Արա Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարմանը

15/04/2021 schedule14:42

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Երկուստեք կարևորվել է հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ:

Նախարար Այվազյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվեց սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը:

Տպել
130 դիտում

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է և հայտնվել Կարկառ գետում․ վարորդը մահացել է

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

«Նախապես ասեմ՝ մերժելու ենք...». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հումորային արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի առաջարկների շարքին

Մոդուլային դպրոցներ կկառուցվեն Մեդովկա և Հագվի համայնքներում, նաեւ մոդուլային մանկապարտեզ՝ Սպիտակ համայնքում

Վահրամ Դումանյանը Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի վերաբերյալ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Լեւոն Տեր-Պետրոսյանը օրեր առաջ հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ առաջարկել ՀԱԿ-ՀՀԿ դաշինք ստեղծել

Ոչ նախկիններին ենք սպասարկել, ոչ ներկաներին ենք սպասարկում, ոչ էլ ապագաներին ենք սպասարկելու. Վազգեն Ռշտունի

Գեղամ Հովեյանը ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

Տեղի է ունեցել Անասնաբույժների ազգային ասոցիացիայի տարեկան հաշվետու ժողովը

Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Ունեմ հիմքեր կարծելու՝ սա միջամտություն է իմ ազատությանը. դատավորը՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթի մասին

Մանկապարտեզներում սահմանափակումները հանվում են. նախարարի հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից

Ցուցակների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. այլ կարևոր փոփոխություններ ևս «Ընտրական օրենսգրքում» կան

Սակրավորներն այսօր աշխատում են Ստեփանակերտի և Մարտունիի տարածքներում. պայթեցումներ կլինեն այլ համայնքներում

Ուժեղ իմունային համակարգը կարևոր է. Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Պապիկյան

Օրիգինալն է, այնքան էլ ծանր չէ, ես եմ բերել. Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում

Կոմանդոսի ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ էր. նախագահն ընդունել է նրա անվամբ ՀԿ-ի նախագահին

Դեռահասների շրջանում կախվածությունների թվի ավելացումը անհանգստացնող է. դասընթացներ Երևանի դպրոցներում

Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Պատգամավորները ԱԺ-ում պատվաստվում են կորոնավիրուսի դեմ

Պատերազմից հետո անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ. ԱՀ նախագահ

Բարի ճանապարհ եմ մաղթում, իրենք ինձ կհետաքրքրեն, երբ իմ լիազորությունների տիրույթում հայտնվեն. Դավթյանը՝ Վանեցյանի մասին

Այսօր ու առաջիկա օրերին անձրևն ու ամպրոպը կշարունակվեն. հնարավոր է կարկուտ

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ. դատախազություն

Համայնքներում կարող են ծառայողական Range Rover կամ Lexus գնել, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ ես գնել. Գեղամ Հովեյան

Կանադայի ԱԳՆ-ն երկրորդ անգամ կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Սյունիքի դեպքերով քաղաքական որոշումը բացառված է. ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, կարող են նայել. գլխավոր դատախազ

Հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող մեծ ֆեյքերի խումբ. ոչնչացվել են հարյուրավոր կեղծ էջեր

Ի՞նչ ազդեցություն են ունեցել պատերազմի վրա լրտեսության դեպքերը, քանի գործ կա հարուցված. գլխավոր դատախազի պարզաբանումները

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղել Ստավրոպոլ

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ»,- Հուիբ-Յան դը Ռույթեր:

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի ընտրության հարցը. ի՞նչ կենսագրություն ունի նա

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՍԴ-ի անդամները Սահմանադրությանը ծառայելու փոխարեն իրենց ծառայեցրին սահմանադրական կարգի տապալմանը․ Բաբաջանյան (տեսանյութ)

Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելը վաղը 9 ժամով փակ է լինելու