Ոստիկանների համազգեստից երևում էր՝ ինչ վիճակում են հայտնվել. ՀՀ փոխոստիկանապետը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին

Առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով ոստիկանությունը, բնականաբար, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած միջադեպին:

Նա տեղեկացրեց, որ այս պահին կալանավորված անձ չկա: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են Մեղրիի քաղաքապետին առանց ծանուցագրի բերման ենթարկել, Արա Ֆիդանյանն ասաց․ «Ծանուցում ուղարկում են համապատասխան դատավարական գործողությունների ընթացքում։ Անձին բերման ենթարկելու համար ծանուցում չեն ուղարկում»:

100-ից ավելի բերման ենթարկված սյունեցիների լուրն էլ փոխոստիկանապետը համարեց ապատեղեկատվություն.

«Միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել։ Ընդամենը իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ։ Շատ քիչ են բերման ենթարկվածները։ Եթե չեմ սխալվում, 2-3 հոգի»:

Հարցին՝ արդյոք իրենց աշխատանքը չի՞ խաթարվում, երբ ամբողջ ուժերը կենտրոնացվում են վարչապետի վրա, Ֆիդանյանն ասաց. «Ոստիկանությունը մշտապես ապահովում է հասարակական կարգն ու անվտանգությունը։ Մեր գործը վարչապետին ուղեկցելուն չի վերաբերում։ Մենք իրականացնում ենք հասարակական կարգի, անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ»:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը Սյունիքի մարզպետարանում ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին հանձնարարական տվեց, դա ճնշում չի՞ համարում, Արա Ֆիդանյանը նշեց՝ եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա միանշանակ է, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ տվյալ կատարված դեպքը բացահայտելու համար։

Հարցին՝ դա քաղաքական պատվեր չէ՞ր, փոխոստիկանապետն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում քաղաքական պատվեր։ Եթե խոսքը վերաբերում է հանցագործության բացահայտմանը, ապա միանշանակ է, որ պետք է ձեռնարկենք բոլոր միջոցառումները։ Առերևույթ առկա են խուլիգանության դեպքեր։ Քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի»,-նշեց փոխոստիկանապետը։

Դիտարկմանը, որ երեկ Սյունիքում ոստիկանությունը կարծես թե անգործության էր մատնված, Ֆիդանյանն ասաց. «Ոստիկանությունն անգործության չի մատնվել։ Ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում են, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք։ Եթե դա անգործություն եք համարում, ապա ոստիկանությունն այդ ուժերով դրանից ավելի ոչինչ չէր կարող անել։ Լրացուցիչ ուժերի պարագայում միգուցե հնարավոր լիներ, բայց այդ պահին ուժերն այնքան էին, որքանով հնարավոր էր այդ ամենն իրականացնել»,- եզրափակեց փոխոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաներից հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Բերման ենթարկվածների թվում է նաեւ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:

Տպել
1013 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան