Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը գումարել է հերթական նիստը

10/04/2021 schedule17:45

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2021 թվականին մշակման ենթակա 12 և վերանայման ենթակա 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև մշակման ենթակա 9 ՆՄՄԿ ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական նյութի ընտրության և հաստատման հարցերը: Քննարկման արդյունքում ներկայացված ցանկից հստակեցվել, ընտրվել և ընդունվել են մշակման ու վերանայման ենթակա չափորոշիչները, ձեռնարկները և ուսումնամեթոդական նյութերը:

Նիստի ընթացքում առաջարկ է հնչել պատերազմի և համավարակի հետևանքով աշխատաշուկայում ծագած նոր խնդիրները լուծել կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ եթե Հայաստանի Գործատուների հանրապետական միությունն իրականացնի աշխատուժի կարիքի գնահատում և առաջարկ ներկայացնի, թե հատկապես որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել, ապա ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատությունների միջոցով կիրականացնի կարճաժամկետ ուսուցման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հնարավոր կլինի զբաղվածության ծրագրերն ուղղորդել՝ ըստ այդ առաջնահերթությունների և ուղղվածությունների:

Նիստի հաջորդ հարցերը վերաբերել են «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և

«Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերին, որոնց նախագծերը խորհրդի անդամներին ներկայացրել են ԿԳՄՍՆ Նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Արայիկ Նավոյանը:

Ըստ զեկուցողների՝ «ԱՀՈՒ հայկական մոդելը» նպատակ ունի ՆՄԿՈւ հաստատությանը հնարավորություն տալ տրամադրվող կրթության համապատասխան մասնագիտությունների ոլորտներում զբաղվել տնտեսական գործունեությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի ուսանողներին ներգրավել իրական ծառայության մատուցման կամ ապրանքի արտադրության գործընթացներում՝ ապահովելով նրանց գործնական ուսուցումն աշխատավայրում:

Նշվել է, որ ԱՀՈՒ այս ձևի գաղափարի համար հիմք են հանդիսացել օրենսդրությամբ ՆՄԿՈՒ հաստատություններին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընձեռած հնարավորությունը և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված տարբեր նախագծերի փորձառությունը:

Արտակ Աղբալյանն ընդգծել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատուի գնահատմամբ՝ ինչպես սոցիալական գործընկերության ներդրման ոլորտում է մեր երկիրն առաջամարտիկ, այնպես էլ՝ ՆՄԿՈՒ հաստատություններին ձեռնարկատիրական լայն հնարավորություններ տալու գործում: Նրա խոսքով՝ այսօր առնվազն 10 ուսումնական հաստատություններ ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա, սակայն իրական հնարավորություն չունեն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ըստ վարչության պետի՝ ԱՀՈՒ հայեցակարգի ընդունումից հետո հնարավոր կինի երեք ուսումնական հաստատություն փորձնական դարձնել հիմնադրամ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա այն հաջողելու դեպքում այդ փորձը պարբերաբար տարածել այլ հաստատությունների վրա: Քննարկումների արդյունքում խորհուրդը հավանության է արժանացրել երկու հայեցակարգերի նախագծերը:

Նիստի վերջին հարցը վերաբերել էր 2020 թվականին Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի իրականացրած աշխատանքներին, որն ընդունվել է ի գիտություն: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: Առաջարկ է հնչել ավելի հաճախակի գումարել խորհրդի նիստերը։

Տպել
917 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ