Մեր պատասխանատվությունն է ձեր բոլոր ուղերձները հասանելի դարձնել ԵՄ անդամ պետությունների գործընկերներին. Ժերար Լարշե

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել  հայտարարությամբ :

«Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մի այսպիսի ասացվածք կա, ըստ որի՝ բարեկամներն աստղերի են նման, եւ միայն գիշերը կարելի է նրանց հաշվել: Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անցյալ տարվա նոյեմբերին, երբ մենք որոշեցինք բոլորս միասին մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելով եւ, իսկապես, ընդգծում եմ՝ հավաքական աշխատանքով, ընդունել բանաձեւը, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի նախագահին, որ մեզ հրավիրեց մասնակցելու հիշողության այս արարողությանը: Հիշողություն, որը մենք ուզում ենք նաեւ տեղադրել ներկա եւ ապագայի համատեքստում:

Ինչպես դուք նշեցիք, պարոն նախագահ, 20 տարի է անցել այն օրվանից, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց օրենքը, ընդ որում ընդամենը 8 բառից եւ մեկ հոդվածից բաղկացած կարճ օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական էջերի կրկնության համար: Մեր համագործակցությունն անցել է նաեւ փոխադարձ վստահության ուղով: Վստահություն Հայաստանի ապագայի եւ ճակատագրի նկատմամբ: Նաեւ վստահություն Հայաստանի երիտասարդության նկատմամբ, որն այնքան ծանր հարված ստացավ անցյալ աշնանը:

Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, բոլոր վիրավորների, ռազմագերիների, նրանց ընտանիքների մասին, որովհետեւ դրանք անձնական ողբերգություններ չեն, դրանք հավաքական են:

Մենք վստահություն ենք տածում նաեւ, պարոն նախագահ, Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների  ենթարկվեց, ոտնահարվեց, բայց, այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ:

Մենք վստահ ենք նաեւ հայ ժողովրդի անկախ ոգու եւ նրա ազատատենչ բնույթի հարցում: Ազատատենչություն, որն արտահայտվել է նաեւ մեր հայ հայրենակիցների, այսինքն՝ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների կողմից, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու եւ ազատությունը վերագտնելու:

Պետք է ասել, որ մեր այս այցելությունը նաեւ շարունակությունն է այն բանաձեւի, որը, ինչպես նշեցի, ընդունվեց նոյեմբեր ամսին խորհրդարանում չափազանց լայն մեծամասնությամբ եւ ընդամենը 1 դեմ քվեարկությամբ: Եվ սա բացառիկ մի բան է, եւ յուրաքանչյուրը կերազի, որ այսպիսի քվեարկություններ ավելի հաճախ լինեն: Ցավոք,  չեն լինում:

Բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, բանաձեւում նշվում է, որ այդ ճանաչումը կհանդիսանա գործիք՝ հասնելու խաղաղ բանակցությունների միջոցով տեւական եւ կայուն խաղաղության, որովհետեւ մենք այստեղ ենք եկել նաեւ տեւական  խաղաղության կոչով:

Պարոն նախագահ, մենք մտքեր փոխանակեցինք ռազմագերիների վերաբերյալ: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի եւ բոլոր միջազգային պայմանագրերի:

Այս շաբաթ, ինչպես գիտեք, ԵԽԽՎ նիստում քննարկվեց ռազմագերիների հարցը, եւ Սենատի մեր գործընկերներից մեկը, Սենատի անունից հանդես գալով, ներկայացրեց անհապաղ ազատ արձակման վերաբերյալ պահանջները:

Քիչ առաջ մենք այցելեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղ ներկայացված է ցուցահանդես:  Սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո այսպիսի քայլեր են ձեռնարկվում հայերի հիշողությունը, հայերի հետքերը վերացնելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով մեզ համար հասկանալի է, պարոն նախագահ, ձեր ցանկությունն ամրապնդելու Մինսկի խմբի նախագահությունն ու ձեւաչափը:

Սիրելի գործընկերներ, կարծում եմ՝ սա մեր պատասխանատվության հարցն է, որպեսզի մենք այս բոլոր ուղերձները հասանելի դարձնենք Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների մեր գործընկերներին:

Սիրելի գործընկերնե՛ր, քիչ առաջ մենք այցելեցինք հուշահամալիր եւ այնտեղ քայլելիս այսպիսի հիշողություններ արթնացան: Մի ֆրանսիացի բանաստեղծ կա, որը հետեւյալ տողերն է գրել (խոսքը Արագոնի մասին է)` «Ապագա եւ հիշողություն»: Եվ այն բանի մեջ, որն այրվում է, երեւում է այն, ինչ լինելու է: Այս կրակն է, որ մենք մեզ հետ ուզում ենք կրել, բերել երեկ եւ այսօր, որպեսզի Հայաստանն ապրի եւ շարունակի հարատեւել»:

Տպել
1040 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել