Երևան
1 °C
«Նոր ալիք-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ Սարո Գեւորգյանը: Մրցույթն անցկացվելու է Սոչիում (ՌԴ) օգոստոսի 19-25-ը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում երգիչն անկեղծացավ, որ այս մրցույթին մասնակցելուն շատ է սպասել:
«Նոր Ալիք 2021»-ին Սարոն երեք երգ պիտի ներկայացնի. դեռ չի ընտրել, բայց վստահ է՝ դրանցից մեկը պարտադիր հայերեն է լինելու. «Երգերի ընտրությունն ամենաբարդ ու պատասխանատու փուլերից մեկն է, պետք է հասկանամ՝ ինչ ընտրել, որ ամեն ինչ շատ լավ լինի»:
«Նոր Ալիքը» առաջին մրցույթը չէ, որին մասնակցում է Սարոն: Նա մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների: 2017 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, 2019-ին եղել է «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի բեքվոկալիստներից մեկը:
«Ես միշտ սիրել եմ մրցույթներ: Մի որոշ ժամանակ չէի մասնակցում: Բայց «Նոր Ալիք»-ին միշտ մեծ ցանկություն եմ ունեցել մասնակցելու: Եվ ահա եկել է այդ պահը, որ ես իմ երազած մրցույթում պիտի ներկայացնեմ Հայաստանը: Կփորձեմ անել անհնարինը, որ պատվով ներկայացնեմ մեր երկիրը: Շատ լուրջ եմ տրամադրված եւ շատ լավ»,- ասաց մրցույթում մեր ներկայացուցիչը:
Սարոյի խոսքով՝ աննկարագրելի մեծ դրական էներգիա է ստանում հանդիսատեսից ու նրանց հետ կոնտակտից: «Երբ հանդիսատեսը քիչ է լինում, ես չեմ կարողանում աշխատել, սիրում եմ լեփ-լեցուն դահլիճ, լիքը մարդիկ»,- ասաց երգիչը, սակայն նշեց, որ դեռ վաղ է համարում խոսել արդյունքներից ու հաջողություններից, քանի որ, ըստ նրա, «Նոր Ալիքն» այն մրցույթներից է, որտեղ ամեն ինչ շատ անկանխատեսելի է:
Սարո Գեւորգյանի կարծիքով՝ նմանատիպ մրցույթներին անչափ կարեւոր է, որ հայ մասնակիցները վստահ ներկայանան, դա հաջողության ամենամեծ գրավականն է: «Մենք պիտի հավատանք, որ ամենալավն ենք ու գնում ենք միայն հաղթելու համար: Հավատանք, ու ամեն ինչ հիանալի կլինի»,- եզրափակեց երգիչը:
Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել
Կատարում Արայիկ Հարությունյանն այցելել է «Ալ-Ջազիրա». քննարկվել են ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր
2022 թվականին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 21 վճիռ. հրապարակվել է դատարանի տարեկան զեկույցը
Ձյան տեղումներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբ
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի հետ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ
Ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով
Առանց Միջազգային դատարանի անհապաղ գործողությունների՝ Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է. Լոուրենս Մարտին
Հաստատվել է 2023-2024 ուստարվա մի շարք դասարանների դասագրքերի ցանկը
Առգրավվել է Սևանա լճից ապօրինի դուրս բերված մոտ 2 տոննա սիգ և ձկնկիթ
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունը սպառազինության արտադրության զարգացման գործում
Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ տույժերի հաշվեգրումը
Մեր օրերի մարտահրավերների հաղթահարման գործում համալսարաններն ու կրթությունն առհասարակ մեծ դեր ունեն. Սոնա Ղազարյան
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել ջրօգտագործողների ընկերություններում
Սպիտակցի եղբայրները ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը միջամտելու համար․ ՔԿ
Որտեղ ՔՊ-ը հաղթում է՝ հաղթում է, որտեղ՝ ոչ, ընտրվում է այլ թեկնածու. Գնել Սանոսյան
5 մարզպետ՝ 5 տարում, Շիրակը պետք է ռեկորդակիր լինի․ Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
«Հայաստան» խմբակցությունը լսումներ է նախաձեռնել՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու վերաբերյալ
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցակցնելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան
Ներնետման դեպք «Գորիս» ՔԿՀ-ում․ հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 4 մետաղադրամ
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները (տեսանյութ)
Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, կմեծացվեն կանգառների սահմանները
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ
Բոլորս պետք է համապատասխանենք վարքագծի բարձր չափորոշչին. գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի
Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով վաշտի կապիտանը չի հարցաքննվել, նա դեռ ի վիճակի չէ խոսել. ՔԿ
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Հայաստանից
ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների և հայ բնակչության հանդեպ բռնության դեպքերից
Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան
Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի լիազոր ներկայացուցչի իրավունքները
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 19 մարդ է այսօր վերադարձել Հայաստան
Հայանիստ գյուղի խաչմերուկում մեքենան բախվել էլեկտրական սյանը և բռնկվել․ կան տուժածներ
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, ձերբակալվել է դիրքի ավագի օգնականը․ ՔԿ
Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. երկրաշարժի 3 դեպք է գրանցվել
Մեկօրյա աշխատանքային այցով ԱԺ պատվիրակություն կգործուղվի Մոսկվա
Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները․ ժամանակացույց
Ադրբեջանը այդպես էլ բռնազավթված տարածքներում վերաբնակեցում չկատարեց, քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել․ Հովհաննիսյան
ՀՀ 8 տարածաշրջանում ձյուն է տեղում․ Աշտարակում մառախուղ է
© 2023 Հայկական ժամանակ