Պատերազմից տուժած և Տավուշում հաստատված 100 արցախցի կրթության միջոցով կյանքը փոխելու հնարավորություն կստանա

10/04/2021 schedule18:19

Կրթությամբ կյանքը փոխելուն ուղղած ծրագիր է իրականացվելու Տավուշի մարզում՝ 2020 թվականի Արցախի պատերազմից տուժածների համար: Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն (ԳՏՏԿ) իրականացնում է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր՝ մարզային աջակցման և զարգացման համար։

Այն կօգնի Տավուշի մարզի Նոյեմբերյանում, Բերդում և Իջևանում ապրող 100 անհատի, որոնք պատերազմի հետևանքով հայտնվել են սոցիալական ծանր վիճակում և ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր: Ծրագրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ, հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում, ֆինանսական կառավարման՝ հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում:

Ծրագիրը կտևի 10 ամիս, իսկ դասընթացները՝ 8: Դիմելու համար հարկավոր է համայնքապետարանից տեղեկանք`պատերազմից տուժած լինելու վերաբերյալ և գրանցում հետևյալ հղումով՝ https://forms.gle/rKyzuXzszSaW8ptU8: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 10-ն է:

«Ծրագիրն ուղղված է սահմանամերձ գոտիներում գործազրկության նվազմանը, երիտասարդության զբաղվածության, աշխատանք գտնելու հարցերի լուծմանը, հատկապես այն երիտասարդների համար, որոնց կյանքն առանց այդ էլ տարիներ շարունակ թշնամու կրակի տակ է եղել, իսկ 2020 թվականի Արցախում սանձազերծված պատերազմից հետո ավելի կարևոր է լուծել հայրենիքի ծառայությանը նվիրված մեր հայրենակիցների զբաղվածության հարցը: Նոր տեխնոլոգիական լուծումներն ու թվային տեխնոլոգիաների կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կստեղծի շատ ավելի հեշտությամբ լուծել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու խնդիրը»,-տեղեկացրել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Այս ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:

Տպել
365 դիտում

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ

Վահան Քերոբյանը Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել կառույցի Անվտանգության խորհրդի նախագահող Նիկոլա Դե Ռիվիերին

Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը. «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին

Ծաղկաշեն գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նիկոլ Փաշինյանի նվիրած 2 ճագարը Միքայելին տարավ երազանքի հետևից. գյումրեցի տղան Հայաստանի ամենափոքր ճագարաբույծն է

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը