընդունել է նրա անվամբ ՀԿ-ի նախագահին

Դեռահասների շրջանում կախվածությունների թվի ավելացումը անհանգստացնող է. դասընթացներ Երևանի դպրոցներում

Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Պատգամավորները ԱԺ-ում պատվաստվում են կորոնավիրուսի դեմ

Պատերազմից հետո անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ. ԱՀ նախագահ

Բարի ճանապարհ եմ մաղթում, իրենք ինձ կհետաքրքրեն, երբ իմ լիազորությունների տիրույթում հայտնվեն. Դավթյանը՝ Վանեցյանի մասին

Այսօր ու առաջիկա օրերին անձրևն ու ամպրոպը կշարունակվեն. հնարավոր է կարկուտ

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ. դատախազություն

Համայնքներում կարող են ծառայողական Range Rover կամ Lexus գնել, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ ես գնել. Գեղամ Հովեյան

Կանադայի ԱԳՆ-ն երկրորդ անգամ կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Սյունիքի դեպքերով քաղաքական որոշումը բացառված է. ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, կարող են նայել. գլխավոր դատախազ

Հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող մեծ ֆեյքերի խումբ. ոչնչացվել են հարյուրավոր կեղծ էջեր

Ի՞նչ ազդեցություն են ունեցել պատերազմի վրա լրտեսության դեպքերը, քանի գործ կա հարուցված. գլխավոր դատախազի պարզաբանումները

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղել Ստավրոպոլ

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ»,- Հուիբ-Յան դը Ռույթեր:

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի ընտրության հարցը. ի՞նչ կենսագրություն ունի նա

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՍԴ-ի անդամները Սահմանադրությանը ծառայելու փոխարեն իրենց ծառայեցրին սահմանադրական կարգի տապալմանը․ Բաբաջանյան (տեսանյութ)

Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելը վաղը 9 ժամով փակ է լինելու

Իսպանիայի ազգային գրադարանից անհետացել է Գալիլեո Գալիլեյի 5 գիրք

Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

«Չարի վերջը» հեքիաթը և արդարադատությունը. Գևորգ Պապոյանն իր ելույթը սկսեց հեքիաթով (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք. դարձյալ բարձր է մահերի մեկօրյա ցուցանիշը

Գյումրիում COVID19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կլինիկան կսկսի գործել այսօրվանից

Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների օրերը

ՃՈ ուժեղացված ծառայություն Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքներում. 20 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք

Պետք չէ հարկային աճից ավտոմատ ենթադրել, որ տնտեսական աճ է լինելու. տնտեսագետ

Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ