Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի գրավյալ տարածքները. Արմեն Գրիգորյան

23/04/2021 schedule20:43

Հայկական կողմն արդյոք կանխատեսո՞ւմ է երբևէ հետ բերել կորցրած դիրքերը: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ria.ru-ի հարցին պատասխանել է.   

«Իմ սկզբունքային դիրքորոշումն է ՝ պատերազմը դիտարկել ոչ թե որպես արագավազք, այլ որպես մարաթոն: Այսինքն ՝ ես հավատում եմ, որ «քառասունչորս օրյա» անվանումը ստացած պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի: Եվ այս առումով արդյունքները գնահատելու համար հարկավոր է մանրամասն ուսումնասիրություն կատարել:

Ինչ վերաբերում է տարածքներին, դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) որոշակի սահմաններ ունեցող տարածքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ գրավյալ տարածքները»:

Տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երեւանը պատրաստ դա անել: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ria.ru-ի հետ հարցազրույցում նաև այս հարցին է պատասխանել: Ըստ նրա, խաղաղության համաձայնագրի մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է նշել մեկ պարզ փաստ. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել:

Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով: 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի ՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Կան տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ և դրանց բաղադրիչները, որոնց վրա պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը:

«Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները նույնպես համերաշխ են մեզ հետ, իրենց վերջին համատեղ հայտարարությունում ընդգծվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «կողմերին լավ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»:

Ալիևը  ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստացած օբյեկտիվ փաստը, այլև անպայման փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ավարների պուրակը», զառանցական հայտարարություններ անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն ղարաբաղյան առաջին պատերազմի զինվորների գերեզմանները, այլ նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններ, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին:

Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը:

Տպել
1970 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)