Հայկական ատոմակայանի մասնագետները փորձի փոխանակման նպատակով այցելել են Ռովնոյի ԱԷԿ

15/04/2021 schedule14:02

Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով: Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական ԱԷԿ-ը, որում ասված է.

«Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան պատվիրակությանը ներկայացրեցին էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպումը, ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացումը։ Քննարկվել են չնախատեսված և պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների բարձր որակի ապահովման, ինչպես նաև  վերանորոգման պլանավորման, ժամկետների օպտիմալացման, տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման գործում ծրագրային ապահովման կիրառման հետ կապված հարցեր:

Ուկրաինայի ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի արտադրությամբ աշխարհում արժանի տեղ է գրավում: Երկար տարիներ երկրում գործում են չորս ատոմակայան՝ 15 էներգաբլոկով, և կարևոր է ուսումնասիրել դրա կուտակված փորձը: Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանի խոսքով, Ռովնոյի ԱԷԿ-ի ընտրությունը պատահական չէ: «Մենք արդեն ունենք համագործակցության դրական փորձ ճառագայթային անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում: Ստացված բոլոր գիտելիքներն ու լավագույն փորձը աստիճանաբար ներմուծվում են Հայկական ԱԷԿ-ում, և արդեն կան առաջին դրական արդյունքները: Ռովնոյի ԱԷԿ-ի փորձը վերանորոգման ուղղության կազմակերպման բնագավառում մեզ համար օրինակելի է: Դա կապում եմ պրոֆեսիոնալների լավ թիմի և արդյունավետ կառավարման հետ: ՇԿՀԱ-ի աշխատանքը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ գնահատել, համեմատել և ներդնել:

Կատարված վերանորոգումների որակը կարող ենք գնահատել՝ ելնելով վթարային անջատումների և կրկնակի նորոգումների բացակայությունից, ինչն, իհարկե, ազդում է անվտանգ շահագործման վրա ընդհանուր առմամբ: Սակայն տեխնիկական սպասարկման և վերանորոգման գծով սեփական աշխատանքի որակի արդյունավետ գնահատման համար անհրաժեշտ է համեմատել այն Ռովնոյի գործընկերների ունեցած լավագույն պրակտիկաների հետ»,- նշել է Սերգեյ Կենջեցյանը:

Հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տուրբինային և ռեակտորային բաժանմունքներ, որտեղ պլանային կանխարգելիչ նորոգումն ավարտական փուլում է: Պատվիրակությունը ծանոթացել է նաև ուսումնական սարքերի միջոցով տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման պրակտիկային և տեխնիկական սպասարկման անձնակազմի համար մարդկային սխալները կանխելու մեթոդներին:

Ռովնոյի ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկը նշել է, որ ատոմային ոլորտի մասնագետները տեղեկատվություն են փոխանակել նաև մետաղի վերահսկողության ծառայության աշխատանքի և վերանորոգման ընթացքում դոզային բեռնվածության նվազեցման գործողությունների կազմակերպման վերաբերյալ:

«Այցի ծրագիրը  ներառում է հարցերի քննարկում` հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսով ենք, որ այցը օգտակար կլինի երկու կողմերի` Ռովնոյի և Հայկական ԱԷԿ-ների համար: Համոզված եմ, որ ատոմակայանների մասնագետների միջև շփումը և փորձի փոխանակումը միշտ դրական ազդեցություն կունենան վերանորոգման և արտադրական գործունեության բարելավման առումով»,- ասել է Անատոլի Վասիլչուկը»:

Տպել
147 դիտում

Բանակցությունները կշարունակվեն վաղը.ադրբեջանական կողմին կրկին առաջարկվել է առանց նախապայմանի վերադառնալ ելման դիրքեր.ՊՆ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարվել է

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և Ստանիսլավ Զասի հետ

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի համար աննախադեպ փորձություն է և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույց. ԱԽ

Կկայանա Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան. Սիմֆոնիկը հրավիրում է համերգի

Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

30-ամյա հետախուզվողը բերման է ենթարկվել

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել ՀՀ պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին.«Արմենպրես»

«Ակունքից՝ տիեզերք». ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա նոր ցուցանմուշներով

Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է (տեսանյութ)

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Թանգարանային գիշեր. հրավիրում է Հայաստանի բնության պետական թանգարանը

Վահան Քերոբյանը Դիլիջանում մասնակցում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր.«Արմենպրես»

Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկին

Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

ՀՀԿ-ն և «Հայրենիքը» հուշագիր են ստորագրել. Սերժ Սարգսյանը նորաստեղծ դաշինքի ցուցակում չի լինի

Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են մի շարք անձինք. Քննչական կոմիտե

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում (տեսանյութ)

Արցախում ընթացքի մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն չի աշխատի 141 օր

Պատերազմից հետո 38-ամյա քաղաքացին յուրացրել է ՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը

Մինչև 1 տարեկան երեխաների համար ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Ջոնաթան Լաքոթը հայերենով Շիրազ է հրապարակել

Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածը դարձել է միակողմանի անցանելի. իրականացվում է մաքրման աշխատանք

«Ի սեր հայ ու հայկականի». Գյումրիում անցկացվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Սևանի ՃՈ անշարժ պահակակետի հարակից տարածքում հետախուզվող է հայտնաբերվել

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել. ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր

Սյունիքում երեկվա ակցիայի մասնակից 8 անձ է բերման ենթարկվել. կա ձերբակալված

Խոշոր քարաթափում հայ-իրանական սահմանի Մեղրիի լեռնանցքի հատվածում. ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք. առողջացել է 636, մահացել՝ 13 մարդ

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ (տեսանյութ)

Հրդեհներ Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում. այրվել են շենք-շինություններ, մեքենաներ