Զանգեք, թող մարզպետը մեկնաբանի. Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենին

13/04/2021 schedule10:57

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու որոշումը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կայացրել է երեկ՝ ապրիլի 12-ին՝ լուծարելով Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Որոշումը կայացնելուց մարզպետը ղեկավարվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի 88-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերի դրույթներով՝ հաշվի առնելով Ժորժիկ Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 3․6-րդ կետի «գ» ենթակետը եւ 5․1 կետի «զ» ենթակետը։

Ինչո՞ւ է մարզպետը նման որոշում կայացրել: Ժորժիկ Սերոբյանը շատ կարճ ու զայրացած պատասխանեց. «Զանգեք, թող մարզպետը մեկնաբանի, թող ինքը պատասխանի հարցին»:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ընդամենը նշեց, որ Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու հիմքերն ու կետերը մարզպետն իր որոշման մեջ նշել է:

Հարցին՝ արդյոք աշխատանքից ազատումը կապ ունի՞ օրեր առաջ հարուցված քրեական գործի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ, բացարձակապես կապ չունի:

Մինչ այս պահը հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված չէ:

Հիշեցնենք, որ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքով քրգործ է հարուցվել: Ըստ դատախազության՝ ոստիկանության Կումայրու բաժին ներկայացված տեղեկությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով հիվանդանոցում տարբեր երեխաների են գրանցել որպես հիվանդների և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Նշենք, որ Ժորժիկ Սերոբյանին հիվանդանոցի տնօրենի պաշտոնում էր նշանակել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցել էին Ավստրիական մանկական հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ, տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:

Մրցույթի արդյունքներով Աշոտ Կուրղինյանը հավաքել էր 100, Ժորժիկ Սերոբյանը՝ 96 միավոր: Արդյունքների ամփոփումից հետո հանձնաժողովի 7 անդամից բոլորի կողմ ձայներին արժանացել էր Աշոտ Կուրղինյանը, 6 կողմ և 1 դեմ ձայն հավաքել էր Ժորժիկ Սերոբյանը։ Երկուսն էլ ճանաչվել էին մրցույթի հաղթողներ: Վերջնական որոշումը թողնվել էր մարզպետին:

Այդ որոշումը հիվանդանոցում, նաեւ՝ Գյումրիում, որոշակի շրջանակներում ծայրահեղ լարվածություն էր առաջացրել: Աշոտ Կուրղինյանը հստակ ընդգծել էր՝ դա վաղուց կայացված որոշում էր, կլանային որոշում է:

Տպել
3559 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր