Ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից, կտրվի 180 րոպե

23/04/2021 schedule20:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով այսօր հաստատվել  է ուսուցչի՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգը:

Ըստ հրամանի՝ անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից: «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:

Ստուգումն անցկացվելու է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի եւ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Առաջադրանքներին պատասխանելու եւ պատասխանների ձեւաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե:

Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը եւ պատասխանների ձեւաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակներ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:

Պատասխանների ձեւաթղթերը ստուգվում են գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ)՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով:

Գիտելիքի ստուգման արդյունքները հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ԳԹԿ-ի կայքէջում:

Գիտելիքի ստուգման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է գրավոր աշխատանքի արդյունքների բողոքարկման դիմումը առցանց եղանակով ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին: Ուսուցչի գիտելիքի ստուգման արդյունքի բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է բողոքարկման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության եւ ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ:

Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թվականի մայիսի 3-ից մինչեւ մայիսի 31-ը  ներառյալ ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ անձամբ Նախարարության համապատասխան ստորաբաժնում ներկայացնել ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը:

Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման գործընթացի ժամկետները կհրապարակվեն Նախարարության, ԳԹԿ եւ ԿՏԱԿ կայքերում՝ ոչ ուշ, քան մինչեւ օգոստոսի 20-ը:

Հիշեցնենք, որ այս տարի ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: 

Հավելյալ վարձատրության իրավունք կստանան այն մանկավարժները, որոնք 80 տոկոս եւ ավելի արդյունք կապահովեն: 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար 50 տոկոսի չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79 տոկոս արդյունք կապահովեն, պարզապես կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի:

Ատեստավորումը չանցած ուսուցիչները հնարավոր է՝ զրկվեն աշխատելու իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ անգամ՝ վերաատեստավորման ժամանակ եւս չկարողանան դրական արդյունք ապահովել: Առաջին անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչները մեկ տարի անց պարտադիր կվերաատեստավորվեն, իսկ արդեն երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իրենց հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
4849 դիտում

Իսրայելի օդուժը վերջին 7 օրում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազային. ինտենսիվ հրթիռակոծվել է նաև Թել Ավիվը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Մեր այցի նպատակն էր հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական ԶՈՒ տիրապետության տակ. Ավինյան

Կարգավորել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը. ամբողջական ջրամատակարարումը վերականգնվում է

Արցախում կորոնավիրուսի մի քանի նոր դեպք է հաստատվել. վարակակիրների մի մասը բուժվում է տանը

Երևանի պետական համալսարանը 102 տարեկան է. ռեկտորի ԺՊ-ն ուղերձ է փոխանցել

Արցախահայերի աջակցության ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը. ինչ ծրագրեր են գործում այժմ

Սյունիքի մարզում 29–ամյա վարորդը 30 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է․ ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք. գրանցվել է մահվան 9 դեպք

Ալիևի հանկարծակի հայտարարությունը խոշորամասշտաբ զորավարժություն անցկացնելու մասին սպառնալիք է Հայաստանին. փորձագետ

Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Չինական պատվաստանյութը հասել է Երևանի պոլիկլինիկաներ ու շարժական կետեր

Տիգրան Ավինյանն այսօր եղել է Սև լճում

Բանակցությունները կշարունակվեն վաղը.ադրբեջանական կողմին կրկին առաջարկվել է առանց նախապայմանի վերադառնալ ելման դիրքեր.ՊՆ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարվել է

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և Ստանիսլավ Զասի հետ

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի համար աննախադեպ փորձություն է և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույց. ԱԽ

Կկայանա Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան. Սիմֆոնիկը հրավիրում է համերգի

Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

30-ամյա հետախուզվողը բերման է ենթարկվել

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել ՀՀ պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին.«Արմենպրես»

«Ակունքից՝ տիեզերք». ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա նոր ցուցանմուշներով

Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է (տեսանյութ)

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Թանգարանային գիշեր. հրավիրում է Հայաստանի բնության պետական թանգարանը

Վահան Քերոբյանը Դիլիջանում մասնակցում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր.«Արմենպրես»

Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկին

Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

ՀՀԿ-ն և «Հայրենիքը» հուշագիր են ստորագրել. Սերժ Սարգսյանը նորաստեղծ դաշինքի ցուցակում չի լինի

Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են մի շարք անձինք. Քննչական կոմիտե

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում (տեսանյութ)

Արցախում ընթացքի մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը