Ռուսաստանի շահագրգռությունը պետք է օգտագործել, բայց թույլ չտալ, որ մանրադրամ դառնա Սյունիքը. քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հենց Սյունիքից արձագանքեց մարզի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարածքային նկրտումներին: Ասաց՝ «եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին»:

Որքա՞ն ռեալ են Ադրբեջանի սպառնալիքները, ի՞նչ խնդիր է լուծում Ալիեւն այս հոխորտանքներով. մեր զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել քաղաքագետ Հակոբ Բադալյանը.

- Պարոն Բադալյան, Ապրիլի 24-ին ընդառաջ Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով, ընդգծել, թե «բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար», «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրաված Զանգեզուր»: Ինչքանո՞վ են, ըստ ձեզ ռեալ այս սպառնալիքները:

- Ալիեւի հայտարարությունները մոտիվացիայի իմաստով ես մի քանի մասի կբաժանեմ. նախ, առաջին հերթին Ալիեւը փորձում է հնարավորինս երկար խաղարկել Ղարաբաղում ռազմական հաղթանակի էֆեկտը՝ հասկանալով, որ չնայած հաղթող լինելուն, իր երկրի ներսի խնդիրները չեն լուծվել, միառժամանակ թմրեցվել են: Երկրորդ, որոշակի մոտիվացիոն հիմք է այն, որ Ալիեւը շատ լավ պատկերացնում է իր հայտարարությունների ներքաղաքական էֆեկտը Հայաստանում, իր համար՝ էֆեկտը, մեզ համար՝ չակերտավոր իհարկե: Շատ լավ պատկերացնում է, թե իր հայտարարությունները Հայաստանի ներսում ինչպիսի ներքաղաքական լարում, թեժացում, աժիոտաժ են ապահովում եւ անընդհատ փորձում է սնուցել դրանք: Երրորդ, Ալիեւի այս հայտարարությունները պայմանավորված են նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությամբ, որը, մի կողմից լինելով ռեգիոնալ հարցերով գործընկերային, մյուս կողմից մրցակցային է թե մեր ռեգիոնի եւ թե աշխարհաքաղաքական ավելի լայն շրջանակների համար: Այստեղ Ալիեւի հայտարարություններում իր դերը ունի նաեւ Էրդողանը, Ալիեւը փորձում է խաղալ Էրդողանի եւ Պուտինի միջեւ: Ես իրենց ռազմատենչ հայտարարությունների շարունակությունը կդիտարկեմ այս երեք հիմնական մոտիվների շրջանակում:

- Որքա՞ն ռեալ է վտանգը Սյունիքում:

- Թուրք-ադրբեջանական հավակնությունը Սյունիքի նկատմամբ պատմականորեն եղել է, կա եւ լինելու է՝ եթե նույնիսկ Ալիեւը չխոսի այդ մասին: Այս իմաստով Սյունիքի անվտանգության հարցը մեզ համար էքզիստենցյալ անվտանգության հարց է: Եթե խոսենք պատերազմի ժամկետի մասին, ես կարծում եմ Հայաստանում չկա մեկը, որը տիրապետում է պատերազմի սկսման ժամկետին: Ինչո՞ւ, որովհետեւ պատերազմի հետ կապված հարցերը, այն էլ այնպիսի պատերազմի, որը ենթադրելու է աշխարհաքաղաքական շահերի բախում...մենք լսել ենք, չէ՞, ինչ կարմիր գծերի մասին է խոսել Իրանը, մենք լսում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին խոսում է Վաշինգտոնը. սա ցույց է տալիս, թե ինչպիսի մասշտաբի մասին է խոսքը: Այդպիսի պատերազմի որեւէ հավանականություն, որեւէ ռիսկ եւ վտանգ հնարավոր է ճշգրտորեն իմանալ՝ միայն տիրապետելով Մոսկվայում, Վաշինգտոնում, Անկարայում եղած տրամադրություններին: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ մեկը, որ տիրապետում է դրանց: Այս ամենով հանդերձ մենք չենք կարող բացառել որեւէ ռիսկային զարգացում: Բայց մեզ՝ որպես պետություն եւ հասարակություն առաջնորդող միտքը պետք է լինի ոչ թե բացառելը կամ քիչ հավանականությամբ առաջնորդվելը, այլ հակառակը՝ միշտ պատրաստ լինելը: Եթե անգամ մենք վերլուծում ենք եւ դիտարկում, որ հավանականությունը շատ քիչ է, որ օրինակ ռուսական ռազմական ենթակառուցվածքներ են ձեւավորվել Սյունիքում եւ դա լրացուցիչ բարձրացրել է անվտանգությունը եւ Սյունիքին ուղղված հարվածը կնշանակի հարված Ռուսաստանին, միեւնույն է, պետք է զգոն լինել, պետք է առաջնորդվել ռիսկի բարձրության կանխավարկածով եւ ըստ այդմ պատրաստ լինել հակազդել ցանկացած ռիսկի: Պետք է աշխատել նաեւ լրացուցիչ ուժեր ներգրավելու վրա, որովհետեւ հասկանալի է, որ մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, մեր ռեսուրսները այդտեղ օբյեկտիվորեն բավարար չեն՝ հատկապես ծանր պատերազմից հետո: Եվ մենք պետք է ներգրավենք թե ռուսական աջակցություն, եւ թե նաեւ աշխատենք այլընտրանքային սուբյեկտների ու մեխանիզմների ուղղությամբ

- Կա այսպիսի կարծիք, որ այն ուժը, որ իր ներկայությունն ու գերակայությունն է հաստատել Արցախում, պետք է ձգտի նաև Սյունիքի վրա տարածել իր ազդեցությունը: Եվ հաշվի առնելով, որ այս պահին Արցախի վրա ըստ էության իր ազդեցությունն է տարածել Ռուսաստանը, սրանից կարելի՞ է ենթադրել, որ Սյունիքի վրա էլ Ռուսաստանի ազդեցությունն է կամ գոնե գործընթացը գնում է այդ ուղղությամբ:

- Արցախի վրա Ռուսաստանի ազդեցությունը նոր չէ, ռազմական ներկայությունն է նոր: Հիմա մենք գործ ունենք կիսով չափ Թուրքիային անցած Արցախի հետ, եւ այստեղ է, որ Սյունիքը առանձնահատուկ նշանակություն է ստանում նաեւ Ռուսաստանի համար: Եվ այդ իմաստով Ռուսաստանի զգոնությունը եւ դյուրազգացությունը Սյունիքի հանդեպ բարձրանում է եւ մենք տեսնում ենք, որ այս հարցը կա ռուս-թուրքական օրակարգում: Բայց այստեղ Հայաստանի համար կա մի առանցքային խնդիր. Ռուսաստանի այդ շահագրգռվածությունը մենք պետք է կարողանանք օգտագործել Սյունիքի անվտանգության խնդիրները լուծելու հարցում: Մյուս լուրջ խնդիրն այն է, որ մենք, ցավալիորեն ունենալով անցյալի ու ներկայի փորձ, թե ինչպես կարող են հայկական շահերը հայտնվել ռուս-թուրքական հարաբերության մանրադրամի կարգավիճակում, պետք է չափազանց զգոն լինենք Սյունիքի հարցում. Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանի այս շահագրգռությունը շարժվի այն ուղղությամբ, որ հերթական մանրադրամի կտոր դառնա Սյունիքը: Սրա համար Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Սյունիքում ընդհանրապես չլինեն անկայուն զարգացումներ: Ընդհանրապես, Հայաստանի կայունությունն է չափազանց կարեւոր, այդ թվում Սյունիքի: Որովհետւ շատ հաճախ կարող են կիրառվել բավական տարածված տեխնոլոգիաներ, երբ ինչ-որ կենտրոններ կարող են խնդիրներ լուծել՝ մեր անկայությունը որպես մեխանիզմ դրա համար օգտագործելով:

- Այս պահին ո՞րն է բխում Ռուսաստանի շահերից. կանխե՞լ Սյունիքի վրա հարձակումը, եթե կա նման ռեալ վտանգ:

- Կարծում եմ, այս պահին Ռուսաստանի շահից բխում է նվազագույնը պահպանել Ղարաբաղյան պատերազմից հետո ձեւավորված ստատուս քվոն, ինչու ոչ՝ ամրացնել այն: Կարծում եմ Ռուասաստանը շահագրգռված չէր այսպիսաի դասավորությամբ, այլ հարց է, որ անկարող էր կանխել այսպիսի դասավորությունը եւ գնաց Թուրքիայի հետ պայմանավորվածությունների:

- Պարոն Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ոչ միջանցք բառ կա, ոչ Սյունիք եւ ոչ էլ Զանգեզուր: Ըստ ձեզ, նոյեմբերի 9-ի հայտարարությունից ելնելով Ադրբեջանը կարո՞ղ է ունենալ Սյունիքով միջանցք ունենալու ակնկալիք:

- Եթե խոսքը հայտարարությանը հղում անելու մասին է, ապա Ադրբեջանը դրա հնարավորությունը չունի, որովհետեւ այնտեղ խոսք չկա միջանցքի մասին, կա խոսք հաղորդուղիների մասին: Հասկանալի է, որ եթե Հայաստանը հնարավորություն է ստանում Ադրբեջանի տարածքով կապվել Իրանի հետ կամ Ադբեջանով Ռուսաստանի հետ, շատ տրամաբանական է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքի տրանսպորտային հնարավորությունը կարող է օգտագործել, բայց բոլորովին այլ հարց է միջանցքը, որի մասին խոսք չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Խոսք կա մեկ միջանցքի մասին, որը Լաչինի միջանցքն է:

Իսկ եթե դուրս գանք նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստից, ապա արդեն նշեցի, որ Սյունիքի հետ կապված Թուրքիայի ու Ադրբեջանի ակնկալիքները պատմական են:

- ՀՀ ԱԳՆ-ն եւ ՄԻՊ-ը երեկ Սյունիքի վերաբերյալ Ալիեւի հայտարարություններին անդրադառնալով կոչեր են տարածել՝ ուղղված միջազգային հանրությանը: Ինչքանո՞վ է տեղին միջազգային հանրությունից հակազդեցություն սպասելը՝ հաշվի առնելով, թե ինչպես իրեն դրսեւորեց այդ հանրությունը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում:

- Կոչերը շատ կարեւոր են, դրանք դիվանագիտական աշխատանքի մաս են: Այլ է խնդիրը, որ չպետք է լինեն պատրանքներ, որ կոչերով հարցը լուծվելու է: Դրանց կիրառաումը կարեւոր եւ անհրաժեշտ է, բայց միեւնույն ժամանակ մեր պետական քաղաքականությունը վարողները պետք է հասկանան, եւ կարծում եմ, հասկանում են, որ մեր ռազմագերիների հարցը լուծվելու է քաղաքական շահերի տիրույթում: Եվ այստեղ Հայաստանը փորձելով ընդլայնել այս հարցում ներգրավված կողմերի շրջանակը՝ Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ, պետք է նաեւ փորձի ձեւավորել այն շահերի շրջանակը, որ այդ հավելյալ սուբյեկտներին կմոտիվացնի քաղաքական շահի տեսանկյունից:

Տպել
2481 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել