ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարեւոր պրոցես է տեղի ունենում. խումբը փորձում է վերասահմանել անելիքները. քաղաքագետ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարեւոր պրոցես է տեղի ունենում: Մինսկի խումբը փորձում է վերասահմանել իր անելիքները Արցախյան պատերազմից հետո»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հաղորդագրությունից այսպիսի եզրահանգում է անում քաղաքագետ, Միջազգային եւ հայկական հարցերի ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ապրիլի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են հանդես գալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով «կոնկրետ նախաձեռնություններով»: «Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տեւական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Թե ինչ ասել է կոնկրետ նախաձեռնություններ՝ չէր մանրամասնվում: Նկատենք, որ այս հեռախոսազրույցին նախորդել էր ապրիլի 24-ի Փաշինյան-Պուտին զրույցը, որի ընթացքում քննարկվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարեւորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակմանը:

Ստյոպա Սաֆարյանը, սակայն, չի կարծում, թե կարեւոր նախաձեռնությունը վերաբերում է միայն գերիներին: Նրա համոզմամբ, քննարկման թեման Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ դա տեղի է ունենում ի հեճուկս Ադրբեջանի ցանկության:

«Եթե հիշում եք՝ Ալիեւն ասում էր, որ այս խումբը (Մինսկի-խմբ.) այլեւս անելիք չունի, հակամարտությունը լուծված է: Ռուսաստանը եւս գտնում էր, որ հակամարտության մյուս կարեւոր էլեմենտին՝ կարգավիճակին այլեւս պետք չէ անդրադառնալ, դա ապագայի հարց է, եւ պետք է մտածել ընդամենը տարածաշրջանային կայունությունը պահպանելու, եղած վիճակը պահպանելու, ինչպես նաեւ պատերազմի տուժած գոտիները վերականգնելու մասին: Պուտինը պատերազմից հետո ասում էր նաեւ, որ կարող է ներդրումներ բերել տարածաշրջան, զարգացնել եւ այլն, եւ այլն: Սրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտնի հոդվածը, որում նա խոսում էր Մինսկի խմբի մանդատի ընդլայնման մասին, հակամարտությունից հետո եղած հարցերը կարգավորելու հնարավորություն տալու մասին»,- ընդգծեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, Հոգլանդն իր հոդվածում փորձել էր տալ հարցի պատասխանը, թե ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը, արդյոք Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո միջնորդները անելիք ունեն:

Ամերիկացի դիվանագետը հիշեցնում էր, որ միջնորդների ապագայի վերաբերյալ հակամարտության կողմերը հակառակ դիրքորոշումներն ունեն՝ Երեւանը կարծում է, որ Մինսկի խմբի պահպանումն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղը կա եւ կլինի Ադրբեջանի անքակտելի մասը։

Եվ ահա Պուտինի ու Մակրոնի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հայտարարությունից, ըստ Սաֆարյանի, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան, հետեւաբար նաեւ ԱՄՆ-ն եկել են ընդհանուր որոշման, որ Մինսկի խմբի շրջանակներում պետք է լուծվի կարգավիճակի հարցը:

Թե ինչն է նման որոշման հիմք տվել՝ քաղաքագետը դժվարանում է այս պահին նշել: Չի բացառվում, որ այս հարցում դեր է խաղացել ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը:

«Նկատելի է, որ Ֆրանսիայն, որպես ԱՄՆ-ի հետ սինխրոն գործած համանախագահություն, Թրամփի օրոք խաթարված տրանսատլանտյան միասնության վերականգնման կոնտեքստում փորձում է Պուտինի հետ ճշտել Մինսկի խմբի անելիքները եւ ՄԽ շրջանակներում դրանց կոորդինացիան: Ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը՝ այս պահին դժվար է ասել, բայց ուշագրավ է, որ պաշտոնական Երեւանի հետ ՄԽ համանախագահները չափազանց ինտենսիվ են աշխատում: Տեսանելի է, որ պաշտոնական Երեւանը պատերազմից հետո սահմանել է կարեւոր օրակարգ եւ դա Արցախի կարգավիճակի որոշման մասին է, դա ԼՂԻՄ տարածքի վերականգնման մասին է, դա եռակողմ հայտարարությամբ սահմանված  պարտավորույթունները պատշաճ կատարելու եւ առաջին հերթին գերիների վերադարձի մասին է,- նկատեց Սաֆարյանը:

Նա հիշեցրեց Փաշինյան-Պուտին ապրիլի 24-ի հեռախոսազրույցի մասին, որում եւս Հայաստանը պնդել է՝ կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա եւ դա «անջատում հանուն փրկության» բանաձեւի շրջանակներում է բացառապես:

Ի՞նչ է սպասվում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկմանը, ինչպե՞ս է արձագանքելու այդ ամենին Ալիեւը:

«Իհարկե Ալիեւն առարկելու է, որ հակամարտությունը համարվի չկարգավորված եւ քննարկվի Արցախի կարգավիճակի հարց, բայց Հայաստանի ու ՄԽ 3 համանախագահների տեսակետները նույնն են, որ հակամարտությունը կարգավորված չէ, որ ռազմական լուծումը դա հակամարտության կարգավորում չէ, եւ հակամարտության մյուս տարրերը, այդ թվում  կարգավիճակը պետք է ճշտվեն»,- պատասխանում է Սաֆարյանը:

Նա ընդգծում է՝ իր կարծիքով Ֆրանսիայի գործողությունները խիստ համաձայնեցված են ԱՄՆ-ի հետ:

«Թրամփի վարչակազմի օրոք ե՛ւ ֆրանսիան, ե՛ւ ԱՄՆ-ն  ամբողջ հզորությամբ չէին գործում Մինսկի խմբում: Իհարկե, եթե կարելի է ասել, որ Մինսկի խումբը գործում էր ընդհանրապես: Դա նույնպես պատերազմի նպաստած գործոններից մեկն էր: Այսինքն ֆորմալ կար այդ ձեւաչափը, հիշում եք՝ տարեվերջին մի  քանի քննարկում եղավ, բայց ազդեցությունը հակամարտության եւ նրա կողմերի վրա զրո էր: Այլ պարագայում պատերազմ չէր սկսվի, եթե այդ խմբի դերը շատ ամուր լիներ պրոցեսում: Միացյալ նահանգները, կարծում եմ, առայժմ սպասում է, եւ Կրեմլի հաղորդագրությունը հետաքրքիր էր այն առումով, որ այն մի կողմից ասում էր, որ պրեցեսներ կլինեն ՄԽ շրջանակներում եւ ոչ միայն ՄԽ շրջանակներում: Ռուսաստանը ակնհայտորեն նկատի ունի ե՛ւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը այսպես ասած խաղաղության ամրապնդման եռակողմ ֆորմատ է, որտեղ Մինսկի խումբ չկա, ե՛ւ հունվարի 11-ի առեւտրային բլոկը՝ ապաշրջափակման վերաբերյալ, ե՛ւ կարծեք թե սրանից զատ ինչ-որ նախաձեռնություններ կլինեն, որի շուրջ պայմանավորվել են Մակրոնը եւ Պուտինը: Միանշանակ է, որ Ֆրանսիան որպես համանախագահ է վերադառնում գործընթացների մեջ, խսկ դա նշանակում է, որ Միացյալ նահանգների վերադարձ ՄԽ նույնպես լինելու է»,- եզրափակեց քաղաքագետը:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի մեկնաբանել՝ ինչ նոր նախաձեռնության մասին են խոսում երկու երկրների առաջնորդները:

Տպել
2247 դիտում

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել