Առկա է հայ-վրացական փոխգործակցության խորացման մեծ ներուժ. տեղի է ունեցել ՀՀ և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:

Ողջունելով Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար և ուրախությամբ արձանագրել, որ նախագահ Սարգսյանի այցը հնարավորություն է ընձեռում քննարկել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքները կնպաստեն հայ-վրացական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը: «Մեր երկրները, որոնք հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, ունեն համագործակցության հսկայական ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական անխախտ բարեկամությունը մշտապես ամրապնդելու ցանկություն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ անցած տարին մարտահրավերներով լի էր բոլորի համար. մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը, որն ավելի ծանր հետևանքների հանգեցրեց: Նախագահ Զուրաբիշվիլին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհերի հարազատներին՝ նշելով, որ Վրաստանը և՛ հակամարտության ընթացքում, և՛ հիմա հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից. «Բոլորս հասկանում ենք, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի Կովկասի զարգացման համար խաղաղությունն ու անվտանգությունը այլընտրանք չունեն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան ու բարեկամ Վրաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը, և, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դրանք եղել են մեր պատմության ընթացքում, բայց մենք կարող ենք միասին աշխատելով ստեղծել նոր հնարավորություններ: Առկա է մեծ ներուժ, որը մենք կարող ենք այսօր միասին իրացնել»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության խորացման մեծ ներուժ: Հատկապես առանձնացվել են նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներ:

Նախագահները երկկողմ հարաբերությունների զարգացման խթանման տեսանակյունից կարևոր են համարել բիզնեսի և ներդրումների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել նման ծրագրերին: «Պետք է քաջալերենք և նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հատուկ կարևորվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Տպել
142 դիտում

Կարգավորել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը. ամբողջական ջրամատակարարումը վերականգնվում է

Արցախում կորոնավիրուսի մի քանի նոր դեպք է հաստատվել. վարակակիրների մի մասը բուժվում է տանը

Երևանի պետական համալսարանը 102 տարեկան է. ռեկտորի ԺՊ-ն ուղերձ է փոխանցել

Արցախահայերի աջակցության ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը. ինչ ծրագրեր են գործում այժմ

Սյունիքի մարզում 29–ամյա վարորդը 30 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է․ ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք. գրանցվել է մահվան 9 դեպք

Ալիևի հանկարծակի հայտարարությունը խոշորամասշտաբ զորավարժություն անցկացնելու մասին սպառնալիք է Հայաստանին. փորձագետ

Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Չինական պատվաստանյութը հասել է Երևանի պոլիկլինիկաներ ու շարժական կետեր

Տիգրան Ավինյանն այսօր եղել է Սև լճում

Բանակցությունները կշարունակվեն վաղը.ադրբեջանական կողմին կրկին առաջարկվել է առանց նախապայմանի վերադառնալ ելման դիրքեր.ՊՆ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարվել է

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և Ստանիսլավ Զասի հետ

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի համար աննախադեպ փորձություն է և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույց. ԱԽ

Կկայանա Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան. Սիմֆոնիկը հրավիրում է համերգի

Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

30-ամյա հետախուզվողը բերման է ենթարկվել

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել ՀՀ պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին.«Արմենպրես»

«Ակունքից՝ տիեզերք». ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա նոր ցուցանմուշներով

Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է (տեսանյութ)

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Թանգարանային գիշեր. հրավիրում է Հայաստանի բնության պետական թանգարանը

Վահան Քերոբյանը Դիլիջանում մասնակցում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր.«Արմենպրես»

Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկին

Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

ՀՀԿ-ն և «Հայրենիքը» հուշագիր են ստորագրել. Սերժ Սարգսյանը նորաստեղծ դաշինքի ցուցակում չի լինի

Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են մի շարք անձինք. Քննչական կոմիտե

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում (տեսանյութ)

Արցախում ընթացքի մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն չի աշխատի 141 օր

Պատերազմից հետո 38-ամյա քաղաքացին յուրացրել է ՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը